Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 5-0 հաշվով հաղթել է Ղազախստանի չեմպիոն «Կայրաթին»։
Ալմաթիում կայացած խաղում հեթ-տրիկ է գրանցել Կիլիան Մբապեն։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում խփած գոլերի թիվը հասցրել է 60-ի։
Դարպասի մեկական գրավմամբ էլ աչքի են ընկել Էդուարդո Կամավինգան ու Բրահիմ Դիասը։
Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը երկրորդ հաղթանակն է տարել և 6 միավորով գլխավորել է Լիգայի փուլի մրցաշարային աղյուսակը։ «Կայրաթը» միավոր չունի և 36-րդն է։
Զուգահեռաբար ընթացած խաղում «Ատալանտան» 2-1 հաշվով սեփական հարկի տակ հաղթել է «Բրյուգեին»։ Բելգիական ակումբը 3 միավորով 5-րդն է, «Ատալանտան»` նույնքան միավորով 15-րդը։