Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Առջևում ընտրություններ են, և հիշել է, որ «բոլորին սիրում» է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Նախորդ հրապարակումներից մեկում նկատել էինք, որ Նիկոլ Փաշինյանը շուտով նորից սկսելու է ավելի հաճախ խոնարհվելու ժեստեր անել, ավելին՝ նորից հիշելու է, որ սիրում է բոլորին: Այսինքն, ավելի հաճախ է փորձելու սիրաշահել բազմաչարչար ժողովրդին: Չէինք սխալվել:


Ու դժվար էլ կլիներ սխալվել: Ինչ-որ առանձնահատուկ խորաթափանցության խնդիր չէ. առաջիկայում ընտրություններ են սպասվում:Ահավասիկ, նախօրեին էլ Էրեբունի-Երևանի տոնի համատեքստում էլ ի սկսեց «հին երգը»՝ բոլորին սիրելու մասին, մի հատ էլ մատներով «սրտիկ» արեց: Չէ, երկու անգամ, մի հատ էլ՝ նախորդ օրը: Կարճ ասած՝ ժողովրդին վիրտուալ «սրտիկեց»:


Իհարկե, այդ «սրտիկը» դարձավ մեմ, դարձավ հեռախոսների «սմայլիկ», ծաղրի առարկա: Բայց նրա նպատակը հենց դա էր՝ կարևորն ինքը բոլորի ուշադրության և խոսակցության թեման լինի, էական չէ՝ ինչպես: Սակայն նույնիսկ դա չէ առաջնայինը, այլ այն, թե ինչո՞ւ նորից այսպես սիրատոչորվեց մարդ-կառավարություն Նիկոլ Փաշինյանը:Կրկնենք՝ շատ պարզ է. առաջիկայում ընտրություններ են լինելու: Դե, պարզից էլ պարզ է, որ հիմա Փաշինյանը ժողովրդին սիրո խոստովանություններ էլ կանի, սրտիկներ էլ կցուցադրի: Չէ՞ որ ինքը շատ լավ հասկանում է, որ առանձնապես քվե չունի, այդ ընտրություններում հաղթելու շանս չունի:


Չունի, բայց իշխանությունից հեռանալու ցանկություն էլ չունի: Ոչ մի պարագայում:Փաշինյանի «սրտիկումները» հիշեցրին Սևակի հանրահայտ տողերը.«Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր Սիրում է կյանքում նա իր... աթոռը»:Աթո՛ռն է սիրում: Նա իր աթոռից, պաշտոնից ու կարգավիճակից բացի, ուրիշ ոչինչ չի սիրում: Այսինքն, այս զգացմունքային հարցում էլ է կեղծում: Ինչպես միշտ:Այլապես, «բոլորին սիրողը, «սրտիկողը», որ իշխանության էր եկել աղքատության դեմ պայքարելու դրոշակներով, կկանգներ և մոտ մի 700 հազար մարդու կասե՞ր, թե՝ «աղքատությունը ձեր գլխում է...»: Դա դեռ ամենից անմեղ թվացող պահը նշեցինք:


«Բոլորին սիրողը» հազարավոր երիտասարդների մահվան մատնեց ու հետո էլ թե՝ «բոլոր դեպքերում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի...»:Ու ամեն օր՝ մի նոր փորձանք: Ամեն օր՝ մի փորձություն: «Սիրելով» բորդյուրներ լիզելուց ու պատերին ծեփելուց է խոսում, ասֆալտին փռելու մասին գոռում:Վա՜յ, «սիրում է բոլորին», այնքան շատ է «սիրում», որ նորանոր տուգանքներով շտապում է մտնել ժողովրդի գրպանը:


Մարդկանց դարձրել է «տուգանքի մատերիալ»:Հապա որքա՜ն «սեր» կա Փաշինյանի կառավարության կողմից ժողովրդին հարկային տեռորի տակ պահելու մեջ: Որպիսի՜ գորովանքով է Փաշինյանի իշխանությունը նպաստում առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճին:Դե, բյուջեի հաշվին լիուբոլ ապրող, միանգամից հարստացած քպականներին ու իրենց ղեկավարին դա ինչո՞ւ պիտի հետաքրքրի: Նրանք թքած ունեն բոլորի վրա, նրանք սիրում են միայն իշխանությունն ու պաշտոնը: Եվ վերջ, ինչ երկիր, ինչ պետություն, ինչ ժողովուրդ...


Ավելին, հենց մի հարց է լինում, անմիջապես իրեն բնորոշ ձայներանգով ու ժեստիկուլ յացիայով հարձակվում է խեղճ մարդկանց վրա, թե՝ այ, անգործ ես, դրա համար է տունդ էս վիճակում, անգլերեն չգիտես, դրա համար մոշդ չի ծախվում... Մի խոսքով, վատն ենք, սիրելի ժողովուրդ: Նա իր ամեն ինչով ցույց է տալիս, որ իրականում ոչ թե սիրում է մարդկանց, ժողովրդին, այլ ընդհակառակը, ուղղակի հիմա այդպես է պետք, դե... առջևում ընտրություններն են:


Արդյունքում Փաշինյանն այսօր մեկ հիմնական ընդդիմություն ունի: Եվ այդ ընդդիմությունը հայ ժողովուրդն է:

Լրահոս

Հունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվել
Իրանը պատրաստ է աջակցել հութիների և Էր Ռիադի միջև հակամարտության կարգավորմանը
Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին
Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները
Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել
Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո
Փաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․Խաչատրյան
Քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր
COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը
Starlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի
Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը
ՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնական
Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է բավարար ֆինանսավորում
Բնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը
Կամբոջան իր տարածքի 39%-ը հռչակել է պահպանվող տարածք․ նախատեսվում է տարեկան 5 մլն ծառ տնկել
Հուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտը
Ալիևի նոր մեղադրանքները, հոսանք՝ Ադրբեջանից ու Թուրքիայից․ անկլավների հարցն ու ՌԴ-ի գործոնը
ՈւՂԻՂ. Փաշինյանը, Իրանի նախագահը, ՄԱԿ գլխավոր քարտուղարը մասնակցում են առաջնորդների գագաթնաժողովին
Կենսաբազմազանության համար Չինաստանը երեք առաջարկ է ներկայացնում. ՉԺՀ բնապահպանության նախարար

Լրացուցիչ նորություններ

...

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները

Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել

Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո

Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը

Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում

«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել

«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել

«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ

Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա

COP17-ի օրերին «Meridian»-ի տարածքում դրոններ օգտագործելն արգելվում է

Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան

Մինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» Արծվաշենը

Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը

Հարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարները

Երկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվել

Պետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք Կառավարություններին