Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչ է նախատեսում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» . Արմեն Այվազյան

Արմեն Այվազյանը գրում է. 

Ի՞նչ է նախատեսում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագիրը, որի հիմնական կետերը հրապարակվել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Վաշինգտոնում երեկ արված համատեղ հայտարարությամբ։ Եթե շատ կարճ մեկնաբանենք, ապա, ինչպես և պարզ էր դեռ անցյալ տարվա օգոստոսից, երբ հայտարարվեց TRIPP-ի ստեղծման մասին, փաշինյանական խունտան համաձայնել է 100 տարով Հայաստանի ինքնիշխան տարածքի մեծ հատվածներ՝ հարյուրավոր, իսկ գուցե նաև հազարավոր քառակուսի կիլոմետրեր, հանձնել ԱՄՆ-ի տնօրինությանը։ Քանի որ ոչ միայն Մեղրին է 100 տարով հանձնվելու ԱՄՆ-ի և նրա դաշնակից Ադրբեջանի ու Թուրքիայի տնօրինությանը, այլև, փաստորեն, ամբողջ Սյունիքը։ Դատեք ինքներդ։

ՀՀ կառավարությունը նախատեսում է Միացյալ Նահանգներին առաջարկել հատուկ հիմնադրվելիք TRIPP-ի Զարգացման ընկերության բաժնետոմսերի 74 տոկոսը, իսկ իրեն պահել՝ 26 տոկոս բաժնեմաս՝ սկզբնական 49 տարվա ժամկետով։ TRIPP-ի Զարգացման այդ ընկերությանը, այսինքն՝ ԱՄՆ-ին, տրամադրվելու է բացառիկ իրավունք՝ «ծրագրել, նախագծել, զարգացնել, ԿԱՌՈՒՑԵԼ, ՇԱՀԱԳՈՐԾԵԼ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼ բազմամոդալ տարանցիկ ենթակառուցվածքները», այսինքն՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները, «ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ և ծառայություններ մատուցողների հետ, ստեղծել և հավաքագրել եկամուտներ ենթակառուցվածքների շահագործումից, ԿԱՌԱՎԱՐԵԼ TRIPP ԵՐԹՈՒՂԻՆ՝ ՈՐՊԵՍ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍ»։

«Զարգացման իրավունքները կարող են ներառել, սակայն չեն սահմանափակվում հետևյալով՝

Երկաթուղային ենթակառուցվածք – երկաթուղիներ, տերմինալներ, կայարաններ, շարժակազմի սպասարկման օբյեկտներ,

Ճանապարհային ենթակառուցվածք – ավտոմայրուղիներ, ճանապարհներ, կամուրջներ, թունելներ,

Էներգետիկ ենթակառուցվածք – էլեկտրահաղորդման գծեր, նավթատարներ, գազատարներ,

Թվային ենթակառուցվածք – օպտիկամանրաթելային ցանցեր,

Օժանդակ ենթակառուցվածք – վարչական շենքեր, կոմունալ ծառայություններ, անվտանգության և պաշտպանական համակարգեր՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան»։

Այս ենթակառուցվածքները միայն Մեղրիում լինել չեն կարող։ Խոսքը վերաբերելու է, ամենայն հավանականությամբ, ամբողջ Սյունիքին։


Հատկապես ուշագրավ է ամերիկյան կողմին տրվող բացառիկ իրավունքների այն կետը, ըստ որի TRIPP-ի Զարգացման ընկերությունը կարող է ինքնուրույնաբար «պայմանագրեր կնքել շինարարական ընկերությունների, օպերատորների և ծառայություններ մատուցողների հետ»։ Կա՞ արդյոք կասկած, որ այդ պայմանագրերը կնքվելու են, մասնավորապես, թուրքական կամ ադրբեջանական ընկերությունների հետ։ Կարծում եմ՝ այդպես էլ լինելու է։

Եվ այս ամբողջ ահռելի շինարարությունը, ենթակառուցվածքներն ու տարածքը տնօրինելու և կառավարելու է ԱՄՆ-ն՝ TRIPP-ի Զարգացման ընկերության միջոցով, մինչդեռ «ՀՀ օրենսդրությանը համապատասխան» վերապահումը զուտ ձևականություն է, քանի որ ՀՀ-ն ունենալու է ընդամենը 26 տոկոս բաժնեմաս և որևէ հարցում գործնական առարկություն ցուցաբերել չի կարողանալու՝ անգամ այն դեպքում, եթե օրերից մի օր իշխանության գան հայրենասեր ուժեր։


Պարզ է նաև, որ Սյունիքում իրականացվելիք շինարարական աշխատանքների ընթացքում Հայաստանը ողողվելու է թուրքերից, ադրբեջանցիներից, ինչպես նաև այլազգի ու այլակրոն տարրերից բաղկացած մեծաթիվ բանվորական ուժով, որի մի մասը հաստատվելու է մեր երկրում և այլևս չի հեռանալու, ինչը և Ադրբեջանի ու Թուրքիայի ծրագրի առանցքային բաղադրիչն է։ Մեր թշնամի պետություններն ամեն գին կվճարեն և ամեն ինչ կանեն, որպեսզի պահեն այդ օտար զանգվածը բնականավորվի Հայաստանի հողի վրա։ 

Հիշեցնեմ, որ Մեղրիի շրջանի բնակչությունը, ներառյալ Մեղրի և Ագարակ քաղաքները, կազմում է ընդամենը մոտ 10 000 մարդ։ Ի՞նչ կպատահի Հայաստանի ժողովրդագրության և անվտանգության հետ՝ յուրաքանչյուրը թող ինքը եզրակացնի։ Ըստ նույն հայտարարության՝ TRIPP-ի Զարգացման ընկերությունը, այսինքն՝ ԱՄՆ-ն, կարող է «Մասնավոր օպերատիվ անվտանգության անձնակազմ ներգրավել» իր աշխատանքներում։

Պարզ լեզվով ասած՝ Հայաստանի հարավում և Իրանի սահմանին տեղակայվելու են ամերիկյան զինվորական ստորաբաժանումներ՝ «մասնավոր անվտանգության ընկերությունների» անվան տակ։Այս կետը չափազանց վտանգավոր է ոչ միայն ՀՀ ինքնիշխանության, այլև հարևան և սահմանակից Իրանի հետ մեր ռազմավարական հարաբերությունները արմատապես խաթարելու և փչացնելու առումով։ Չմոռանանք, որ Մեղրիում տեղակայված են ռուսական սահմանապահ զորքեր։


 Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հայկական, ռուսական և ամերիկյան զինված ուժերի գոյակցությունը Սյունիքում՝ Իրանի և Ադրբեջանի հետ սահմանին, այնքան էլ դժվար չէ կանխատեսել։ Մի օր այդ իրավիճակն անխուսափելիորեն պայթելու է, և դրա հետևանքներից տուժողը լինելու է Հայաստանը և հայ ժողովուրդը։ Նկատեմ նաև, որ Վաշինգտոնում TRIPP ծրագրի լրացուցիչ կետերի հրապարակումը հենց այս պահին մեծապես պայմանավորված է Իրանի Իսլամական Հանրապետության վրա լրացուցիչ ճնշում գործադրելու Թրամփի վարչակազմի ցանկությամբ։ Իսկ մեզ համար ընտրված ժամանակն ավելի վատը պարզապես չէր կարող լինել, քանի որ հենց այս օրերին ԱՄՆ-ն բացահայտ սպառնում է հարվածներ հասցնել Իրանին։ Իսկ ՀՀ-ն այդ նույն պահին պատրաստվում է Իրանի հետ իր սահմանային ենթակառուցվածքները՝ դրանց տարածքներով հանդերձ, հանձնել ԱՄՆ-ին և այնտեղ թույլատրել ամերիկացի զինվորականների տեղակայումը։

Բռավո՜, Փաշինյան, բռավո՜, ՔՊ՝ այսպիսի զգլխիչ «դիվանագիտության» համար։ Միայն թե նման «գլուխգործոցի» գինը կարող է լինել Հայաստանի մասնատումն ու վերացումը։ Մնում է միայն հասկանալ, թե այս անգամ ինչպես են փորձելու հայկական հողերի հանձնումը փաթեթավորելու օրինականության և սահմանադրականության շրջանակներում։ Չէ՞ որ ինքնիշխան տարածքի օտարումը պետական հանցագործություն է՝ ինչպիսի գեղեցիկ, հնարովի և կեղծ պատճառաբանություններով էլ այն կատարվի։

Հ.Գ.

TRIPP-ի ծրագիրը քննադատել էի դեռևս անցյալ տարվա օգոստոսին՝ Վաշինգտոնում այդ մասին հայտարարվելուց անմիջապես հետո (09.08.2025)։ Այդ բանավոր ելույթս վերնագրված էր այսպես՝ «Ոչ 99 տարով, ոչ անգամ 99 րոպեով որևէ իշխանություն իրավասու չէ «արտապատվիրակել» ՀՀ ինքնիշխան տարածքը»։ Հղումը դնում եմ մեկնաբանությունների դաշտում, իսկ նրա համառոտ բացատրագրում գրածս հետևյալ տողերը մնում են ուժի մեջ՝ «Հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը դեմ է որևէ մեկին Սյունիքով միջանցք տրամադրելուն։ 99 տարով ԱՄՆ-ին հանձնված միջանցքը այլևս երբեք հետ չի բերվի, ուստիև՝ չպետք է հանձնվի։ Հանձնողը պետք է պատասխանատվության ենթարկվի։ 

Վաշինգտոնյան խայտառակ համաձայնագրերից ընդամենը կես օր անց Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ գերագույն առաջնորդ այաթոլահ Խամենեիի ներկայացուցիչ և միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի միջոցով, պաշտոնապես նախազգուշացրել է, որ Հայաստանի Հանրապետության հարավային այն հատվածը, որ «արտապատվիրակվելու» է ԱՄՆ-ին, «կվերածվի Թրամփի վարձկանների գերեզմանոցի» և որ Իրանը թույլ չի տա որևէ նման միջանցքի ստեղծում՝ ինչ անվամբ էլ այն լինի։ 

Այսինքն՝ ՀՀ տարածքում կմղվի դաժան պատերազմ հզորագույն ուժերի միջև։ Ահա թե ի՜նչ խաղաղություն է բերում Հայաստանի ժողովրդին Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնից։ 08.08.2025–ը կարող է մտնել պատմության մեջ որպես Հայաստանի Հանրապետության առաջին բաժանման և Սյունիքի գաղութացման օր, եթե Վաշինգտոնյան համաձայնագրերը չչեղարկվեն»։

Լրահոս

Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործում
Դանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներին
Ութ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի
Մակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններին
Էբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասին
Գերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին
Կարևոր
«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք
Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է
Կապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է
Մեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին
Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ)
Կարևոր
Պատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան
Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու Ասիայում
Նոյեմբերի 24-ի գիշերը հնարավոր կլինի դիտել «Կուղբի լիալուսինը»
Եվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում
Փաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի
Վարդենյաց լեռնանցքում բուք է
Starlink-ը կարող է հայտնվել Tesla-ի մյուս մոդելներում 2027-ի վերջին
«ԹՐԻՓՓ»-ի մեկնարկը տրվեց. Թրամփի դեմ նոր քայլ, ՆԱՏՕ-ի կոշտ պատասխանը Մոսկվային
Արին Բերդի փողոցում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք

Լրացուցիչ նորություններ

...

Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է

Վարդենյաց լեռնանցքում բուք է

Արին Բերդի փողոցում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք

HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցով

Նոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում

Ամրապնդել պետականության հիմքերը. ի՞նչ նոր դրույթներ է առաջարկում նոր Սահմանադրությունը

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է

Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի

Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով

Կրակել, սպանել է կնոջ եղբորը․ Գողացել են բանալին ներսում թողնված ավտոմեքենան

Աստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիր (տեսանյութ)

Փաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ)

Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա

Կոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ)

Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը

Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա (տեսանյութ)