Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Այս իշխանությունների հետ բոլորն են այդպես վարվելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Թուրքիայում «3+3» ձևաչափով տեղի ունեցավ Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Վրաստանը հրաժարվել էր հանդիպմանը մասնակցելուց: Կան պաշտոնական հայտարարություններ, հանդիպումների վերաբերյալ պաշտոնական գրառումներ: Իսկ կայի՞ն տողատակերում հնչած մտքեր: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ իր կարծիքով, որևէ էական փոփոխություն չի եղել այս հանդիպման արդյունքում: «Բոլոր կողմերը մնացել են իրենց դիրքերում: Հայկական կողմն ասում է՝ թուրքական կողմի հետ պայմանավորվել են վերլուծել ԳյումրիԿարս երկաթուղու բացման տեխնիկական չափանիշները: Սա պայմանավորվածություն է, որի համար չարժե հավաքվել «3+3» ձևաչափով: Երկու տարի և ավելի է՝ պայմանավորվածություն կա, որ պետք է Մարգարայի անցակետը գործի դիվանագիտական անձնագրերով մարդկանց համար և այլն: Բայց ինչպես պայմանավորվել են, այնպես էլ հարցը մնում է, ոչ մի բան տեղից չի շարժվում: Նույնն էլ այս պայմանավորվածության դեպքում կարող է լինել: Երկու կողմից կարող են մասնագետներ գալ, հաշվարկներ անել, բայց էլի գործընթացը կանգ առնի, էական փոփոխություն չլինի: Հանդիպումը տեղի էր ունենում Թուրքիայում, դա մի քիչ բարձրացնում է նրա դերը: Տարածաշրջանային երկրում հանդիպեցին հինգ երկրի ներկայացուցիչներ, խոսեցին, քննարկեցին, համատեղ հռչակագիր ընդունեցին, որում, ի դեպ, նույնպես ընդհանուր դրույթներ են, որևէ էական տեղաշարժ չկա: Կողմերին կոչ էին արել արագացնել «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը, ինչը նույնպես պարբերաբար հնչում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը համոզմունք էր հայտնել, որ Հարավային Կովկասի երկրները բոլորից լավ գիտեն տարածաշրջանի խնդիրները և կարող են լուծել դրանք։ «Սրանք ընդամենը ցուցադրական հանդիպումներ են, առայժմ այդ հարթակը որևիցե լուրջ բան չի որոշել: Ընդ որում, դա երևում է Վրաստանի պահվածքից: Վրաստանի իշխանություններին Արևմուտքը մեղադրում է, որ ընդունում են օրենքներ, որոնք ընդունվում են նաև Ռուսաստանում: Արևմուտքը Վրաստանին մեղադրում է, որ նա հեռու է կանգնում Եվրամիությունից, Միացյալ Նահանգներից և, կարծես թե, ուզում է լավացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց Վրաստանը չի մասնակցում «3+3» ձևաչափով հանդիպմանը Ռուսաստանի պատճառով՝ Աբխազիայի և Օսեթիայի մասով ունեցած տարաձայնությունները նկատի ունենալով: Վրաստանի իշխանությունների պահվածքից հետևում է, որ իրականում նրանք փորձում են վարել մի քաղաքականություն, որը վրաստանակենտրոն է, որն իրենց ձեռնտու է: Նրանք հստակ սահմանել են իրենց կարմիր գծերը: Իսկ Հայաստանին որտեղ կանչում են, այնտեղ գնում է և առանձնապես որևէ արդյունք էլ չկա»,-նշում է մեր զրուցակիցը: Հայաստանն այս շրջանում «բոլորի հետ լավ լինելու» քաղաքականություն է վարում, հակառակ դրան՝ կողմերից որևէ մեկի հետ, կարծես թե, չունի կայուն, գործընկերային հարաբերություններ: «Սրա արդյունքում Հայաստանի իշխանություններին ոչ թե լուրջ չեն վերաբերվում, այլ բոլորին ձեռնտու է, որ Հայաստանում լինի այսպիսի իշխանություն: Որ ուժն ինչ-որ պահի որևէ շահ ունենա Հայաստանում, կիմանա, որ կարելի է Հայաստանի վրա ճնշում գործադրել և հասնել իր ուզած դիրքորոշմանը՝ լինի Արևմուտքը, Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան կամ Իրանը: Ինչ-որ առումով ձեռք է տալիս ունենալ հարևան երկիր, որտեղ միշտ կարող ես ինչ-որ լծակ գտնել՝ ազդելու և քո դիրքերն ամրացնելու: Հենց սա է տարբերությունը Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքականությունների միջև: Վրաստանն ավելի չոր է այն իմաստով, որ այնտեղ, որտեղ իր շահերը չեն համընկնում, նա հստակ հայտարարում է այդ մասին: Իսկ Հայաստանը հակառակն է անում՝ փորձում է բոլորին բավարարել իր հաշվին: Ով ինչ Հայաստանից ուզում է, Երևանը պատրաստ է մատուցել հանուն խաղաղության, որ բոլորն իր հետ լավ լինեն, ու ինքը հանգիստ ապրի: Վրաստանը պատրաստ է հանուն իր շահերի ոչ ասել և՛ Արևմուտքին, և՛ Ռուսաստանին, իսկ Հայաստանը պատրաստ է բոլորին ասել այո»,-հավելում է քաղաքական վերլուծաբանը: «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր գործարկում և Հայաստանի հարավային հարևանի ներգրավում պատերազմում: Սրանք այն երկու կարևոր հարցերն են, որոնք անմիջապես առնչվում են մեզ: «Ոչ միայն Հայաստանը, այլ շատ երկրներ տարբեր պատճառներով ուշադիր հետևում են, թե ինչ է կատարվում, խուսափում են որևիցե կոնկրետ քայլերից՝ ելնելով այն հանգամանքից, որ որոշակի անկանխատեսելիություն կա: Բոլորը սպասում են, թե որ կողմ կթեքվի նժարը, քաղաքականությունը դեպի որ կողմ կզարգանա: Այդ ընթացքում Հայաստանի իշխանությունները փորձում են ինչ-որ բան արագ կորզել «Խաղաղության պայմանագրի» տեսքով, որ մի բան ունենան ներկայացնելու, իրենց մի քիչ ավելի ապահովագրված զգան: Չնայած իրենք էլ են հասկանում, որ դրանում որևէ ապահովագրություն չկա, բայց կուրսը դա է: Ադրբեջանը շարունակում է ժամանակ ձգել, որովհետև չի բացառում Հայաստանից պոկել էլի ինչ-որ զիջումներ: Հայաստանն էլ գիտի, որ «Խաղաղության պայմանագիրը» որևէ բանի երաշխիք չէ, բայց ուզում է գոնե մի բան ստանալ, բայց դա էլ իրեն չեն տալիս, ասում են՝ սպասիր, տեսնենք»,-ընդգծում է նա: Չափից դուրս ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել ինչ-որ պայմանագիր Հայաստանի հետ: «Այս իշխանությունների հետ բոլորն են այդպես վարվելու: Երբ ասում ենք, որ Նիկոլը պետք է հեռանա, հաշվի ենք առնում այն, որ նոր խաղացողի հետ նորովի կսկսեն խոսել, այլ վերաբերմունք կլինի նրա հանդեպ: Իշխանափոխությունը կլինի, կհայտնվի նոր մարդ, բոլորը՝ Ռուսաստանը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Ադրբեջանը, սկսելու են այդ մարդուն ուսումնասիրել, ինչպիսի քաղաքականություն է վարում, ինչ կարելի է առաջարկել, ինչ կարելի է ստանալ նրանից կամ հակառակը՝ չստանալ և այլն: Մեր վիճակում այնքան ակնհայտ է բոլորի անելիքը. շատ կանխատեսելի մարդ է Հայաստանում: Երբ պետք լինի, Ռուսաստանը կսեղմի, երբ պետք լինի, Նահանգները ինչ-որ բան կկորզեն: Ադրբեջանն էլ մտածում է՝ հարմար առիթ լինի, մենք էլ մի բան կստանանք: Ադրբեջանը չի՞ հասկանում, որ հիմա Նիկոլ Փաշինյանը չի կարող սահմանադրական փոփոխություններ անցկացնել: Նա մեծ հաճույքով դա կաներ, բայց գիտի, որ այսօրվա դրությամբ դրանք չեն անցնելու, և չի անում: Դա նաև ժամանակատար գործընթաց է: Ադրբեջանն էլ «բռնել» է այդ կետից ու շարունակում է ձգել գործընթացը: Կձգեն այնքան ժամանակ, մինչև ինչ-որ նոր զիջում կստանան Երևանից: Գուցե ինչ-որ պահի սահմանադրական փոփոխությունների պահանջից հրաժարվեն, բայց դա նշանակելու է, որ էլի ինչ-որ բան են ուզում ստանալ: Պահանջները Հայաստանից մի քանի ուղղությամբ են ձևակերպվում, հիմա խոսվում է նաև ֆինանսական փոխհատուցման մասին: 2020 թ.-ից հետո Ադրբեջանն այդ քաղաքականությունն է վարում: Նա չի ասել, որ Արցախը դատարկվելու է, բայց քայլ առ քայլ գնացել է այդ նպատակին: 2020 թ.-ից հետո չի ասել, որ Տավուշից տարածքներ է ուզում, բայց աստիճանաբար այդ պահանջն է ձևակերպել ու քայլ առ քայլ գնացել դրան: Նրանք էլ են հասկանում, որ չեն կարող միանգամից դնել բոլոր պահանջները, և դրանք միանգամից կբավարարվեն: Քաղաքական խաղ է, տարբեր ձևով են խաղում, մեկը խաղում է նոր պահանջներ դնելով, մյուսը՝ երազում է գործընթացը ձգելու, քիչ հանձնելու, թղթի վրա մի բան պոկելու և այլնի մասին»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Թրամփը հայտարարել է, որ իրեն չեն հուզում Իրանի բանակցությունները Պարսից ծոցի երկրների հետ
Ֆիդան. Իսրայելը գլխավոր խոչընդոտն է Սիրիայի վերականգնման ճանապարհին
Վաշինգտոնից մինչև Նյու-Հեյվեն․ ԱՄՆ-ի 39 մլն բնակիչ հայտնվել է ջրհեղեղների սպառնալիքի գոտում
Վրաստանում օծել են «Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդների բարեկամություն» սրբապատկերը՝ ռուսական տաճարներին փոխանցելու համար
Գերմանացի պաշտոնյաները հայտնվել են ռուսական ԱԹՍ-ի հարվածի գոտում
2026-ի սեպտեմբերը կարող է դառնալ պատմության ամենատաք սեպտեմբերը․ Ազիզյան
31 անչափահաս ներխուժել է սուպերմարկետ և սնունդ գողացել. ՌԴ
Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Բժիշկը զգուշացրել է նոր հնարավոր համաշխարհային համավարակի մասին
Բժիշկը զգուշացրել է էներգետիկ ըմպելիքների ռիսկերի մասին․ կարող է կախվածություն առաջացնել, քայքայել նյարդային համակարգը
Հայտնի սերիալի դերասանին մեղադրել են սեքսուալ հանցագործությունների մեջ
Կենդանակերպի այս նշաններին սպասում են եկամտի աճի և հաջող ներդրումների հիանալի հնարավորություններ
Սոչիում ստուգում են տեղեկությունները մանկապարտեզի դաստիարակչուհու մասին, որը երեխաներին մկրատով էր սպառնում և արգելում էր նրանց ջուր խմել
Անհայտ անձը ներխուժել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսի կալվածք
Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների (Լուսանկարներ)
Կենդանակերպի այս նշանների կյանքում փոփոխություններ են սպասվում. ո՞ւմ է ժպտալու ֆինանսական հաջողությունը
Սեպտեմբերի 16-ի մեռելոցը աշխատանքային է, թե ոչ
Զանգվածային սննդային թունավորում Վիետնամում․ հոսպիտալացվել է ավելի քան 100 մարդ
ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային
Մինչև ուշ գիշեր արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի մի շարք փողոցներում

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը Տիգրանաշենի համար էսկալացիա՞ է պատրաստում

Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»

«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ

«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվում

Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»

«Հրապարակ»․ Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում

Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»

«Հրապարակ»․ Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել

Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»

Հայկ Սարգսյանը թիմի «կեղտոտ գաղտնիքնե՞րն» է բացում Փաշինյանի հրահանգով

«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում

«Հրապարակ»․ Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները

«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին

«Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»

Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում

Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը