Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի և Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Միասնական սոցիալական ծառայության Աշտարակի և Թալինի տարածքային կենտրոններ։
Վերջիններս շրջայց են կատարել կենտրոններում, ծանոթացել ծառայությունների մատուցման հնարավորություններին և քաղաքացիների սպասարկման գործընթացին։
Նախարարը զրուցել է կենտրոնների աշխատակիցների հետ, քննարկել ընթացիկ գործունեությանը, քաղաքացիների սպասարկման արդյունավետությանը և ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր։
Արսեն Թորոսյանը հանձարարել է ակտիվորեն շարունակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող միջոցառումների, մասնավորապես՝ զբաղվածության ծրագրերի վերաբերյալ իրազեկման գործընթացը, ինչպես նաև աջակցել քաղաքացիներին կայուն զբաղվածության ձեռքբերման հարցում։