Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀՀ բոլոր ծխախոտ ներմուծողներն ու արտադրողները տուգանվել են ԵԱՏՄ կանոնակարգը խախտելու համար. ՇՎՏՄ


Ըստ ՀՀ հակածխախոտային  օրենքի 2024 թվականի հունվարի 1-ից ի վեր ՀՀ տարածքում արտադրված կամ ներմուծված ծխախոտային արտադրանքների տուփերի վրա պետք է պատկերված լինեն վերջինիս օգտագործման վնասակարության մասին տեղեկացնող ու նախազգուշացնող պատկերներ։ Ստացվում է, որ առանց նկար թույլատրվում է իրացնել միայն մինչ այդ արտադրված կամ ներմուծված ծխախոտային արտադրատեսակները։

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ծխախոտային արտադրատեսակների ներմուծմամբ եւ արտադրությամբ զբաղվող բոլոր ընկերություններում եւ պարզել, որ բոլորն, առանց բացառության, այս տարվա հունվարի 1-ից հետո շրջանառության մեջ են դրել  ծխախոտային արտադրատեսակներ, որոնք չեն համապատասխանում Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգի» պահանջներին։ Ընկերությունները տուգանվել են 400 հազարական դրամով։

Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12–ին ընդառաջ, որը Հայաստանում նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի ազգային օր, NEWS.am-ը փորձել էր պարզել, թե որքանո՞վ են մեր երկրում պահպանվում ծխախոտի վաճառքի սահմանափակման նորմերը, և ո՞ր կառույցներն ու ինչպե՞ս են դրանք վերահսկում։ Մի քանի վաճառակետերում մեր դիտարկումները ցույց էին տվել, որ վաճառքում առկա են թե՛ սովորական, թե՛ ծխախոտի վնասակարության մասին նախազգուշացնող պատկերներով տուփերով սիգարետներ։ Մինչդեռ Հայաստանը, որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, պարտավոր է առաջնորդվել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով, որի համաձայն՝  այն ծխախոտային արտադրատեսակները, որոնք Հայաստան են ներմուծվել կամ տեղում արտադրվել 2024թ․ հունվարի 1-ից հետո, պետք է լինեն օգտագործման վնասակարության մասին տեղեկացնող ու նախազգուշացնող պատկերներով տուփերում։ 

Մենք դիմել էինք մի քանի կառույցների, փորձելով պարզել, թե որ գերատեսչությունն է վերահսկում ծխախոտի դեմ պայքարի օրենսդրությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը։Առողջապահության նախարարությունից մեր գրավոր հարցմանը  պատասխանել են, որ ծխախոտի շուկայի վերահսկողության, ստուգումների և տուգանքների վերաբերյալ հարցերը դուրս են ՀՀ առողջապահության նախարարության իրավասության շրջանակից։  Գերատեսչությունից պարզաբանել էին, որ հակածխախոտային «օրենքի դրույթների կիրարկման նկատմամբ վերահսկողության գործառույթը վերապահված է վերահսկողություն իրականացնող տեսչական մարմիններին և ՀՀ ներքին գործերի նախարարությանը` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի»:

Մասնավորապես, ըստ առողջապահության նախարարության՝Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը քննում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 47․15-րդ հոդվածի 1-3-րդ, 7-րդ, 9-րդ մասերով, 173.1-ին հոդվածի 3-րդ մասով և 173.3-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը,Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը` Օրենսգրքի 47․15-րդ հոդվածի 4-5-րդ մասերով, 47․16-րդ և 47․17-րդ հոդվածներով, 173.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 4-9-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը,ՀՀ ներքին գործերի նախարարությունը` արգելված վայրերում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործմանը վերաբերող` Օրենսգրքի 135․1, 135․2, 173․2 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։Նշենք, որ 47.15 հոդվածը վերաբերում է ծխախոտային արտադրատեսակների գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության արգելքին ու սահմանափակումներին ներկայացվող պահանջների խախտումներին, մասնավորապես՝  1-3–րդ մասերը ծխախոտային արտադրանքի գովազդի, 4-5–րդ մասերը՝ նմուշների անվճար տրամադրման ու հովանավորչության, 7–րդ մասը վաճառակետերում ծխախոտային արտադրանքի բաց ցուցադրության, իսկ 9–րդ մասը՝ հեռարձակողի կողմից ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության վերաբերյալ տեղեկատվությունն օրենքով սահմանված կարգով և եղանակով չհաղորդելու խախտումների մասին են։47․16-րդ հոդվածը ծխախոտային արտադրատեսակների ՀՀ օրենսդրությամբ ներմուծմանը, իրացմանը կամ արտադրությանը ներկայացվող ընդհանուր պահանջները խախտելու մասին է, իսկ 47․17-րդ հոդվածը՝ առողջության վրա բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկատվության ապահովման մասով ծխախոտային արտադրատեսակների փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող պահանջների խախտման մասին։173.1 հոդվածը վերաբերում է ծխախոտային արտադրատեսակի վաճառքի կանոնները կամ արգելքները խախտելուն, 173.2–ը՝ օգտագործման կամ օգտագործման սահմանափակման արգելքը խախտելուն, 173.3–ը՝ օգտագործման սահմանափակումների ուղղությամբ միջոցներ չձեռնարկելուն, 135.1–ը՝ հասարակական տրանսպորտում օգտագործմանը, իսկ 135.2–ը՝ տրանսպորտային միջոցներում օգտագործմանը։ Այսպիսով՝ ծխախոտային արտադրանքի փաթեթավորմանը ներկայացվող պահանջների վերահսկողությունն իրականացնում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։NEWS.am-ը հարցումով դիմել էր նաև Շուկայի վերահսկողության տեսչական մարմին, խնդրելով պատասխանել հետեւյալ հարցերին.Արդյո՞ք ծխախոտի շուկայում իրականացվել են ստուգումներ 2024 թվականի հունվարի 1–ից մինչեւ օրս ընկած ժամանակահատվածում։

Եթե՝ այո, ի՞նչ են դրանք ցույց տվել, և ինչ միջոցներ են կիրառվել խախտումները վերացնելու համար։Ներկայացնում ենք տեսչական մարմնի պատասխանն ամբողջությամբ։

«Ի պատասխան Ձեր կողմից Շուկայի վերահսկողության տեսչական մարմին հասցեագրված թիվ 2074/24-Մ . գրության հայտնում ենք, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ ՇՎՏՄ) ստուգումներ է իրականացրել Հայաստանի Հանրապետությունում գործող ծխախոտային արտադրատեսակների ներմուծմամբ եւ արտադրությամբ զբաղվող բոլոր ընկերությունների մոտ, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջիններս, առանց բացառության, սույն թվականի հունվարի 1-ից հետո շրջանառության մեջ են դրել ծխախոտային արտադրատեսակներ, որոնք չեն համապատասխանում Մաքսային միության տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի 107- Ն որոշմամբ հաստատված «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 035/2014) կանոնակարգի պահանջներին: Մինչդեռ համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի «Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 035/2014) տեխնիկական կանոնակարգի անցումային դրույթների մասին» թիվ 53 որոշման 2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ տարածքում գործում է Մաքսային միության տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի 107-Ն որոշմամբ հաստատված «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 035/2014) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը եւ ՀՀ տարածքում 2024 թվականի հունվարի 1-ից պետք շրջանառության մեջ դրվեն բացառապես ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգին համապատասխանող ծխախոտային արտադրատեսակներ:

Իրականացված ստուգման արդյունքներով բոլոր տնտեսվարող սուբյեկտների մոտ կազմվել են ստուգման ակտեր, ինչպես նաեւ ընկերությունների նկատմամբ կիրառվել է վարչական պատասխանատվության միջոց՝ տուգանք 400000 ՀՀ դրամի չափով։

Նշենք նաեւ, որ մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը արտադրված, ներմուծված եւ շրջանառության մեջ դրված ծխախոտային արտադրատեսակների ամբողջական իրացումը թույլատրվում է, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հետո շրջանառության մեջ դրվածները պետք է պարտադիր համապատասխանեն ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգի պահանջներին»:

Լրահոս

Ուկրաինական ԱԹՍ-ները զանգվածային հարվածներ են հասցրել ՈԴ-ի խոշոր քիմիական գործարանին
Որսի ժամանակ սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբ և վնասվածք պատճառել նրան
ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը
ԱԺ-ում տղամարդլամիշա լինում, բայց արտաքին քաղաքականության մեջ վախկոտ ա. Կարապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Արտաշատում գտնվող անշարժ գույքը կօտարվի էլեկտրոնային աճուրդով
Աշխարհը՝ լարված․ Հորմուզից ու Սարատովից մինչև Դուբլին ու Նյու Յորք՝ օրվա 10 գլխավոր կադրերը
Մինչև փոփոխություն չանենք, այդ մարդիկ տանջվելու են Բաքվի բանտերում․ Սամվել Կարապետյան
Ռուսական բազան որ Հայաստանից հեռանա, կմնանք անտեր/ՀԷՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը․ Կարապետյան
Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել ապօրինի գույք ու հանձնել պետությանը, մենք չենք թողնելու
BRICS-ը կոչ է արել բարեփոխել Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը
ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը
Բալահովիտում ասֆալտի տակ մարդու գանգ է հայտնաբերվել․ «Պանդորայի արկղը» բացվել է. Պեսկովը՝ Ուկրաինային
Պուտինը և Մոդին բանակցություններ են վարել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում
Հայկ Սարգսյանը թիմի «կեղտոտ գաղտնիքնե՞րն» է բացում Փաշինյանի հրահանգով
Փաշինյանը մեղադրեց Հայկ Սարգսյանին, իսկ պաշտպանեց ՔՊ-ական Գարիկ Սարգսյանին
Օլիգարխ էր ուզում դառնալ. Փաշինյանը պարզաբանեց՝ ինչու են լարվել հարաբերությունները Հայկ Սարգսյանի հետ
«Տոյոտան» բացեք գոնե ձեր սպասարկող մեքենաները չմնան առանց կալոտկա փոխել. լրագրողը` Փաշինյանին
Նրանք, ովքեր ասում են՝ թույլ չեն տալու Քյարքին վերադարձվի Ադրբեջանին, հրահրում են պատերազմ. Փաշինյան
Գագիկ Խաչատրյանը, երբ սիմուլյանտության համար պետք չլինի, ոչ միայն կքայլի, այլև՝ կվազի. Փաշինյան
Հայկ Սարգսյանով պետք է զբաղվեն իրավապահները. Ալեն Սիմոնյան

Լրացուցիչ նորություններ

...

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը

Երկար ժամանակ ջուր չի լինի

«Այսօր երազումս տեսա․․․»․ Նուշ Օհանյանը ամուսնու մահից հետո առաջին գրառումն է արել

Մեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների պարագայում պետական աջակցություն ակնկալիք չեն ունենում. Աբրահամյան

Երևանի քաղաքապետի խոսնակը անդրադարձել է քաղաքացիների շրջանում առաջացած դժգոհություններին

ԵՄ-ն Հայաստանի ապրանքների մաքսերը կվերացնի. Իրանից փորձել են Ադրբեջան տեղափոխել 84 կգ թմրանյութ (տեսանյութ)

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ)

Սամվել Կարապետյանը Փաշինյանից 3 մլն է պահանջում. Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ

Երևանում երթևեկության նոր սահմանափակումներ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար

24 ժամ ջուր չի լինելու

Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը (տեսանյութ)

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Որբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է Փաշինյանին

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում

Մարզերից մեկում ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)