Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլյովը չեն կարողացել նվաճել Պեկինի ATP-500 կարգի մրցաշարի զուգախաղի տիտղոսը։
Եզրափակչում Խաչանովն ու Ռուբլյովը 6-4, 3-6, 8-10 հաշվով պարտվել են մրցաշարի երրորդ համար Հարի Հելիովարա (Ֆինլանդիա) – Անրի Պատեն (Մեծ Բրիտանիա) զույգին։
Խաչանովն ու Ռուբլյովը զուգախաղում անցկացրել են համատեղ 5-րդ եզրափակիչը։ Նրանք նվաճել են մեկ տիտղոս` 2023թ. մայիսին հաղթել են Մադրիդի «Մասթերսը»։