Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Նպատակը Դավիթին մեկուսացնելն է քաղաքական գործընթացներից»․ փաստաբանը տեսանյութ է հրապարակել

Ահա այն տեսանյութը, որը որպես ապացույց առկա է Դավիթ Համբարձումյանի քրեական գործում, և որով փաստվում է, որ դատավոր Ժորա Չիչոյանը դատապարտել է անմեղ մարդու, ավելին՝ այդ հոդվածով նշանակել է այնպիսի պատիժ, որն ըստ դատական պրակտիկայի երբևէ չի արձանագրվել նախորդիվ։ Խնդրում եմ դիտել «Հովտաշատ-Հայանիստ» խ/չ-ի դեպքի տեսանյութը և կարդալ ստորև նշված վերլուծությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գայանե Պապոյանը:«Այսպես, տեսանյութի 00։00-00։02 հստակ երևում է, որ Դավիթ Համբարձումյանն ի սկզբանե չի գտնվում տեղում վիճաբանող անձանց խմբի մեջ, այլ ձախից դեպի աջ քայլելով հասնում է վիճաբանության վայր։Տեսանյութի 00։03-00։05 վարկյանին պատկերված են սույն գործով տուժող Աբրահամ Ինջիղուլյանը /կարմիր և սև վերնազգեստով/ և Արա Պողոսյանը /ամբողջությամբ սև հագուստով/:

Այդ ողջ ընթացում Դավիթ Համբարձումյանը որևէ գործողություն չի կատարում, որևէ մեկին չի հարվածում, չի հահոյում, չի հրում, նրա պահվածքից պարզ է դառնում, որ վերջինս փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում։ Դավիթ Համբարձումյանը գտնվում է տուժողներից առնվազն 3-4 մետր հեռավորության վրա, ընդ որում իր և տուժողների միջև մի քանի շարք անձինք են կանգնած։Այնուհետև Արա Պողոսյանի կողմից առաջին հարվածը հասցնելուց հետ տուժողների և անհայտ անձանց միջև տեղի է ունենում թեժ վիճաբանություն, քաշքշուկ, ենթադրվում է նաև հարվածներ։ Ըստ էության սա հենց այն պահն է, որի ընթացքում տուժողները ծեծի են ենթարկվել։ Դավիթ Համբարձումյանն այդ ողջ ժամանակահտվածում կոնկրետ այդ իրադարձություններին ևս չի միջամտում և չի մասնակցում դրանց։ Նախորդող ժամանակահատվածում տեսախցիկը ուղղված է դեպի այն ավտոմեքենայի դիմապակին, որից կատարվել է տեսանկարահանումը, այսինքն պատկերում է ավտոմեքենայի ամիջապես դիմացի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները, որի ընթացում հստակ երևում է, որ Դավիթ Համբարձումյանը ավտոմեքենայից գտնվում է շուրջ 5-6 մետր հեռավորության վրա։ Տեսանյութի 00։14 վայրկյանին տեսախցիկը թեքվում է դեպի աջ և նկարահանում է արդեն այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում ավտոմեքենայի աջ դռանը հարակից տարածքում, որտեղ երևում է տուժող Աբրահամ Ինջիղուլյանը։0։14-00։22 տեսախցիկի տեսադաշտում հայտնվում են տարբեր անձինք, որոնց թվում չկա Դավիթ Համբարձումյանը: 00։22 ին տեսախցիկի տեսադաշտում է հայտնվում ոստիկանության աշխատակից, ով գալիս է այն ուղղությունից որտեղ մինչ այդ կանգնած են եղել Դավիթ և Գոռ Համբարձումյանները ։ 00։16-ի դրությամբ վիճաբանությունը, քաշքշուկը և ծեծկռտուքը տուժողների և անհայտ անձանց միջև արդեն ավարտված է, պարզապես տարբեր կողմերից գոռգոռոցներ են լսվում։

Այսինքն այդ ծեծն ու ջարդը, որը նկարագրվել է մեղադրանքի որոշմամբ, տևել է ընդամենը 10 վայրկյան: 00։20-00։22 հատվածում հստակ լսվում է գոռոց «Հետ բերեք, հետ բերեք արա» բովանդակությամբ, ըստ էության խոսքը վերաբերում է բերման ենթարկված անձանց ազատ արձակելուն, և ըստ էության ուղղված է ոստիկանության աշխատակիցների։ 00։32-ին տեսախցիկի տեսադաշտում է հայտնվում ևս մեկ ոստիկանւթյան աշխատակից և այդ ընթացքում վերջիններս հրելով հեռացնում են տուժողներին դեպի ավտոմեքենայի հետնամաս։

Տեսանյութի 00։32-00։33-ին լսվում է կրակոցի նմանվող պայթյունի ձայն։ Հատկանշական է, որ այդ պահին տեսախցիկի դիրքը այնպիսինն է, որ երևում է այն ավտոմեքենայի աջ հայելին, որից կատարվել է տեսանկարահանումը։Հայելու մեջ հստակ երևէում է, որ պայթյունի ձայնից անմիջապես հետո ավտոմեքենայի հետնամասում մեծ քանակությամբ ծուխ է առաջանում։Այսինքն դա ոչ թե կրակոց է, այլ կամ ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոց, կամ ավտոմեքենայի անսարքության պատճառով խլացուցիչից հնչող պայթյունի ձայն և առաջացող ծուխ։ Նշվածը համընկնում է նաև տուժող Արա Պողոսյանի ցուցմունքի հետ, ով նշել է, որ այդ պահին կրակոց չի եղել, այլ եղել է պայթյուն, որի հետևանքով իր կոշիկները պատռվել են։ Տեսանյութի 00։36 ին տեսադաշտում հայտնվում է թվով երրորդ ոստիկանության աշխատակիցը։

Տեսանյութի 00։38-ին տեսադաշտում հայտնվում է թվով չորրորդ ոստիկանության աշխատակիցը, բջջային հեռախոսը ձեռքին, շատ հանգիստ պահվածքով։ Տեսանյութի 00։48-ին պատկերված են տուժողներ Աբրահամ Ինջիղուլյանը և Արա Պողոսյանը, ովքեր տեսանյութի 00։14 վայրկյանից սկսած գտնվել են ավտոմեքենայի, որից կատարվել է տեսանկարահնումը, աջ հատվածում դեպի հետ, այսինքն չեն գտնվել այնտեղ որտեղ գտնվել են Դավիթ և Գոռ Համբարձումյնաները։ 00։51-ին տուժողները շրջվում և քայլում են դեպի այն անձանց կողմ, ում հետ քիչ առաջ վիճաբանում էին, հստակ երևում է, որ այդ ընթացքում վերջիններիս որևէ մեկը չի հարվածում, ընդհակառակը` փորձում են հանդարտեցնել։ Ըստ տեսանյութի բուն վիճաբանությունը և քաշքշուկը ամբողջությամբ ավարտվում է 00։14-ին։

Հ.Գ. Այս պայմաններում ինչպե՞ս կարող ենք չաղաղակել, որ Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է: Ամեն ինչ շատ ակնհայտ և պարզ է:Պարզապես մի բան մոռացվում է.Աստծո դատաստանից ոչ ոք չի կարող փախչել: Չորս երեխայի անմեղ հորը ՔԿՀ ուղարկելը չի կարող լինել ընդունելի՝ ո՛չ բարոյական, ո՛չ իրավական առումով:

Սա հերթական նոնսենսն է, որի նպատակը Դավիթին մեկուսացնելն է քաղաքական գործընթացներից»,-գրել է նա:

Լրահոս

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց
Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական
Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել