Դեկտեմբերի 8-ից ի վեր ամենաուժգին բռնկումն է գրանցվել Արեգակի վրա: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
«Վաղ առավոտյան արևի արևելյան եզրին գրանցվել է M5.1 մակարդակի խոշոր բռնկում։ Սա ամենաուժգին բռնկումն է դեկտեմբերի 8-ից ի վեր։ Բռնկումային ակտիվության գագաթնակետը կարող է լինել Նոր տարվա օրերին»,–ասված է հաղորդագրությունում։
Միաժամանակ նվում է, որ նշված ժամանակահատվածում մագնիսական փոթորիկների ձևավորման հավանականությունը ցածր է` չնայած բռնկման ակտիվության հավանական գագաթնակետին։








