Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մարտաֆիլմ հիշեցնող դեպք՝ Երևանում

Այսօր՝ հունվարի 15-ին, մարտական ֆիլմ հիշեցնող հետապնդում և կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ծառայողները Գյուրջյան փողոցում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան մոտ նկատել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որը նրանց մոտ կասկած է հարուցել։ Գվարդիայի ծառայողները բարձրախոսով հրահանգել են, որպեսզի վարորդը կանգնի, սակայն նա ոչ միայն չի ենթարկվել գվարդիայի ծառայողների օրինական «կանգառ» պահանջին այլև վրաերթի է ենթարկել ոստիկանության գվարդիայի 2 ծառայողների և դիմել փախուստի։ 


Սկսվել է հետապնդումը, որի ընթացքում գվարդիայի ծառայողները նախազգուշական մեկ կամ երկու կրակոց են արձակել դեպի օդ, ինչը չի զգաստացրել նրանց ու շարունակել են իրենց փախուստը։ Տեսնելով, որ լրացուցիչ «կանգնիր» հրահանգին վարորդը չի ենթարկվում, գվարդիաի ծառայողներից մեկը իր անվամբ հաշվառված հաշվեցուցակային զենքով կրակոց է արձակել փախուստի դիմաց «Mercedes»-ի հետևի աջ անվադողի ուղղությամբ, ինչից հետո վարորդը չկարողանալով ավտոմեքենան կառավարել բախվել է Սերո Խանզադյան փողոցի նրբանցքներից մեկում տեղադրված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բարձրավոլտ էլեկատրասյան բետոնե հատվածին։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարվելուց հետո վարորդը ու ուղևորը դուրս են եկել ավտոմեքենայից և տարբեր ուղղություններով դիմել փախուստի, սակայն գվարդիայի ծառայողներին հաջողվել է հետապնդել նրանց ու վնասազերծել։


Այդ ամենից հետո տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտաշես Մուշեղյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ։ 


Դեքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները։

Այս պահին տարածքը իրավապահները սահմանազատել են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Այսօր Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 37 տարեկան
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
«Ում դուր չի գալիս, թե ինչու եմ ես աջակցում ՔՊ-ին, առաջարկում եմ միաժամանակ խմել քնաբեր և լուծողական»․ Մգեր Արմենին
Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը․ Գագիկ Սուրենյան
Ծանրորդ Տաթև Հակոբյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին
Վերջերս լավ չէր զգում իրեն Աննան, ուշ-ուշ էր տանից դուրս գալիս. մանրամասներ՝ Աննա Աբաջյանի մահվան մասին
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան մի քանի պտույտ գլխիվայր շրջվել է. տուժել են 17-ամյա պատանիներ
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ընթացքում որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել․ ՆԳՆ
Ավտովթար Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
Կոլումբիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով կան զոհեր
Կարևոր
Չորս տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը մահացու վրաերթի ենթարկեց հղի Սոնա Մնացականյանին
Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ ապրիլի 26-ին
Կարևոր
Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)
Բանակցողները չեն մեկնել Իսլամաբադ․ ինչ է ասել Թրամփը
ՀՀ ավտոճանապարհների վիճակը ապրիլի 26-ի առավատյան
Թրամփի հետ ընդունելության ժամանակ կրակոցներ արձակողը ձերբակալվել է. Մանրամասներ
Թրամփը շտապ տարհանվել է Վաշինգտոնում անցկացվող միջոցառման ժամանակ հնչած կրակոցներից հետո (տեսանյութ)
Ֆրանսիան արդիականացնում է իր Rafale կործանիչները՝ ԱԹՍ-ների դեմ պայքարելու համար
Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել

Լրացուցիչ նորություններ

...

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան մի քանի պտույտ գլխիվայր շրջվել է. տուժել են 17-ամյա պատանիներ

Ավտովթար Գեղամասար բնակավայրում․ կա տուժած

Չորս տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը մահացու վրաերթի ենթարկեց հղի Սոնա Մնացականյանին

Արտակարգ իրավիճակ Երևանի Աղի կոմբինատում․ փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու

Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու դի

Հրդեհ՝ ավտոմեքենայում, Ծեծկռտուք՝ դպրոցում․ քրեական նորություններ (տեսանյութ)

Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կան տուժածներ

Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ վիճակում «BMW»-ով հայտնվել է մայթին, բախվել ցուցանակին և դռանը

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին

Սևանի հիվանդանոցի մոտ «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ կա վիրավոր

Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է

Հրդեհ՝ Երևանում գտնվող պահեստային տարածքներից մեկում

Բախվել են Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը և «Москвич»-ը․ կան վիրավորներ

Արտաշավանում բшխվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ վերջինն էլ բшխվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա 6 վիրшվոր

Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատում է. Մանրամասներ

Դանակահարություն Մրգաշեն գյուղում․ տղամարդը մահացել է

Ազգային ժողովի դիմաց բшխվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրшվոր

Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք

Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը. կան տուժածներ

Էջմիածին քաղաքի գլխավոր հրապարակում կրակnցներ են հնչել