ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի ժամանակ, այլ հարցերի շարքում, քննարկել է Ռուսաստանին և Ուկրաինային վերաբերող հարցեր։
«Ես շատ լավ հեռախոսազրույց ունեցա Չինաստանի նախագահ Սի (Ծինփին)-ի հետ։ Մենք քննարկել ենք բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Ուկրաինային և Ռուսաստանին, ֆենտանիլին, սոյային և այլ գյուղատնտեսական մթերքներին վերաբերող», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։








