Ուկրաինայում հակամարտությունը վաղուց կլուծվեր, եթե ԵՄ առաջնորդները չստիպեին Վլադիմիր Զելենսկիին շարունակել ռազմական գործողությունները և չխոչընդոտեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերը։
Այս կարծիքը հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը «Mandiner» ամսագրին տված հարցազրույցում՝ նշելով նաև, որ ԵՄ առաջնորդները փորձում են Թրամփին իրենց կողմը գրավել։
«Ինչ վերաբերում է ուկրաինա-ռուսական պատերազմին, նախագահ Թրամփը վաղուց խաղաղություն կհաստատեր, եթե եվրոպացիները անընդհատ կուլիսներից չսադրեին Զելենսկուն», – ասել է վարչապետը։
Նա կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը չի ավարտվում, քանի որ Բրյուսելը խոչընդոտում է Վաշինգտոնի միջնորդական ջանքերը։