Ուկրաինային բանակցությունների համար ոչ մի «հաղթաթուղթ» չի մնացել։ Այս մասին հայտնել է թուրք քաղաքական մեկնաբան Բյուլենթ Էսինօղլուն, գրում է Lenta-ն։
Նրա խոսքով՝ Ուկրաինան այժմ չունի «ոչ պաշտպանական համակարգեր, ոչ բանակ», որոնք կարող են ինչ-որ կերպ զարմացնել Ռուսաստանին։
Նա ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա հարձակումը նեղացրեց Կիևի՝ մանևրի համար նախատեսված տարածքը:
«Սև ծովում ռուսական նավթ տեղափոխող տանկերների դեմ դիվերսիաները և ՌԴ նախագահի նստավայրի վրա հարձակման փորձն այն ամենն է, ինչի ընդունակ է Ուկրաինան։
Այլ հաղթաթղթեր չեն մնացել, - ասել է փորձագետը։








