Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հանրային եթերում պնդել, թե Հայրապետի անվան զեղչումը չի աղճատում պատարագի խորհուրդը, եկեղեցաբանական անհեթեթություն է․ Ռուբեն վարդապետ

Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրառում է կատարել «Հանրային եթեր՝ քաղաքական ֆիլտրով» վերնագրով, որում նշել է․
 
«Ավելի ազնիվ կլիներ ասել, որ ՀՀ վարչապետն է պահանջել Սուրբ Պատարագին իր ներկայությամբ չհնչեցնել Ամենայն Հայոց Հայրապետի անունը, եւ մենք էլ այդ պահանջը կատարելիս զոհաբերել ենք նաեւ թեմի առաջնորդի անվան հիշատակումը, քան եթերից եթեր անհասկանալի եւ անհիմն պատճառաբանություններով պնդել, թե հիշատակությունների զեղչումը չի աղճատում պատարագի խորհուրդը։ Չիմանալ կամ իմանալով մոլորեցնել կարող եք հասարակությանը, բայց Հայ եկեղեցու ուղղափառ մտածողությունն ու ծիսականոնական դրությունը ձեւախեղել չեք կարող։
 
Իսկ ի՞նչ է ասում եկեղեցու վարդապետությունը Սուրբ Պատարագի հիշատակությունների մեջ եպիսկոպոսապետի կամ եկեղեցու առաջնորդի անվան հնչեցման առնչությամբ։ Աստվածաբանական լեզվից պարզ մեկնաբանմամբ՝ հիշատակել նշանակում է՝
 
1. Ճանաչել եկեղեցու առաջնորդի դավանական ուղղափառությունը.
2. Հաստատել եկեղեցական համայնքի հաղորդութենական միությունը ամբողջ եկեղեցու եւ նրա առաջնորդի հետ.
3. Ընդունել եկեղեցու առաջնորդի իշխանությունը եւ պահպանել հնազանդության ուխտը։
 
Չհիշատակել նշանակում է՝
1. Չճանաչել եկեղեցու առաջնորդի դավանական ճշմարտությունը.
2. Հայտարարել նրա հետ հաղորդության միության խզման մասին.
3. Մերժել եկեղեցու առաջնորդի իշխանությունը։
 
Հիմա ընդհանուր պատկերը վերջին շրջանում. ՀՀ տարածքի բոլոր թեմերում եւ համայնքներում Սուրբ Պատարագի բոլոր արարողությունների ընթացքում հիշատակվում է Ամենայն Հայոց Հայրապետի անունը, նաեւ թեմի առաջնորդի եւ պատարագիչ քահանայի, որը նախատեսված է պատարագամատույցով։ Չի հիշատակվում միայն այն ժամանակ, երբ արարողությանը ներկա է ՀՀ վարչապետը, անգամ զեղչվում է թեմի առաջնորդի անունն իր իսկ ներկայությամբ, որոշ դեպքերում չի հիշատակվում նաեւ պատարագիչ քահանան։ Այսինքն՝ Վեհափառի անունը զեղչելու նպատակով թեմի առաջնորդն ու քահանան գնում են «ինքնազոհաբերության»
 
Սա ոչ այլ ինչ է, քան եկեղեցաբանական անհեթեթություն։ Այն, ինչ կատարվում է, դուրս է հավատքի, դավանանքի, եկեղեցու խորհրդական կյանքի իմաստից ու տրամաբանությունից։
Այնպես որ զուր են ջանքերը երեւալու կա’մ անգետ, կա’մ գիտուն եւ մոլորեցնող, կամ էլ՝ անգետ ու մոլորեցնող»։

Լրահոս

Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների․ ԱՄՆ դեսպանատուն
«Ford»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում
ԱՄՆ-ն և Իրանը կստորագրեն 60-օրյա փոխըմբռնման հուշագիր. Axios
Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին
Բայց համերգը մնում է օրակարգում. Ժաննա Անդրեասյանը արձագանքել է Թանկյանի հերքմանը
Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել
ՈՒՂԻՂ. Մայր տաճարում Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ
Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանին. «Կարծեք, թե ինչ-որ շփոթմունք կա»
Աֆրիկային Էբոլայի բռնկմանն արձագանքելու համար անհրաժեշտ է գրեթե 319 միլիոն դոլար
«Արարատ-Արմենիան»՝ Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի չեմպիոն․ ՀՖՖ
Ավտովթար՝ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած
Մինչև հաղորդումը թողարկվի, վստահաբար Անդրանիկ Թևանյանը կալանավորված կլինի. Սուրենյանց (տտեսանյութ)
Լեհաստանը ստացել է հինգերորդ սերնդի F-35A առաջին կործանիչները
Ռուբիոն Թրամփի անունից Մոդիին հրավիրել է այցելել Սպիտակ տուն
Գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ
Իսրայելի ազգային անվտանգության նախարարին արգելել են մուտք գործել Ֆրանսիա
Գործակալական ցանց. Արեւմուտքի հերթական օպերացիան՝ ՀՀ-ում (տեսանյութ)
Ռուսները պատրաստվում են հարված հասցնել «Օրեշնիկ»-ի կիրառմամբ․ Զելենսկի
Չհամբերեցին վաղը դառնալ գործակալ երեկ դարձան․ Նարե Արամյան (տեսանյութ)
Կարևոր
Չբացել կցված հղումները և չտրամադրել անձնական կամ բանկային տվյալ․ ՆԳՆ հայտարարությունը

Լրացուցիչ նորություններ

...

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը