Գյումրին կրկին մնաց առանց քաղաքագլուխ․ Նիկոլ Փաշինյանը Գյումրի պատարագ գնալուց առաջ իր ճանապարհն է «մաքրում»։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Գյումրու քաղաքապետարան։ Այս անգամ ձերբակալել են Գյումրու կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի փեսային՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին, Կոմունալի բաժնի պետ Արտյոմ Չադրյանին։
Ինչպես ավելի վաղ Euromedia24-ին Քննչական կոմիտեից հայտնել էին՝ զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել են:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ 4 անձանցից մեկը Վարդան Ղուկասյանի որդին է՝ Սպարտակ Ղուկասյանը:








