Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ներողություն է խնդրել թմրամոլներից և կոչ արել նրանց դիմել բուժման։
«Կոկաին սիրող բոլոր մարդկանցից ես ներողություն եմ խնդրում։ <...> Մենք կոչ ենք անում ձեզ գնալ վերականգնողական կենտրոն, և մենք կշարունակենք պաշտպանել Ամերիկայի շահերը», - ասել է Վենսը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ն պայքարելու թմրանյութերի դեմ։
Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի սիրում կոկաին։
Հունվարի 6-ին ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել էր, որ Վենեսուելայից բացի, այսպես կոչված «նարկոխալիֆաթի» մաս են կազմում նաև Կոլումբիան և Կուբան, և որ Կուբայի օրերը հաշված են։








