Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ են փողերը «փախչում» Հայաստանից, և ո՞ր երկրներ են գնում դրանք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանից արտերկիր դրամական փոխանցումների արագ աճը, որը զգալիորեն գերազանցում է արտերկրից Հայաստան ուղղությամբ փոխանցումների ներհոսքի տեմպը, մեծ մտահոգություն է առաջացնում ինչպես տնտեսության կայունության, այնպես էլ կապիտալի պահպանման ու ընդհանուր սոցիալ-տնտեսական միջավայրի առողջության տեսանկյունից։


Վերջին տարիներին դրամական փոխանցումների ոլորտի վիճակագրությունն ու կառուցվածքային փոփոխությունները բացահայտում են, որ Հայաստանը հայտնվել է ոչ միայն միգրացիոն ու սոցիալ-տնտեսական մեծ ճնշումների տակ, այլև առերեսվում է կապիտալի՝ հաճախ չհիմնավորված, արագ ու աճող արտահոսքի ռիսկին, որի պատճառները բազմաշերտ են՝ սկսած ներքին քաղաքական ու իրավական անորոշություններից, վերջացրած արտաքին աշխարհաքաղաքական միջավայրի փոփոխություններով ու բիզնես միջավայրի անկայունությամբ։


Պատմականորեն Ռուսաստանը եղել է դեպի Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների գլխավոր աղբյուրը՝ ինչպես աշխատուժի միգրացիայի, այնպես էլ բազմամյա տնտեսական կապերի հետևանքով։ Այս միտումը պահպանվել է նաև վերջին տարիների ընթացքում. օրինակ՝ 2024 թվականին դեպի Հայաստան փոխանցված գումարների ծավալը գերազանցել է 3,8 միլիարդ դոլարը, ինչը 2021 թվականի համեմատ ավելացել է ավելի քան չորս անգամ։ Իսկ 2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանի բանկերի միջոցով ֆիզիկական անձինք արտերկրից ստացել են մոտ 3,3 միլիարդ դոլար՝ արձանագրելով 9,3 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ։


Փողի ներհոսքի ամենամեծ աղբյուրը կրկին Ռուսաստանն է՝ յոթ ամսում փոխանցվել է 2,1 միլիարդ դոլար, ինչը կազմում է ներհոսքի ավելի քան երկու երրորդը։ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան և ԱՄԷ-ն հաջորդում են՝ ավելի համեստ ծավալներով, թեև փոխանցումների աճի տեմպերը որոշ դեպքերում բավական բարձր են, ինչի վառ օրինակն է Մեծ Բրիտանիայից 2,5 անգամ աճը կամ Շվեյցարիայից 43,7 տոկոս ավելացումը։


Այս թվերը, սակայն, դեռևս գերակշռող դեր չունեն, քանի որ ռուսական ուղղությունը շարունակում է մնալ գլխավոր «մատակարարը»։Սակայն, սրան զուգահեռ, կա մտահոգիչ միտում, որ Հայաստանից արտերկիր դրամական փոխանցումների աճն առաջանցիկ տեմպեր է գրանցում՝ գերազանցելով ներհոսքի աճի ցուցանիշները։ Այս տարվա առաջին յոթ ամսում Հայաստանից արտերկիր փոխանցվել է մոտ 2,6 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 14,2 տոկոսով կամ 321 միլիոն դոլարով։


Սա շատ ավելի բարձր տեմպ է, քան ներհոսքի 9,3 տոկոսանոց աճը։ Առավել ուշագրավ է, որ առանձին ուղղություններով փոխանցումների աճը արտառոց բարձր է։ Օրինակ՝ Շվեյցարիա փոխանցումները հասել են 387 միլիոն դոլարի, որը 2,5 անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ։ Դեպի Ռուսաստան փոխանցումները կազմել են 420 միլիոն դոլար՝ աճելով 20,1 տոկոսով։


ԱՄՆ, ԱՄԷ և այլ երկրներ փոխանցումները ևս աճի միտում ունեն, թեև որոշ դեպքերում՝ նվազման որոշակի նշաններով։Այս վիճակագրական պատկերը ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ միայն մնում է տրանսֆերտների, այսինքն՝ արտերկրից եկող փողի տնտեսությամբ ապրող երկիր, այլև, որ ավելի վտանգավոր է, աստիճանաբար վերածվում է կապիտալի արտահոսքի ակտիվ աղբյուրի։ Վերջինիս հիմնական պատճառները բարդ են և բազմաշերտ։ Առաջին պատճառը թերևս ներքին տնտեսական և բիզնես միջավայրի կայունության ու կանխատեսելիության պակասն է։ Հայաստանում ներդրումային էկոհամակարգը վերջին տարիներին լրջորեն տուժել է՝ պայմանավորված քաղաքական անկայունությամբ, օրենսդրական փոփոխությունների անկանխատեսելիությամբ, հարկային և մաքսային վարչարարության խստացմամբ, կոռուպցիոն ռիսկերով և անարդյունավետ կառավարմամբ։


Բազմաթիվ գործարարներ, ներդրողներ և նույնիսկ անհատ քաղաքացիներ սկսել են նախընտրել իրենց միջոցները տեղափոխել կամ ժամանակավոր պահել արտաքին բանկերում, ավելի վստահելի ֆինանսական կենտրոններում, որքան էլ որ այդ գործընթացը ուղեկցվում է կորուստներով կամ լրացուցիչ ծախսերով։


Դրան նպաստում են նաև դոլարի նկատմամբ դրամի արժևորման տատանումները, արժութային շուկայում անորոշությունները, ինչպես նաև արտասահմանում բացված հաշվեհամարների և բանկային ծառայությունների ապահովությունը։Մյուս՝ ոչ պակաս կարևոր գործոնն արտաքին քաղաքական միջավայրի փոփոխությունն է։ Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների կտրուկ վատթարացումը, միջազգային պատժամիջոցների տարածումը ռուսական բանկերի և բիզնեսի վրա պատճառ դարձան մեծ թվով ռուսաստանցիների, ինչպես նաև Ռուսաստանի հետ կապված հայաստանցի գործարարների ու մասնավոր անձանց տեղափոխման կամ փողի տեղափոխման նոր ալիքի։


Սա հանգեցրեց նրան, որ Ռուսաստանից Հայաստան փողի ներհոսքն ավելացավ, սակայն ժամանակի ընթացքում Հայաստանում ավանդներ և հաշիվներ բացած ռուսաստանցիներն ու մյուս արտասահմանցիներն սկսցին իրենց միջոցները տեղափոխել երրորդ երկրներ։


Այս գործընթացը, ըստ էության, փոխում է ֆինանսական միջանցքների աշխարհագրությունը և բարդացնում է Հայաստանի ֆինանսական վերահսկողության ու մոնիտորինգի հնարավորությունները։ Հատկապես Շվեյցարիա և ԱՄԷ ուղղությամբ փոխանցված գումարների ծավալների կտրուկ աճը վկայում է, որ գործ ունենք ոչ միայն գործարար կապիտալի, այլև անձնական խնայողությունների արտահոսքի հետ, ինչը հաճախ պայմանավորված է ռիսկերի կառավարումով, հարկային օպտիմիզացիայով կամ պարզապես վստահության ճգնաժամով։


Բացի այդ, կապիտալի արտահոսքի արագացմանը նպաստում է նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական ներքին խնդիրների խորացումը։ Աշխատաշուկայի սղությունը, երիտասարդների և բարձր որակավորմամբ մասնագետների արտագաղթի շարունակական աճը, անորոշ ապագայի զգացումը հաճախ դրդում են ոչ միայն աշխատողներին, այլև նրանց ընտանիքներին և հարազատներին՝ իրենց միջոցները պահել արտերկրում։ Ոմանք դա անում են ուսման, բուժման կամ այլ անհրաժեշտ ծախսերի համար, իսկ մյուսները՝ որպես ապահովագրություն ներքին քաղաքական կամ տնտեսական ցնցումների դեմ։


Այս ամենից բացի, մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ Հայաստանից արտերկիր դրամական փոխանցումների աճը ոչ միայն տնտեսական առողջության ցուցանիշ չէ, այլ նաև կարող է բերել ֆինանսական շուկայի լիկվիդայնության նվազման, ազգային արժույթի կայունության տատանումների, ներդրումային ակտիվության անկման, ինչպես նաև հարկային բազայի նեղացման։ Եթե այս միտումը շարունակվի, ապա ֆինանսական համակարգը կարող է կանգնել կանխիկի ծավալների պակասի, ներդրումների կրճատման և երկարաժամկետ տնտեսական դանդաղման ռիսկի առաջ։Մյուս կողմից էլ՝ արտերկրից եկող փոխանցումների վրա հույս դնելը նույնպես վտանգավոր է, որովհետև դրանք կայուն աղբյուր չեն և կախված են ինչպես արտաքին տնտեսական ճգնաժամերից, այնպես էլ միգրացիոն ու քաղաքական իրավիճակից այն երկրներում, որտեղից ուղարկվում են։ Օրինակ՝ Ռուսաստանում տնտեսական դժվարությունները, արժույթի արժեզրկումը կամ միգրանտների նկատմամբ սահմանափակումների խստացումը կարող են կտրուկ նվազեցնել դեպի Հայաստան փողի հոսքը, ինչպիսի օրինակներ արդեն եղել են նախորդ տարիներին։


Իսկ Կենտրոնական բանկի պնդումները, թե տրանսֆերտներն այլևս էական գործոն չեն մեր տնտեսության համար, իրականում արտացոլում են ոչ թե իրական պատկերը, այլ քաղաքական կամ մեթոդաբանական անհրաժեշտությունը՝ փորձելով թաքցնել երկրից կապիտալի արտահոսքի տագնապալի փաստը։


Իրականում, եթե նույնիսկ տրանսֆերտների մասնաբաժինը ՀՆԱ-ում որոշ չափով նվազել է արտահանման աճի կամ այլ մակրոտնտեսական ցուցանիշների հաշվին, կապիտալի արտահոսքն արդեն դարձել է այնպիսի մասշտաբային երևույթ, որ այն անտեսելը կարող է լրջագույն վտանգներ ստեղծել երկրի ֆինանսական կայունության, բանկային համակարգի և տնտեսական զարգացման համար։ Չի կարելի մոռանալ նաև այն հանգամանքը, որ կապիտալի արտահոսքը հաճախ ուղեկցվում է կոռուպցիոն գործարքներով, հարկային պարտավորություններից խուսափելու փորձերով կամ ուղղակի վստահության պակասով իշխանությունների հանդեպ, ինչը խորացնում է համակարգային ճգնաժամը։


ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Լրահոս

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել
Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ
Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
«Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին
Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի
Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին
«Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական
Կարևոր
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը
Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել
Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում
Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել
Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում
Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը
Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար
Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները
Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով
Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը
Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին
Կարևոր
Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով

Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի

Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

Թուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումը

COP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ Աբիսողոմոնյան

Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար

Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել

Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները

Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել

Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո

Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը

Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում