Եվրոպայի երկրները և Ուկրաինան համաձայն են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն դիրքորոշման հետ, որ ՌԴ-ն և Ուկրաինան պետք է դադարեցնեն մարտերը և բանակցություններ սկսեն՝ հենվելով ներկայիս շփման գծի վրա, այս մասին ասվում է Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի ղեկավարների, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակը:
«Մենք վճռականորեն հավանություն ենք տալիս (ԱՄՆ) նախագահ Թրամփի դիրքորոշմանը, որ մարտական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, և որ ներկայիս շփման գիծը պետք է դառնա բանակցությունների մեկնակետ», - նշել են փաստաթղթի հեղինակները: