ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դադարեցրել է Օտտավայի հետ առևտրային բանակցությունները, քանի որ կանադացի պաշտոնյաները վճարել են մաքսատուրքերը քննադատող գովազդի համար։
Ինչպես ամերիկացի առաջնորդը հայտնել է Truth Social սոցիալական ցանցում, գովազդային հոլովակում ցուցադրվում է, թե ինչպես է ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը «բացասաբար խոսում մաքսատուրքերի մասին»։«Նրանք սա արեցին բացառապես ԱՄՆ Գերագույն դատարանի և այլ դատարանների որոշման վրա ազդելու համար։Մաքսատուրքերը կարևոր են ԱՄՆ ազգային անվտանգության և տնտեսության համար։
Այս չարամիտ գործողությունների պատճառով Կանադայի հետ բոլոր առևտրային բանակցությունները կասեցված են», – ընդգծել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։








