Պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Գերմանիա հարաբերությունների զարգացմանը նպաստող ապակենտրոնացված համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսական, ներդրումային, կրթական ու տեխնոլոգիական ոլորտներում կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստան–Գերմանիա փոխգործակցության խորացումը կարևոր նշանակություն ունի մեր երկրի տնտեսության մրցունակության բարձրացման և նոր ծրագրերի իրականացման համար։
Քաղաքապետ Չենչերը ներկայացրել է Համբուրգ քաղաքի զարգացման առաջնահերթությունները, ընդգծել երկու կողմերի միջև կապերի ակտիվացման և փոխգործակցության հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Համբուրգի գործարար համայնքի հետ նախատեսվող ծրագրերին ու հեռանկարային նախագծերին։








