Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ալեն Սիմոնյանից հետո Հայկ Սարգսյանի թիրախում կհայտնվի Անդրանիկ Քոչարյանը. ինչ է սպասվում Փաշինյանի աներորդուն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ընդհարումից հետո անցնելու է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին: Բանն այն է, որ Սարգսյան-Քոչարյան փոխհարաբերությունները բավականին լարված են արդեն երկար ժամանակ: Հանձնաժողովի նիստերին նրանք երբեմն հրապարակային էին ընդհարվում, իսկ վերջին կաթիլը եղավ այն, որ Քոչարյանը թույլ չտվեց՝ Հայկ Սարգսյանի՝ «բանակից ազատվելու» մասին օրենքի նախագծին իր ղեկավարած հանձնաժողովը դրական եզրակացություն տա:


Հիշեցնենք, որ դեռեւս հունիսի 13-ին, երբ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Հայկ Սարգսյանը նախագիծն էր ներկայացնում, Քոչարյանը հորդորել էր Սարգսյանին փաթեթը հանել օրակարգից: Նրանց միջեւ թեժ վիճաբանություն էր տեղի ունեցել, որից հետո Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց նախագծին: Այդ պահից սկսած՝ Քոչարյան-Սարգսյան հակամարտությունը խորացավ: Հայկ Սարգսյանի պահվածքը, սակայն, տարակուսելի է մի քանի հանգամանքներով պայմանավորված։ Նախ՝ Հայկ Սարգսյանը համարվում է Նիկոլ Փաշինյանի ամենամոտ պատգամավորներից։


Նա ոչ միայն վարչապետի հետ հաճախ է տարբեր միջոցառումների մասնակցում, այլեւ մշտապես ներկա է «հեծանիվ քշելու» ակցիաներին։ Երկրորդ, երբ Սարգսյանը Սիմոնյանին մեղադրում է ընկերական կապերը եւ բիզնեսային շահերը սպասարկելու համար, շատ լավ գիտի, որ նույն մեղադրանքի սլաքները կարող են ուղղվել հենց Նիկոլ Փաշինյանի աներորդի՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի, ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Ծիրանյանի, Սիսակ Գաբրիելյանի եւ այլոց դեմ։ Վերջիններս եւս նույն օղակներով սատարել են Սիմոնյանի (ըստ Հայկ Սարգսյանի) բիզնես շահ սպասարկող դիրքորոշումները։ Այս ամենի արդյունքում Ալեն Սիմոնյանը փաստացի ոչ միայն պաշտպանված է մնում իր թիմակիցներով, այլեւ դառնում է ավելի հարձակողական։ ՔՊ-ի վերջին հայտարարությունը դրա վկայությունն էր. կուսակցությունը տարածեց մոլորեցնող տեղեկություն, թե Հայկ Սարգսյանը խիստ նկատողություն է ստացել ՔՊ-ից։


Մինչդեռ ArmLur.am-ը գրել էր, որ Սարգսյանի նկատողությունը տրվել է դեռեւս ապրիլին, ոչ թե օրերս։ Սա եւս մեկ օրինակ է, թե ինչպես են կուսակցական խողովակները օգտագործվում մրցակիցներին ներսում թուլացնելու համար։ Սակայն պատմությունը չի ավարտվում միայն Սիմոնյան-Սարգսյան հակամարտությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները վստահեցնում են, որ շատ շուտով այս հակամարտությունը կթեւակոխի նոր փուլ. Հայկ Սարգսյանը պատրաստվում է գրոհել նաեւ Անդրանիկ Քոչարյանի դեմ։ Վերջինիս հետ, հիշեցնենք, կապված են «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի հետ տարբեր չպարզաբանված հարցեր, եւ կուսակցական շրջանակներում նա բազմիցս դավեր է նյութել իր մրցակիցների դեմ։


Աղբյուրները շեշտում են, որ հաջորդ «ռաունդում» շատ հնարավոր է ականատես լինենք «Հայկ Սարգսյան ընդդեմ Անդրանիկ Քոչարյան» բախմանը։ Չնայած Քոչարյանի փորձերին՝ «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի» զեկույցով իր դիրքերը ամրապնդելու, անգամ վերջերս արված՝ ՔՊ-ի պաշտոնական անդամ դառնալու քայլերին, կուսակցական միջավայրում վստահ են, որ նրա երգը երգված է։ ՔՊ ապագա թիմում Անդրանիկ Քոչարյանը տեղ չունի։


Մինչ այդ, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները պնդում են, որ առայժմ հակամարտող կողմերից որեւէ մեկին ՔՊ-ից հեռացնելու մտադրություն չունեն, ավելին՝ սեպտեմբերի 20-ին վարչության անդամներ կընտրվեն ե՛ւ Հայկ Սարգսյանը, ե՛ւ Ալեն Սիմոնյանը։ Բայց նրանց հակասությունները ոչ միայն չեն ավարտվի, այլեւ շարունակվելու են տարբեր ձեւաչափերով։ Առավել եւս, որ ներսում արդեն խնդիր է դրված՝ ՔՊ-ի հաջորդ ԱԺ նախագահի թեկնածուն ոչ մի դեպքում չպետք է լինի Ալեն Սիմոնյանը։ Այս համատեքստում ավելի ու ավելի հաճախ է շրջանառվում մեկ այլ անուն՝ Լիլիթ Մակունց։


Վերջինս ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան, նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական եւ, ըստ աղբյուրների, համեստորեն սպասում է իր հնարավոր ժամանակին։ Չի բացառվում, որ Ալեն Սիմոնյանի դիրքերը թուլացնելու ակցիան հովանավորվում է հենց Փաշինյանի կողմից:


Կարճ ասած՝ ՔՊ-ի ներսում նախկին թշնամիները վերածվում են դաշնակիցների, իսկ ներկա դաշնակիցները վաղը կարող են դառնալ միմյանց համար ամենավտանգավոր հակառակորդները։ Քաղաքական այս դինամիկան վկայում է միայն մեկ բանի մասին. կուսակցության ներսում խաղաղությունը դեռ երկար ժամանակ հազիվ թե վերահաստատվի. Պաշտոնակռիվը, 2026 թվականի ընտրացուցակում անցողիկ տեղ զբաղեցնելը թիմակիցներին հանել է միմյանց դեմ»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը
Քուշները հերքել է գաղտնի ֆինանսական գործարքներին մասնակցելու մեղադրանքները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր
ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը
Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել
ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց
Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն
Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին
Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում
Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում
Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով
Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը
Իրանը կեղծ տեղեկություններ է տարածում․ Թրամփ
Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»