ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է հանձնել ևս 1 պատանդի աճյուն, որը Կարմիր խաչի միջոցով Գազայի հարավից տեղափոխվել է Թել Ավիվ՝ նույնականացման։ ՑԱՀԱԼ-ը խմբավորումից պահանջել է շարունակել հրադադարի գործարքի կյանքի կոչումը և փոխանցել մնացած աճյունները:
Նախկինում դեպքեր են եղել, երբ շարժման փոխանցած մարմինները չեն պատկանել հոկտեմբերի 7-ին գերեվարված անձանց: Եթե նույնականացման արդյունքում հաստատվի, որ փոխանցված աճյունը պատկանում է իսրայելցի գերիներից մեկին, ապա ՀԱՄԱՍ-ը պետք է վերադարձնի ևս 5 աճյուն՝ ընդհանուր 28-ից:
Պաղեստինյան շարժումը հայտարարել է, որ աշխատում է գործընթացը հնարավորինս շուտ ավարտելու ուղղությամբ, սակայն մարմինների մեծ մասը փլատակներում է, ինչը բարդացնում է որոնումը: Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է՝ եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարի պայմանները և չվերադարձնի բոլոր աճյունները, Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները:








