Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վրաստանն՝ ընդդեմ «գողական աշխարհի». ադրբեջանցի է սպանվել, կա 34 ձերբակալված


Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է 34 մարդու՝ այսպես կոչված «գողական համայնքին անդամակցելու, գործունեությանը օժանդակելու և գողական համայնքի անդամի հետ կապ հաստատելու մեղադրանքներով հինգ քրեական հետաքննությունների շրջանակներում», հայտարարել է ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն ճեպազրույցի ժամանակ։


Նրանցից՝ 7-ին մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով, ևս երկուսը՝ գտնվում են բանտում, իսկ հինգը՝ արտասահմանում։ Ձերբակալությունները կատարվել են միաժամանակ Թբիլիսիում, Կախեթիում, Մցխեթա-Մթիանեթիում և ամբողջ երկրում։


Ձերբակալվածներին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։


Լագոդեխի շրջանի Կաբալի գյուղում քրեական գործերից մեկի շրջանակներում անցկացված հատուկ գործողության ժամանակ մեղադրյալ Միրզա Ալիևը, որն ըստ երևույթի, ազգությամբ ադրբեջանցի է, կրակ է բացել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, որոնք իրականացնում էին իրեն ձերբակալելու գործողությունը։


Արդյունքում, հատուկ նշանակության ուժերի զինվորներից մեկը կրծքավանդակի լուրջ վերք է ստացել։ Ալիևը տեղում սպանվել է պատասխան կրակի ժամանակ։


Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածները, որոնք կապված էին այսպես կոչված «գողական աշխարհի» հետ, զբաղվում էին անհատների միջև ֆինանսական վեճերի լուծմամբ, արտերկրում գտնվող «օրենքով գողերի» հետ կապ պահպանելով և նրանց հրամանները կատարելով։


Նաև պարզվել է, որ մեղադրյալները մասնակցել են այսպես կոչված «գողական հավաքույթների» կազմակերպմանը, որտեղ իրենց «թակարդն ընկած» մարդկանցից պահանջվել են գումար՝ սպառնալիքների ներքո։ Այլոց շարքում հանցավոր գործունեությանը մասնակցել է նաև քրեական հեղինակություն Էլմուրազ Մամեդովը, ով նույնպես ադրբեջանցի է:


Խուզարկությունների արդյունքում առգրավվել են մեղադրյալների համակարգչային սարքավորումները և բջջային հեռախոսները, որոնք նրանք օգտագործել են միմյանց և արտերկրում գտնվող «օրենքով գողերի» հետ շփվելու համար։ Առգրավվել են նաև թմրանյութեր, հրազեն և խոշոր գումարներ։


Նույն գործողության շրջանակներում Թբիլիսիի ոստիկանությունը ձերբակալել է գործարար Դավիթ Միկաձեի անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Չուբինիձեին։ Միկաձեն հետախուզվում է և նրան մեղադրանք կառաջադրվի հեռակա կարգով։ Հետաքննությունը պարզել է, որ 2021 թվականի սեպտեմբերին Դավիթ Չուբինիձեն և Դավիթ Միկաձեն դավադրաբար ձեռք են բերել Վախթանգ Կոբիաշվիլիի անունով գրանցված հինգ հրազեն, որոնցից մեկը ապօրինի կերպով օգտագործվել է երրորդ անձի դեմ։


Միկաձեն հետախուզվում է գործարար Լևան Ջանգվելաձեի պատվիրված սպանության գործով։ Գելա Ուձիլաուրին մեղավոր է ճանաչվել սպանության մեջ և դատապարտվել ցմահ ազատազրկման։


«Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը կշարունակի անզիջում պայքարը կազմակերպված հանցավորության դեմ և, չնայած ցանկացած դիմադրության, կապահովի, որ մեր երկրում հանցավորությունը հասնի պատմականորեն ամենացածր մակարդակի», - հայտարարել է Դարախվելիձեն։

Լրահոս

Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ
ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները
Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան
Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել
Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն
Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն
ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանը
Մասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացում
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին
Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ
Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին
Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը
Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին
Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար
Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել

Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել

Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանը

Մասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացում

Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին

Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին

Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը

Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար

Մոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվել

Կիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքները

513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ Մոսկվայում

Բրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացել

Զելենսկին հայտարարել է, որ Starshield համակարգը սահմանափակումներ է պահպանում Ուկրաինայի համար

Խարդախության մեջ մեղադրվող Լեհաստանի փոխարտգործնախարարը հրաժարական է տվել

Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի, Պուտինի գաղտնի խաղերն ու Վաշինգտոնի քաղաքական պայթյունը․ ի՞նչ է կատարվում

Ֆոն դեր Լայենը հրաժարվել է պատասխանել Ուկրաինայի վերաբերյալ հարցերին ԵՄ գագաթնաժողովում

ԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է գազատար նավը

Չեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռ

Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը

Քուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը