Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Վիտալի Սավելևին, այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։Հանդիպման հիմնական թեման Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացումն էր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
«Կարճ ժամանակահատվածում բոլոր առկա վարչական և ինստիտուցիոնալ խոչընդոտները կվերացվեն, և կկնքվեն անհրաժեշտ համաձայնագրեր՝ Հյուսիս-Հարավ միջանցքի համար իրավական և վարչական կայունություն ապահովելու համար»,- նշել է Լարիջանին։
Նա նաև նշել է, որ Իրանի նախագահ Փեզեշքիանի շարունակական հետևողականության շնորհիվ կառավարությունը մինչև տարեվերջ ձեռք կբերի միջանցքի երթուղու երկայնքով գտնվող ողջ հողատարածքը, որպեսզի նախագիծը անխափան և սահուն առաջ ընթանա։








