Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է պատկերի Արարատը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Աշխարհում բազմաթիվ օրինակներ կան, երբ պետությունները իրենց պետական զինանշաններում, դրոշներում կամ պաշտոնական փաստաթղթերում օգտագործում են խորհրդանշաններ, որոնք վերաբերում են նրանց պատմական կամ մշակութային տարածքներին, որոնք ներկայում չեն գտնվում տվյալ պետության սուվերեն տարածքում։ Այս խորհրդանիշներն ընդունված են որպես պատմական ժառանգության կամ ազգային ինքնության արտահայտություն, ոչ թե որպես տարածքային պահանջ։


Ահա նման մի շարք պետությունների օրինակներ, որոնք ապացուցում են այն փաստը, որ պետությունների կողմից իրենց ներկա սահմաններից դուրս գտնվող տարածքների վերաբերյալ սիմվոլների օգտագործումը պետական խորհրդանիշների պատկերման մեջ չի ենթադրում տարածքային պահանջներ այլ պետությունների նկատմամբ: Օրինակները եւս մեկ անգամ փաստում են, որ Արարատ լեռը Հայաստանի զինանշանում կամ անձնագրի դրոշմանիշներում օգտագործելը չի նշանակում տարածքային պահանջ Թուրքիայի նկատմամբ։


1. Շվեյցարիան իր անձնագրում օգտագործում է Ալպերի լանդշաֆտների պատկերներ, սակայն շատ կարոր է դիտարկել, որ Ալպերը ամբողջությամբ չեն գտնվում Շվեյցարիայի տարածքում, Ալպյան լեռները (The Alps) տարածվում են հետեւյալ պետությունների տարածքներում՝ Իտալիա, Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա, Սլովենիա, բայց այդ պատկերների օգտագործումը չի համարվում տարածքային պահանջ վերոնշյալ երկրների նկատմամբ։ Ո՛չ կառավարությունը, ո՛չ պաշտոնական աղբյուրները չեն հնչեցրել կամ ակնարկել, որ այս պատկերները ներկայացնում են տարածքային հավակնություններ այլ պետությունների տարածքների նկատմամբ, նույնիսկ եթե այդ լեռները գտնվում են նաեւ Իտալիայում, Ֆրանսիայում եւ այլն։


Պատկերները ներկայացվում են որպես բնության, պատմության եւ մշակույթի խորհրդանիշներ:


2. Իռլանդիան ունի իր խորհրդանիշները, որոնք ներկայացնում են երկրի պատմական շրջանում գոյություն ունեցած տարածքները՝ չնայած դրանց մի մասը այսօր գտնվում է Հյուսիսային Իռլանդիայում, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի իշխանության տակ։ Օրինակ՝ Ուլսթեր շրջանի կարմիր ձեռքը օգտագործվում է իռլանդական պետական խորհրդանիշներում, սակայն սա չի նշանակում, որ Իռլանդիան տարածքային պահանջներ է ներկայացնում Մեծ Բրիտանիայի նկատմամբ։ Խորհրդանիշը ներկայացնում է պատմական եւ մշակութային ժառանգություն։ Իռլանդիայի սահմանադրությունը չի պարունակում Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ տարածքային պահանջներ։ Չնայած նշում է երկրի ապագայում միավորման ցանկությունը, սակայն խորհրդանիշների օգտագործումը՝ որպես ազգային ինքնության մաս, չի համարվում իրավական կամ քաղաքական պահանջ։


3. Հունաստանի պետական խորհրդանիշերում օգտագործվում է Բյուզանդական երկգլուխ արծիվը: Բյուզանդական կայսրությունից վերցրած երկգլուխ արծիվը կարելի է տեսնել հունական ուղղափառ եկեղեցական զինանշաններում, զինվորական նշաններում եւ նույնիսկ որոշ քաղաքային զինանշաններում: Այն պատմականորեն խորհրդանշում է Բյուզանդական մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը (այժմ՝ Ստամբուլ) եւ կայսրության իշխանությունը Անատոլիայի եւ Բալկանների նկատմամբ: Ժամանակակից հունական քաղաքականությունը չունի պաշտոնական տարածքային հավակնություն Ստամբուլի կամ Արեւելյան Թրակիայի նկատմամբ: Բյուզանդական խորհրդանիշների օգտագործումը մշակութային եւ պատմական նշանակություն ունի, այլ ոչ թե քաղաքական: 4. Էստոնիայի զինանշանում պատկերված են դանիական ծագում ունեցող առյուծներ: Էստոնիայի պետական զինանշանի վրա պատկերված են երեք կապույտ առյուծներ (կամ ընձառյուծներ), որոնք ժառանգություն են Դանիայի թագավոր Վալդեմար II-ից, ով 1219թ. նվաճել էր Էստոնիայի հյուսիսը։


Այս խորհրդանիշը վերածնվել է 1990-ականներին՝ անկախությունից հետո։ Խորհրդանիշը ոչ մի տարածքային պահանջ չի պարունակում Դանիայի նկատմամբ։ Սա ընկալվում է որպես պատմական ժառանգություն։ 5. Իսպանիայի պետական զինանշանում ներկայացված են Կաստիլիայի, Լեոնի, Արագոնի, Նավարայի, Գրանադայի եւ Բուրբոնների խորհրդանիշները։ Այդ պատմական թագավորություններ անցյալում ներառում էին նաեւ Իսպանիայի ներկայիս սահմաններից դուրս գտնվող տարածքներ (օրինակ՝ Սիցիլիան, Նեապոլը): Այս խորհրդանիշները չեն մեկնաբանվում որպես տարածքային պահանջ այլ երկրների նկատմամբ։ Դրանք նույնպես ներկայացվում են, որպես պատմական միավորներ։ 6. Իսպանիայի մի շարք ինքնավար շրջաններ՝ օրինակ Կատալոնիան կամ Բասկերի երկիրը, օգտագործում են պատմական դրոշներ կամ զինանշաններ, որոնք չեն համընկնում ներկայիս վարչական կառուցվածքի հետ։


Այդ խորհրդանիշները ընդունված են որպես մշակութային ինքնության մաս եւ չեն մեկնաբանվում որպես անկախություն կամ տարածքային պահանջ։ Ի վերջո՝ ամփոփելով կարող ենք նշել, որ Հայաստանի զինանշանում, անցակետների կնիքներում, պետական այլ խորհրդանիշներում պատկերված Արարատ լեռը ունի պատմական, մշակութային եւ կրոնական նշանակություն հայ ժողովրդի համար։ Այդ պատկերն օգտագործվում է որպես ազգային ինքնության խորհրդանիշ, ոչ թե տարածքային պահանջ Թուրքիայի նկատմամբ։ Ճիշտ այնպես, ինչպես շվեյցարական անձնագրում պատկերված լեռները, որոնք Շվեյցարիայի տարածքում չեն գտնվում, բայց այդ փաստը չի համարվում տարածքային պահանջ, նույն կերպ Հայաստանը կարող է օգտագործել Արարատը՝ որպես մշակութային եւ պատմական խորհրդանիշ՝ անկախ նրա ներկայիս աշխարհագրական տեղավայրից»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը
Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին
Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել
Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին
Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը
Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին
Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրը
Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել
ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում
Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված
Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին
Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ
Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը
Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել
Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները

Լրացուցիչ նորություններ

...

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար