Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անկասելի արագությամբ, փլուզվում ենք նաև ներսից. Լիլիթ Գալստյան


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է.


«Պարզապես լինել տրոյական ձի.


Երկրում բարոյական և քաղաքական ծանր ճգնաժամ է, ու վիհը գնալով լայնանում է ու խորանում՝ լափելով նորանոր շերտեր։ Մենք՝ անկասելի արագությամբ, փլուզվում ենք նաև ներսից։


Ասես ատելության ու քանդումի մոլուցքով տառապող մի մոլագար՝ աչքերը փակած սև լաթով ու նույնքան էլ սև հոգով, ընկել է մեր մեջ ու վրեժ է լուծում․ հոտի վրա հարձակված գայլերի ոհմակի վարքով ու էությամբ, որ հետո հեռանում է՝ ճերմակ ձյան վրա թողնելով գառների սպանդն ու նրանց արյան հետքերը․․․ Մենք արյունաքամ ենք լինում բարոյականության ճգնաժամից․․․


Բայց սա՝ այս պատկերը, սոսկ անբարոյականության վիհի, ուրացման կան սեփական ընտանիքը դավաճանելու մասին չէ, սա նաև հաղորդում է հանցագործության մասին, նաև այն մասին, թե ինչպես չի կարելի իշխանական դավադրությունների, հայ ժողովրդի միասնականությունն ու հավատը պառակտելու, թշնամական օրակարգը սպասարկելու գործիք դառնալ։ Պարզապես լինել տրոյական ձի։


Այս սեղանի շուրջ նստած յուրաքանչյուրը վստահաբար գիտի, որ ՀՀ սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից։


Գիտի նաև, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ու նրա սպասավորների դեմ հալածանքներն հակասահմանադրական են և հանցակազմ են պարունակում թե՜ ՀՀ Օրենսդրությամբ, թե՝ միջազգային կոնվենցիաներով։


Բայց կան նաև հանցանքից ծանր մեղքեր, որոնք անսահմանելի են, օրենքից էլ բարձր։ Եվ դուք դա ավելի լավ գիտեք, քան որևէ մեկը։ Օրենքից էլ ավելին՝ համամարդկային, հազարամյա բյուրեղացած ճշմարտություններ՝ արտացոլված Սուրբ Գրքում։


Բայց դուք ձեր առաքելության գիտակցումը չունեցաք, գերադասեցիք պառակտման ու փլուզման գործիք դառնալ, դառնալ շարքային քար նետող՝ Ավետարանից հայտնի, նույքան էլ հայնի՝ երեսուն արծաթի սպասավոր․․․


Դուք գերադասեցիք լրացնել Հայ Առաքելական Եկեղեցին հալածանքների ու ասպատակության ենթարքած հերձվածողների, զանազան քոչվորների, մոնղոլ-թաթարներների ու բոլշեւիկների շարքերը ․․․:


Ու հիմա, ինքնաարդարացման ճիգի մեջ, 26 տարվա հեռվից հանկարծ մտքի պայծառացումով արդարանում եք, թե «Այս ամենը գուցե չլիներ, եթե արդար, առանց ահաբեկումների լիներ 1999թ. կաթողիկոսական ընտրությունը»:


«Վերջին ամիսներին․․․աննախադեպ վտանգավոր իրավիճակ է ստեղծել ինչպես հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում՝ խաթարելով մեր ժողովրդի անդորրը, հավատն ու միասնությունը»- առաջին անգամվա «կուսակրոն» զարմանքով հայտարարում եք դուք և բոլորովին էլ նկատի չունեք ո՜չ երեքհազարամյա Արցախի կորուստը, ո՜չ 5000 հայորդիների նահատակությունը, ո՜չ թուրքին թողած 400-ից ավելի վանքերն ու եկեղեցիները, ոչ էլ թշնամու վանդալիզմի զոհ գնացող Արցախի հոգևոր-մշակութային հսկայական ժառանգությունը։


«Հայ Առաքելական եկեղեցու կողմից հայրենիքին ու հայրենի պետությանը չպետք է և չի կարող որևէ վնաս, վտանգ սպառնալ», դատախազական ինքնավստահությամբ ու հավատաքննիչի բարքով հայտարարում եք դուք ՝ մեղադրելով սեփական ընտանիքը, աբհաղորդ ու անգիտակից նրա առաքելությանը։ Ի՞նչ սպառնալիքի մասին է։ Եվ սա այն դեպքում, որ Մայր Աթոռն ու Օծյալ Վեհափառը/միամտորեն կարծում էի, թե նաև դուք բոլորդ/ ամիսներ շարունակ հայհոյախոսության, կոմպրոմատների, շանտաժի, հալածանքի ու ատելության խոսքի թիրախում եք եղել։


Մի՞թե ես պիտի ձեզ ասեմ, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավն ավելին է, քան Հայ եկեղեցու նկատմամբ ասպատակությունը։ Սա ուղիղ հարված է մեր ժողովրդին, նրա ամենահզոր ազգային ինստիտուտին եւ պարզապես մեր ինքնությանն ու միասնականությանը։ Սա թշնամու ձեռագիր է ու թշնամական պատվեր՝ պատերազմի վերքերը չսպիացրած հայ հասարակությանն էլ ավելի նվաստացնող ու հյուծող։


Մի բանում եմ ձեզ հետ համամիտ․ «Այս ամենը հարիր չէ մեր եկեղեցու ոգուն ու կանոններին, հակասում է ժողովրդի միասնությունը պահելու մեր եկեղեցու առաքելությանը»։


Այո, այդպես է, և դուք դավաճանում եք հենց այդ առաքելությանը, ձերը դատավճիռ է ընդդեմ եկեղեցու և ոչ սրտացավի ու ապաքինող հոգևորականի վարք։


Եվ դուք ավելի քան լավ գիտեք, թե այս ամենն ինչ անուն ունի և ինչպես է արձանագրվելու պատմության մեջ․․․Այն պատմության մեջ, ուր ամոթի և ողբերգության մի քանի էջ էլ դուք հեղինակեցիք․․․


ինքնամաքրումի ճանապարհը չի կարող անցնել դավաճանության միջով։


Ոմանց ճանաչում էի և հարգում։


Ափսոս․․․»։

Լրահոս

Թրամփը հայտարարել է, որ եթե գործարքի պայմանները չկատարվեն, հրետակոծությունը կլինի ավելի ինտենսիվ և ավելի դաժան
ՈւՂԻՂ․ Կառավարության նիստ
Լիբանանի վարչապետը ապրիլի 9-ը հայտարարել է սգո օր՝ ի հիշատակ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվածների
Սթարմերը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է պաշտպանական համագործակցության խորացումը
Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ»
Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ»
«Հրապարակ»․ Որքա՞ն գումարով է ՔՊ-ն վարձակալել մարզահամերգային համալիրը
«Հրապարակ»․ Պարեկներին հրահանգ է իջեցվել
«Հրապարակ»․ Մարզպետները գործի են անցել
Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»
Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ»
Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ»
Մելոնին Իսրայելին կոչ է արել դադարեցնել Լիբանանի վրա հարձակումները
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին ծանր վիրավորվելու մասին
Ղազախստանի ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
Ովքե՞ր են գլխավորում «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակը.առաջին եռյակը հայտնի է
Հանձնել, հանձնել ամեն ինչ՝ բացի աթոռից․ սա է այսօրվա քաղաքականությունը․Շարմազանով (տեսանյութ)
Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման Վարդանյան
Իշխանության կողմից քաղաքական ճնշումները կուժեղանան՝ կախված ընտրության արդյունքից. Նորայր Նորիկյան
Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը