ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է Ադրբեջանին տրամադրվող օգնության սահմանափակումները վերացնելու մասին օրինագիծ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական կայքերը։
«2025 թվականի դեկտեմբերի 9-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է H.R. 6534 բանաձևը։ Այս օրինագիծը կվերացնի Ադրբեջանին տրամադրվող օգնության սահմանափակումները։ Օրինագիծը ներկայացրել է հանրապետական կոնգրեսական Աննա Պաուլինա Լունան (Ֆլորիդա)»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը սահմանափակումներ էր մտցրել Ադրբեջանին տրամադրվող օգնության վրա՝ 44-օրյա պատերազմի պատճառով։








