Ինդոնեզիայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) կայքը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 20:46-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 14:46-ին) Բանդա ծովում: Էպիկենտրոնը գտնվել է Տուալ քաղաքից 211 կիլոմետր հարավ-արևմուտք, որը մոտավորապես 40,000 բնակչություն ունեցող քաղաք է: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 92 կիլոմետր խորության վրա: Ցունամիի մասին նախազգուշացում չի տրվել:
Ավելին, այս երկրաշարժից մեկ ժամ առաջ Ինդոնեզիայի Սումատրա կղզում գրանցվել է մեկ այլ, մի փոքր ավելի թույլ երկրաշարժ։








