Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա աշխատանքայն այցի ընթացքում հնչեցրած հայտարարությանը թեպետ արդեն անդրադարձել ենք,սակայն այն, իր ողջ խորքային վտանգավորությամբ, պահանջում է առավել դետալիզացված մոտեցում: Ինչի՞ մասին է խոսքը:


Հիշեցնենք՝ Փաշինյանն առաջարկեց Ալիևին, որպեսզի նա վերջ տա «Արևմտյան Ադրբեջանի» և դրա հետ շաղկապված խոսույթին՝ փոխարենը խոստանալով փակել Արցախ հայության վերադարձի իրավունքի արծարծման հարցը: Եթե ավելի պարզ, ապա Փաշինյանը առաջարկում է այդ հարցերի «հայելային» հետքաշում անել, հրաժարվել նշված հարցերը բարձրացնելուց: Բայց ի՞նչ է սա՝ առաջա՞րկ, թե՞ հմուտ փոխանցում նույն Ալիևին:


Արդեն առիթ ունեցել ենք նշելու, ինչն, ի դեպ, ընդգծում են նաև բազմաթիվ փորձագետներ, որ Փաշինյանն այդպիսով ոչ միայն հավասարության նշան է դնում միանգամայն տարբեր խնդիրների ու հարցերի միջև, այլև ուղղակիորեն լեգիտիմացնում է Ալիևի՝ «Արևմտյան Ադրբեջանի» (Բաքվի բռնապետն այդպես է անվանում ժամանակակից ՀՀ-ն) ու դրա հետ կապված հարցերի արծարծումը միջազգային քաղաքական ասպարեզում: Ըստ այնմ, սա ոչ այնքան առաջարկ է երևակվում (թող որ՝ անհեթեթ, անընկալելի առաջարկ), որքան ավելի շատ նմանվում է հմուտ «փոխանցման»:


Այսինքն, Փաշինյանն ու Ալիևը «փոխանցումներով» խաղում են: Սկսենք նրանից, որ «Արևմտյան Ադրբեջանի» հարցը կամ ավելի ճիշտ՝ նախագիծը Ալիևի կամ Ադրբեջանի կողմից մշակված պետական ծրագիր է: Այն իրականացվում է պետականորեն, ադրբեջանական պետական միջոցների ու ռեսուրսների ներգրավմամբ, հանգամանորեն ստրուկտուրիզացված դրսևորումներով («արևմտյան ադրբեջանցիների» խորհուրդ, համանուն հեռուստաընկերություն, Ադրբեջանի խորհրդարանի ներգրավում և այլն):


Իսկ ֆիզիկական բնաջնջման և ուժի սպառնալիքի պայմաններում բռնագաղթած արցախցիների՝ հազարամյակներով հայկական Արցախ վերադարձի անկապտելի իրավունքը Հայաստանի, իմա՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ոչ մի հարթակում, ոչ մի տարբերակով չի բարձրացնում, չի պաշտպանում, հետամուտ չի լինում: Ավելին, Փաշինյանի իշխանությունը ամենակոպիտ ու անընդունելի, ամենից հակաժողովրդավարական ու ռեպրեսիվ մեթոդներով ուղղակիորեն հալածում է այն գործիչներին, այն ազգային կառույցները, որոնք բարձրացնում են այդ հարցը:


Չմոռանանք, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի արշավանքն ու այլանդակ «բառապաշարով» ատելության քարոզն սկսվեցին այն բանից հետո, երբ Ամենայն հայոց կաթողիկոսը Բեռնում (Շվեյցարիա) ունեցած ելույթում ընդգծեց Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության, հուշարձանների պահպանության և Արցախի հայության՝ վերադարձի իրավունքի մասին: Ի դեպ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Շվեյցարիայի բողոքական եկեղեցին «Կրոնական ազատություն. հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովն էլ կազմակերպել էին Գարեգին Երկրորդի առաջարկով: Սա է Փաշինյանի իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվելու պատճառներից մեկը: Բայց չշեղվենք:


Պարզապես ընդգծենք նաև ակնհայտ տարբերությունը. այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» հարցը ադրբեջանական իշխանությունները բարձրացնում են պետականորեն, պետական ամենաբարձր մակարդակով: Իսկ Արցախի հայության վերադարձի իրավունքի հարցը եթե միջազգային հարթակներում հնչում էլ է, ապա բացառապես հասարակական, ոչ իշխանական ընդդիմադիր շրջանակների (օրինակ՝ ՀՅԴ Հայ դատի կառույցներ), օտարերկրացի գործիչների (օրինակ՝ ԱՄՆ սենատորներ) ջանքերով: Զգացեք տարբերությունը, ինչպես ասվում է:


Փաշինյանը գործնականում առաջարկում է հրաժարվել մի բանից, որի մասին ինքը ծպտուն չի էլ հանում: Իսկ «Արևմտյան Ադրբեջան» հասկացություն, մեծ հաշվով, արդի քաղաքական հարթության վրա չկա: Չկա ո՛չ պատմագիտական կամ պատմական, ո՛չ էլ քաղաքական ու քաղաքագիտական առումներով: Եթե կա էլ, ապա դա հաստատ այն չէ, ինչ նկատի ունեն Ալիևն ու ադրբեջանական հակահայ վարչախումբը: Արևմտյան Ադրբեջանը Իրանի Իսլամական Հանրապետության օսթաներից (նահանգ կամ մարզ) մեկն է, որը գտնվում է ԻԻՀ հյուսիս-արևմուտքում, և այն, բնականաբար, ոչ մի կապ չունի ժամանակակից Հայաստանի, առավել ևս՝ Ալիևի նկատի ունեցած ու մոգոնած «Արևմտյան Ադրբեջանի» հետ:


Այնպես որ, երբ Ալիևը հայտարարություններ է անում իր քաղաքացիների՝ «Արևմտյան Ադրբեջան» «վերադառնալու» վերաբերյալ, դա ուղղակիորեն շանտաժ է՝ Հայաստանի Հանրապետությունը ադրբեջանցիներով հեղեղելու կամ գրավելու նպատակով:


Իսկ Նիկոլ Փաշինյանը գործնականում տեղի է տալիս այդ ճնշումներին և ուղիղ հակադարձելու փոխարեն սկսում է խոսել... բռնագաղթեցված արցախցիների վերադարձի իրավունքի հարցը առմիշտ փակելու մասին: Ի դեպ, ոչ միայն պատահական չէր, այլև օրինաչափ էր Փաշինյանի ռեպրեսիվ մարմինների կողմից օրերս իրականացված հարձակումը Երևանում ԼՂՀ ներկայացուցչության շենքի վրա ևս: Դա, նկատենք, տեղի ունեցավ ճիշտ հաջորդ օրը այն բանից հետո, երբ դեկտեմբերի 10-ին՝ Արցախի Սահմանադրության օրը, այնտեղ տեղի ունեցան լսումներ՝ ԼՂՀ խորհրդարանական ուժերի, ԼՂՀ ԱԺ նախագահի, Արցախի հասարակական, քաղաքական շրջանակների, գործիչների մասնակցությամբ:


Այդ լսումներում արծարծվող հիմնական թեման այն էր, որ Արցախի հայության վերադարձի իրավունքը անբեկանելի է, եթե կուզեք՝ անկապտելի: Իսկ հաջորդ օրը փաշինյանական իշխանության խուզարկողները ներխուժեցին ԼՂՀ ներկայացուցչության շենք... Ինչ վերաբերում է Արցախի հայության՝ սեփական բնօրրան վերադառնալու իրավունքին, ապա այդ մասին խոսում են բազմաթիվ ուժեր ու գործիչներ:


Արդեն նշվածներից բացի, այդ հարցը պարբերաբար արծարծում է «ՀայաՔվեի» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը: Այդ հարցին հետամուտ են ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ՀՅԴ բազմաթիվ ներկայացուցիչներ, հասկանալի է՝ Արցախի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արցախի ԱԺ պատգամավորներ (հատկապես «Արդարություն» խմբակցությունից):


Եվս մեկ էական նրբերանգ. նույն Նիկոլ Փաշինյանը ժամանակին, կհիշեք, իրեն բնորոշ հնչերանգով ասում էր, թե ինքն արցախցիների վարչապետը չէ, արցախցիներից ընտրություններով ստացած մանդատ չունի և չի կարող որոշումներ կայացնել՝ Արցախի վերաբերյալ: Դա, իհարկե, չխանգարեց, որ նա Պրահայում հայտարարի, թե Արցախը ադրբեջանական տարածք է:


Բայց հիմա ումի՞ց, ո՞ր արցախցուց է մանդատ ստացել, որ շրթունքի մի երկու շարժումով փակում է Արցախի հայության՝ բազմահազարամյա բնօրրան վերադառնալու իրավունքի հարցը: Ոչ մեկից: Փաշինյանն իրավասու չԷ նման որոշումներ կայացնելու կամ Արցախի հայության անբեկանելի իրավունքը սակարկման առարկա դարձնելու: Ըստ որում, նկատենք, Հայաստանի փաշինյանական իշխանությունների կողմից Արցախի հայության ու ԱՀ պահպանված ինստիտուտների դեմ այս ռեպրեսիաների, ձերբակալությունների, ճնշումների, խուզարկությունների պայմաններում մի «գեղեցիկ օր» կարող է ստացվել այնպես, որ արցախցիները մեկ այլ երկրում վտարանդի իշխանություն ձևավորեն:


Ու դա համազգային խայտառակություն կլինի. Հայոց պետության գոյության պարագայում հայության մի հատվածի շահերը պաշտպանող վտարանդի կառավարությունը, փաստորեն, հայկական հողի վրա տեղ չի ունենա, այլ կգործի օտար երկրում: Դեռ այդ խայտառակ կետին չենք հասել, բայց ընթացքը, ցավոք, այդ ուղղությամբ է:


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Մուսսոլինիին պատի տակ «շան սատակ» արեցին. Փաշինյանի նրա ոգով է ապրում (տեսանյութ)
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ
Իշխանությունը ստիպված եղավ կեղծել ընտրությունները հաղթելու համար. Անի Սամսոնյան (տեսանյութ)
Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցություններում ամուր դիրքերում է
Ալեն Սիմոնյանին խանգարեց Մատվիենկոյի նկատմամբ ուշադրությունը․ Ռուբինյանը Թուրքիայի համար վստահելի է (տեսանյութ)
Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ԵԽԽՎ-ում Փաշինյանին դիկտոր են անվանել.160-ը 160-ի դիմաց․ ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են գերիներով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովը ցանկանում է զորակոչային տարիքի ուկրաինացիներին ԵՄ-ում զրկել պաշտպանությունից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Փողոցում՝ լուսացույցի տակ շրջափակեցին ու տարան, մեկ նոթատետր են գտել. Կարեն Սիմոնյան (տեսանյութ)
Կասեցվել է «Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մանդատների բաշխման նոր կարգ, արդյունքների անվավեր ճանաչում, վերաքվեարկություն. ի՞նչ են պահանջում ՍԴ-ից «Ուժեղ Հայաստանը», «Միասնության թևերը» և ԴՕԿ-ը
235 զոհ․ Վենեսուելայում երկրաշարժի հետևանքը. Ովքեր են հավակնում ԱԺ փոխնախագահի պաշտոնին
Թևաթափ չպետք է լինել՝ պայքարը չի ավարտվի այնքան ժամանակ, մինչև վերջնակետին չհասնենք. Ասլանյան
Հուսանք՝ ՍԴ-ն «օրենքների բռնաբարությանը» զուգահեռ ՀՀ պետականությանը չի վնասի․ Նաիրի Սարգսյան
Bloomberg. Եվրոպայում շոգի ալիքը հանգեցրել է տնային տնտեսությունների տարեկան եկամտի 3%-ով անկման

Լրացուցիչ նորություններ

...

Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել

«Հրապարակ». Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը

«Հրապարակ»․Դավիթ Խաժակյանը լքելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը. պատճառը հայտնի է

«Իրավունք». Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու դա Լիլիթ Մակունցն է

«Հրապարակ»․ Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել

«Հրապարակ»․ Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք

«Իրավունք». Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Հալալ է, տղան մաքսիմումն արեց»

«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման

ՔՊ-ն գոհ է Առուշանյանից. Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է

Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»

ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում․ «Հրապարակ»

Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին

Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»

Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»

Ով կլինի ԱԺ նախագահ․ Ի՞նչ նվեր է ուղարկել Մարկո Ռուբիոն ԱՄՆ-ից Միրզոյանին

«Հրապարակ»․ Նվերը մոռացե՞լ էր հետը բերել․ ի՞նչ նվեր է ուղարկել նա ԱՄՆ-ից

«Հրապարակ». Քաղաքական ուժերը տարակուսած են և սպասում են Սամվել Կարապետյանի կոնկրետ քայլերին

ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»