Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման շուրջ շփումները շարունակվում են, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Այս պահին ես ոչինչ չունեմ հաղորդելու այս սյուժեի (հանդիպման) վերաբերյալ։
Գերիների փոխանակման վերաբերյալ իսկապես փորձագիտական մակարդակով շփումներ կան։ Զրույցը շարունակվում է», - ասել է Պեսկովը։








