Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Քննչական կոմիտեի ղեկավարը չկարողացավ փրկել իրավիճակը. հարցերը շատացան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ակնհայտորեն փորձում է այնպես անել, որ Փարաքարի ընտրված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի եւ նրա ընկեր, ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանի սպանությունները համարվեն վենդետա` իսպառ փակելով մյուս հնարավոր վարկածների թեման՝ մաքրելով ՔՊ-ական Ախտոյան եղբայրներին: Երեկ Հ1-ով կազմակերված հարցազրույցի ժամանակ քաղաքականապես ուղղորդված հարցազրուցավարը խիստ պասիվ էր, մի քանի հարց հնչեցրեց, որին պատասխանելիս Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանն ընդգծեց, թե սեպտեմբերի 23-ին կատարված դաժան սպանությունը վենդետա է: Հետո` փորձեց իրեն ուղղել, թե քննությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ բոլոր հարցերի պատասխանները հանրությունը ստանա:


Այս առիթով անհրաժեշտ ենք համարում հրապարակավ հնչեցնել հարցեր Քննչական կոմիտեի ղեկավարին, որը նախընտրեց ոչ թե մամուլի ասուլիս անել եւ պատասխանել գոյություն ունեցող իրական հարցերին, այլ մենախոսել Հ1-ով: Եվ այսպես, ի՞նչ ասաց Արթուր Պողոսյանը. «Ինչպես գիտեք, 2025 թվականի փետրվարի 5-ին Մերձավան համայնքում տեղի ունեցած սպանության առիթով, երբ վարույթ նախաձեռնեցինք, վարույթը հարուցվեց ոչ միայն սպանության հատկանիշներով, այլեւ նախաձեռնվեց ապօրինի զենք, հրազեն պահելու հատկանիշներով, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու հատկանիշներով, ինչպես նաեւ մի խումբ անձանց կողմից տարբեր անձանց մարմնական վնասվածքներ հասցնելու հատկանիշներով: Քանի որ քրեական վարույթը հանրային հնչեղություն էր ստացել, տարբեր լրատվականներ լուսաբանում էին, իմ կողմից քրեական վարույթի նախաքննությունը հանձնարարվեց Հատկապես կարեւորագույն գործերով քննության վարչությանը, եւ իմ որոշմամբ ստեղծվեց համատեղ քննչական խումբ ու նախաքննությունն իրականացվեց Կենտրոնական ապարատում:


Նշեմ, որ քրեական վարույթի շրջանակներում կատարվել է լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն, եթե նայենք ժամանակագրությունը, դեպքը տեղի է ունեցել փետրվարի 5-ին, ապրիլի վերջի դրությամբ 14 մեղադրյալների մասով մենք հաստատված մեղադրական եզրակացությամբ գործը ուղարկել ենք դատարան: Պարզվեց նաեւ սպանություն կատարող անձի ինքնությունը, ով սկզբնական շրջանում գտնվում էր փախուստի մեջ, այնուհետեւ հայտնաբերվեց, կալանավորվեց, նրա նկատմամբ էլ գործը հունիսին ուղարկվեց դատարան: Վեճի առարկան նախաքննությամբ հաստատվել է, որ առաջացել է ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ առաջացած վեճը, որի արդյունքում կողմերից մեկը ծեծի է ենթարկում մյուս կողմին, եւ դրանից հետո տեղի է ունենում իմ մատնանշած դեպքը, երբ հավաքվում են եւ տեղի է ունենում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանվում է Գրիգոր Օհանյանը, մեկ անձ էլ հրազենային վիրավորում է ստանում: Դարձյալ վեճի շարժառիթը իմ մատնանշած հանգամանքն է: ՔԿ-ի կողմից ներկայացված կալանքի 13 միջնորդություններից միայն 6-ն է բավարարվել սկզբնական շրջանում, իսկ վերջում, միայն 3 անձի կալանքով է գործը դատարան ուղարկվում, հետագայում նրանց խափանման միջոցները փոխվում են:


Մենք ունեինք տվյալներ, որ կողմերի միջեւ կան լարված փոխհարաբերություններ, որը հնարավոր է ծանր հետեւանքների հանգեցնի: Արվել են համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ ….»: Հարցեր Քննչական կոմիտեի ղեկավարին. Հարց 1. Պարո՛ն Պողոսյան, ո՞ւմ միջեւ կար լարված հարաբերություն. հնչեցրե՛ք հստակ անուններ՝ ի՞նչ նկատի ունեք «կողմեր» ասելով: Հարց 2. Ինչո՞ւ ոչ մի խոսք չասացիք ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանի մասին, ինչո՞ւ էր նրա տան լուսամուտի տակ տեղի ունեցել փետրվարի 5-ի ծեծկռտուքը, եթե չկար իշխանական կուսակցության ներկայացուցչի մասնակցությունը որեւէ կերպով: Հարց 3. ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող կայքը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ այդ օրը հարձակում է եղել համայնքի ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա: Փետրվարի 5-ին սպանվածի եղբայրը նույն ԶԼՄ-ի հետ զրույցում ասում է, որ հարձակում էր Մհեր Ախտոյանի տան վրա, եւ իրենք չեն թողել, որ Մհերը դուրս գա:


Իրենք եղբայրներով են դուրս եկել եւ տեսել զինված մարդկանց` այդ թվում եւ Վալոդյա Գրիգորյանի կրտսեր եղբորը` Պայքար Գրիգորյանին: Իսկ դուք ասում եք` ավտոմեքենան արագ վարելու թեմա էր. քննության ընթացքում տուժողի պնդումները արդյո՞ք հերքվել են: Հարց 4. Ինչո՞ւ է սեպտեմբերի 23-ի սպանության գործով հարցաքննվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Փարաքարի ավագանու անդամ Դավիթ Ախտոյանը, եթե նա կամ նրա՝ Հայաստանում չգտնվող եղբայրը` Մհերը, Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ առնչություն չունի: Սպանության ենթադրյալ պատվիրատուի վարկած քննվո՞ւմ է, ո՞վ կամ ովքե՞ր կարող են դիտարկվել որպես այդպիսին. պատվիրատուի վերաբերյալ որևէ տեղ նշված չէ: Հարց 5. Սպանությունների դեպքից հետո Ձեր հրամանով Արմավիրի մարզային քննչական վարչության պետն ազատվել է պաշտոնից: Ինչո՞ւ է նա հեռացվել, եթե Դուք հայտարարում եք, որ փետրվարի սպանությունը բացահայտելու համար նախաքննությունը հանձնարարել եք ՔԿ ՀԿԳ վարչությանը, ստեղծել եք նախաքննություն կատարող քննիչների խումբ, որոնց աշխատանքից գոհ եք, դատարաններն են մեղավոր: Հարց 6. Արդյո՞ք Արմավիրի պետին աշխատանքից ազատելով՝ Դուք կատարել եք պոպուլիստական քայլ` ընդառաջ գնալով ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան գրառմանը, որ կլինեն հետեւություններ, ենթադրաբար նաեւ պաշտոնանկություններ. ուստի զոհաբերեցիք Արմավիրի վարչության պետին, որ ասելու բան ունենաք: Հարց 7. Եթե փետրվարի 5-ի սպանության գործի քննչական խմբի ղեկավարից եւ կամ ՀԿԳ վարչության պետի աշխատանքից դուք այդքան գոհ եք, ի՞նչ հիմքով եք պնդում, որ վենդետա է եղել: Եթե բոլորը օրենքով իրենց հասանելիք պատիժը, ըստ Ձեզ, ստացել են, ինչո՞ւ պետք է մյուս կողմը անարդարության զգացողություն ունենար եւ վենդետա իրականացներ` սպանելով փետրվարի 5-ի սպանության հետ որեւէ առնչություն չունեցած Վալոդյա Գրիգորյանին:


Հարց 8. Եթե քննությունը տեղի է ունեցել օբյեկտիվ, բազմակողմանի, ինչու էր սպանվածի եղբայրը սպանությունից հետո Նիկոլ Փաշինյանի ընտանեկան ԶԼՄ-ին փաստացի բողոքում քննության ընթացքից, Ձեր ուշադրությունը հրավիրում տարբեր հանգամանքների վրա: Հարց 9. Ողջ զրույցի ընթացում ո’չ լրագրողը, ո’չ Քննչական կոմիտեի ղեկավարը չխոսեցին այն մասին. իսկ գուցե սպանություն կատարողը ունեցել է ա՞յլ շարժառիթ եւ փորձել է կյանքից զրկել ոստիկանության օպերլիազորին, որը սկզբունքային, ազնիվ եւ համարձակ ոստիկան է եղել: Ավելին՝ կայքերում հրապարակումներ կային, որ նա է նախկինում խուզարկել Օհանյանների տունը, ինչը դուր չի եկել Նարեկ Օհանյանին:

Այս վարկածը արդյո՞ք որեւէ կերպ քննարկվում է Քննչական կոմիտեում, թե՞ հանցանք կատարողի տված ցուցմունքը միայն բավարար է որեւէ վարկած պնդելու համար: Հարց 10. Այդ օրը վիրավորված Արծրուն Գալստրյանի երկու որդիները անցնում են փետրվարի 5-ի սպանության գործով, գտնվում են տնային կալանքի տակ. իսկ գուցե հանցագործը հետապնդել է Արծրուն Գալստյանի՞ն, կրակել նրա՞ ուղղությամբ, բայց սպանվել են Վալոդյա Գրիգորյանն ու Կարեն Աբրահամյանը, թե՞ հանցանք կատարողի տված ցուցմունքը միայն բավարար է որեւէ վարկած պնդելու համար: Հարցեր էլի կան: Հաջորդ 10 հարցերը կհնչեցնենք այս պատասխանները ստանալուց հետո»:


Հարգանքներով` «Ժողովուրդ» օրաթերթ»։

Լրահոս

Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը
Նավթային աղտոտման առավել բարձր մակարդակ է գրանցվում Կարմիր, Սև և Միջերկրական ծովերում
Մակրոնը ցուցարարների պահանջներն արդարացի է համարել
Հայ պատանի բռնցքամարտիկը Թուրքիայում հաղթել է թուրք մրցակցին
Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել
Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել
ՆԱՏՕ-ն սկսել է իր հակաօդային պաշտպանության համակարգի լայնածավալ վերափոխումը. ԶԼՄ-ներ
Էմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է
Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. Պեսկով
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան
99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան
Նեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացել
36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն
Թրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքը
ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. Ռուբիո
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը
Պաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ Թրամփ
Կարևոր
HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում
Ադրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոնները
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվել

Լրացուցիչ նորություններ

...

99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան

Նեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացել

Թրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքը

Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը

ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով

Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի

Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

Թուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումը

COP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ Աբիսողոմոնյան

Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար

Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել

Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները