Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի լրացուցիչ Aster հրթիռներ և Mirage կործանիչներ «առաջիկա օրերին», հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ես ուզում եմ հաստատել, Վոլոդիմիր Զելենսկի, որ առաջիկա օրերին մենք կմատակարարենք լրացուցիչ Aster հրթիռներ, նոր ուսումնական ծրագրեր և նոր Mirage հրթիռներ, և մենք, մի քանի այլ գործընկերների հետ միասին, կհաստատենք որոշ լրացուցիչ նախաձեռնություններ», - ասեկ է նա։ Հանդիպման տեսանյութը հրապարակվել է Ելիսեյան պալատի սոցիալական ցանցերի էջում։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան և մի շարք այլ երկրներ նախատեսում են հաստատել լրացուցիչ նախաձեռնություններ։ Մակրոնը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ նախաձեռնություններ են դրանք։








