ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ ինքը մտադրություն չունի Ուկրաինային մատակարարել Tomahawk թևավոր հրթիռներ, գոնե առայժմ։
Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Սպիտակ տանը Զելենսկիի հետ հանդիպման սկզբում Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնն ինքնին կարիք ունի Կիևին մատակարարվող «Տոմահավկ» հրթիռների և որոշ այլ զենքերի։