Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անդրանիկ Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգը. հանձնաժողովի անդամները զեկույցին չեն ծանոթացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խախտել է Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջները. պատերազմի հանգամանքները ուսումնասիրող 210 էջանոց զեկույցը նա չի տրամադրել հանձնաժողովի անդամներին, ինչի հետեւանքով նրանք զրկվել են Կանոնակարգով ամրագրված՝ հատուկ կարծիք ներկայացնելու իրավունքից։ ԱԺ Կանոնակարգի Հոդված 25-ը («Քննիչ հանձնաժողովի զեկույցը») հստակ սահմանում է. «1. Քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները: 2. Եթե քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը զեկույցի վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովի նիստում զեկույցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով հատուկ կարծիքը»:


Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հանձնաժողովի անդամներից Հայկ Սարգսյանը, Քրիստինե Պողոսյանը, նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հաստատեցին, որ զեկույցը երբեք չեն տեսել։ Իսկ Արմեն Խաչատրյանն ու Գուրգեն Մելքոնյանը չպատասխանեցին մեր հեռխոսազանգերին: Այսպիսով՝ Անդրանիկ Քոչարյանը փաստացի խախտել է Կանոնակարգի պահանջները. զեկույցը պահվել է գաղտնի ոչ միայն հանրությունից, այլեւ հանձնաժողովի անդամներից։ Ժամկետների խախտում Հանձնաժողովը ստեղծվել էր 2022 թվականի փետրվարի 10-ին։ Լիազորությունները երկարաձգվել էին երկու անգամ՝ 2022թ. հոկտեմբերի 5-ին եւ 2023թ. մայիսի 3-ին։ Սակայն հենց այդ օրը՝ 2023 թվականի մայիսի 3-ին, լրացել էր հանձնաժողովի վերջնական ժամկետը։


ԱԺ Կանոնակարգի Հոդված 26-ը («Ժամանակավոր հանձնաժողովների գործունեության դադարեցում») սահմանում է. «1. «Քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են՝ 1. Ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտվելու պահից, 2. հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում, եթե մինչ այդ զեկույցը չի ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը»: Այս դրույթների համաձայն՝ հանձնաժողովի գործունեությունը դադարել է դեռ 2023 թվականի մայիսի 3-ին, եւ դրանից հետո ներկայացված ցանկացած փաստաթուղթ իրավական ուժ չունի։ Այսպիսով, փաստ է, որ պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու համար ստեղծված քննիչ հանձնաժողովը ոչ միայն չի կատարել իր հիմնական առաքելությունը սահմանված ժամկետներում, այլեւ խախտել է ԱԺ կանոնակարգի հստակ դրույթները։ Անդրանիկ Քոչարյանի պահվածքը վերածվել է ոչ թե հաշվետվության, այլ գաղտնի փաստաթուղթ պահելու փորձի, ինչը խորհրդարանական վերահսկողության մեխանիզմին տալիս է կեղծ բնույթ։


Նա հիմա փորձում է անգամ շանտաժով հասնել ԱԺ-ում դրա ներկայացմանը, բայց իրավունք չունի, քանի որ խախտել է ԱԺ կանոնակարգը, սակայն փորձում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցնել տեղեկություններ, թե իր համար նախընտրական կարեւորագույն զենքը՝ հանձնաժողովի զեկույցը, Ալեն Սմոնյանն արգելում է հրապարակել: Բայց այստեղ էլ Անդրանիկ Քոչարյանը ազնիվ չէ, քանի որ զեկույցը քննարկվելու է դռնփակ նիստում, որովհետեւ պարունակում է գաղտնիքներ, եւ հանրությունն այդպես էլ անտեղյակ կմնա բոլոր դեպքերում»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրը
Կարևոր
Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը
Փարիզում ցուցարարները փակել են Լուվրի մուտքը
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը ընդունել է մի քանի քաղաքներում վերահսկողության կորուստը
29743 քկմ-ից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում․ Պապոյանը՝ պատերազմում կիրառված սպիտակ ֆոսֆորի մասին
Հյուսթոնից Փարիզ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
Ես միշտ պայքարել եմ Ամուլսարի համար, առանց դրա հնարավոր չէ տնտեսությունը պատկերացնել. Գեւորգ Պապոյան
Արաղչին զգուշացրել է ԱՄՆ-ին հանրապետության վրա հնարավոր կրկնակի հարձակման դեպքում վտանգի մասին
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով
Թրամփ. Զելենսկու հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա լուրջ վնաս են հասցնում դիզելային վառելիքի համաշխարհային շուկաներին
Երիտասարդների ու Մ23 տարեկանների Ծանրամարտի ԵԱ-ում Հայաստանն ունի 1 մասնակից
Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հոկտեմբերի 19-ի դրությամբ
Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է
Սպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսում
Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներ
Հայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանը
Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել
Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ
Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով

Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի

Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

Թուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումը

COP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ Աբիսողոմոնյան

Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար

Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել

Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները

Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել

Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո

Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը

Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում