«Հայաստանը չպետք է դառնա Թուրքիայի և ՆԱՏՕ-ի խամաճիկ. Երրորդ Հանրապետության արժեքները պետք է անսասան լինեն»։ Այս մասին «Մոսկվա։ World Public Assembly» համաժողովին հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Հայաստանի անկախությունը և Երրորդ Հանրապետության իդեալները այլընտրանք չունեն։
Ֆաշիզմի դեմ հաղթանակը բազմաթիվ ժողովուրդների ազատագրեց ստրկությունից և նշանավորեց համաշխարհային պատմության նոր փուլի՝ անկախ պետությունների փուլի սկիզբը։
Հենց Մեծ Հաղթանակի շնորհիվ հնարավոր դարձավ հաղթանակած երկրի կազմում Երկրորդ Հայկական Հանրապետության կառուցումը։
Այսօր՝ սեպտեմբերի 21-ը, նշանակալի օր է Հայաստանի և հայ ժողովրդի համար։
Ուղիղ 34 տարի առաջ Հայաստանի ժողովուրդը քվեարկեց անկախ պետություն՝ Երրորդ Հանրապետություն ստեղծելու օգտին։
Հուսով եմ, որ չնայած մարտահրավերներին և սպառնալիքներին, Երրորդ Հանրապետության հիմքերն ու իդեալները կմնան անսասան։
Հայաստանի անկախությանը այլընտրանք չկա, և Հայաստանը Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի խամաճիկ դարձնելու բոլոր փորձերը պետք է ձախողվեն»,– ասել է նա։