«ԴՕԿ կուսակցությունը մասնակցելու է համապետական առաջիկա ընտրություններին, բայց դաշինքով, թե միայնակ, դրա մասին խոսելը շուտ է»,- «ՓԱԿTV»-ի եթերում ասել է ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը:
Նա հայտնել է, որ չի բացառում, որ ԱԺ-ում կկազմեն կոալիցիա. «Մենք պատրաստ ենք կոալիցիա կազմել ԱԺ-ում ցանկացած ռեալ ընդդիմադիր ուժի հետ»,- ընդգծել է Ղուկասյանը։