Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

623 հազար դոլար հավելագրվածը պետք է վերադարձվի պետբյուջե. կոռուպցիայի մաս 5. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Թեմայի վերաբերյալ նախորդ հրապարակումները՝


1. https://armlur.am/1492853/


2. https://armlur.am/1494965/


3. https://armlur.am/1509987/


4. https://armlur.am/1510313/


ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որին լայն շրջանակներ բնորոշում են որպես «մահվան նախարար», համակարգային կոռուպցիայի մեջ է թաթախված, որը բացահայտել է ՀՀ ֆինանսների նախարարությունը իր` 2021թվականի դեկտեմբերի 9-ին կազմած ակտով: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել այդ վերահսկողության ակտը, որտեղ պարզ գրված է, թե տարբեր դրվագներով ինչպես է ՀՀ առողջապահության նախարարությունը հավելագրումներ արել, պետբյուջեից սահմանվածից շատ գումարներ ծախսել ՔՈՎԻԴ-19-ի բուժման անվան տակ, որոնց մի մասը նախարարությունը պահանջում է վերադարձնել պետբյուջե: «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության կողմից իրականացված չարտերային չվերթների դիմաց վճարված գումարների վերաբերյալ ուսումնասիրության հանրայնացումը, ըստ որի` Չինաստանից Հայաստան են բերվել ավելի մեծ թվով ապրանքներ, քան Հայաստանում մաքսազերծվել եւ բաշխվել են: Դատելով ֆիննախարարության փաստաթղթից` ճանապարհին ապրանքներ են կորել, եւ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ղեկավարած գերատեսչությունը հրաժարվել է վերահսկողներին փաստաթղթեր տրամադրելուց։


Ըստ «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության հետ 21.12.2020թ. կնքված չարտերի մասին համաձայնագրի` 23.12.2020թ. ՀՀ առողջապահության նախարարության կողմից ավիաընկերությանն է փոխանցվել 144 մլն 120 հազար ՀՀ դրամին համարժեք մոտ 273 հազար ԱՄՆ դոլար: 3 օր անց ավիաընկերության կողմից իրականացվել է չարտերային թռիչք Պեկին-Երեւան ուղերթով, որով, փաստացի, տեղափոխվել են 29,903 կգ բժշկական սարքավորումներ:


Ըստ ստուգմանը ներկայացված մաքսային հայտարարագրերի` մաքսազերծվել են 3,906 կգ ընդհանուր քաշով բժշկական պարագաներ (96 թթվածնային կոնցենտրատոր՝ 2,120 կգ, 100,000 COVID-19 ախտորոշման ՊՇՌ թեստ՝ 568 կգ, բժշկական դիմակներ եւ արտահագուստ՝ 578 կգ, 200,000 բամբակյա ծայակալով ձողիկներ՝ 398 կգ, թթվածնի հոսքաչափ ֆլոուամետրով մեխանիկական՝ 242 կգ): 2020թ. դեկտեմբերի 26-ի` «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության չարտերային չվերթներով թիվ 412-01516421 ավիաբեռնագրերով ՀՀ տարածք են ներմուծվել նաեւ 538 կգ բրուտտո քաշով սեղմիչի կափարիչ, պուլսօքսիմետր, ID ձեռնաշղթա, մեկ այլ ավիաբեռնագրերով՝ 24,888 կգ բրուտտո քաշով թթվածնային կոնցենտրատորի բաք, սեղմված օդի չորանոց եւ այլ ավիաբեռնագրերով՝ 571 կգ բրուտտո քաշով լազերային խողովակ, 3D տպիչ, նրբատախտակի լազերային կտրիչ:


«Նշված բեռների մաքսազերծման, հայտարարագրման, ՀՀ առողջապահության նախարարությանը հանձնման-ընդունման, վերջիններիս բաշխման վերաբերյալ փաստաթղթերը ստուգմանը չեն ներկայացվել», – գրել է ֆինանսների նախարարության վերստուգողը: Այսպիսով` ֆինանսների նախարարության վերասհկողները արձանագրել են, որ 14.12.2020թ. եւ 26.12.2020թ. իրականացված երկու չարտերային չվերթների համար «Վոլգա-Դնեպր» ավիաընկերությանը վճարվել է 548, 370 ԱՄՆ դոլարին համարժեք 287 մլն 285 հազար ՀՀ դրամ:


Ըստ մաքսային հայտարարագրերի` նշված երկու չարտերային չվերթներով տեղափոխվել է «ՀՀ-ում Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների» իրականացման համար անհրաժեշտ ընդամենը 10,513 կգ (6607+3906) բեռ, այն դեպքում, երբ ըստ թիվ 412-01516421, 412-01516432, 412-01516443 եւ 412-01516373 ավիաբեռնագրերի՝ փաստացի տեղափոխվել են 62,564 կգ (29903+32661) բեռներ, որի արդյունքում «կորոնավիրուսային վարակի կանխարգելման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների» իրականացման նպատակով ստացված փողերի հաշվին 239 մլն դրամ ավելի է վճարվել, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե: Այսինքն՝ իրականացրած ավիաչվերթների համար Արսեն Թորոսյանի ղեկավարած նախարարությունը հավելագրում է արել պետբյուջեից մոտ 623 հազար դոլար գումար»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Հունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվել
Իրանը պատրաստ է աջակցել հութիների և Էր Ռիադի միջև հակամարտության կարգավորմանը
Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին
Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները
Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել
Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո
Փաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․Խաչատրյան
Քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր
COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը
Starlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի
Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը
ՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնական
Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է բավարար ֆինանսավորում
Բնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը
Կամբոջան իր տարածքի 39%-ը հռչակել է պահպանվող տարածք․ նախատեսվում է տարեկան 5 մլն ծառ տնկել
Հուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտը
Ալիևի նոր մեղադրանքները, հոսանք՝ Ադրբեջանից ու Թուրքիայից․ անկլավների հարցն ու ՌԴ-ի գործոնը
ՈւՂԻՂ. Փաշինյանը, Իրանի նախագահը, ՄԱԿ գլխավոր քարտուղարը մասնակցում են առաջնորդների գագաթնաժողովին
Կենսաբազմազանության համար Չինաստանը երեք առաջարկ է ներկայացնում. ՉԺՀ բնապահպանության նախարար

Լրացուցիչ նորություններ

...

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները

Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել

Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո

Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը

Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում

«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել

«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել

«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ

Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա

COP17-ի օրերին «Meridian»-ի տարածքում դրոններ օգտագործելն արգելվում է

Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան

Մինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» Արծվաշենը

Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը

Հարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարները

Երկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվել

Պետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք Կառավարություններին