Լրագրող Գևորգ Թոսունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
Ուրեմն օրերս Երևանի կենտրոնում, ըստ Շամշյան․քոմ-ի Tesla-ի հարբած ու վարորդական վկայական չունեցող վարորդ դուրս էր հանդիպակած բախվել մեքենային, որի արդյունքում տեղում մահացել էր երիտասարդ մի տղամարդ։ Tesla-ի վարորդը, ըստ նույն լրատվամիջոցի, Երևանում հաշվառված 29-ամյա Գոհար Մանուկյանն էր, որին սկզբում քննիչը որոշել էր ձերբակալել ու կալանքի միջնորդություն էր ներկայացրել դատարան, սակայն տիկին Մելիքսեթյանը, ըստ նույն մեդիայի, կալանք չի կիրառել, այլ տնային կալանք ու 10 մլն դրամ գրավ։
Ստացվում է, ըստ դատավոր Մելիքսեթյանի ներքին համոզմունքի, վարորդի վարքագիծը հնարավոր է քավել գրավով, իսկ իշխանությանը ընդդիմանալը՝ միայն բանտախցով»։








