Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բուջեից խլված 6 մլն դոլարը չի վերադարձվի. Սնուփ Դոգի փոխարեն՝ Ջեյ Լո. ով է կազմակերպիչը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ստացվում է այնպես, որ սկանդալայն վարքով աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգին (նա վերջերս կրկին հայտնվեց Հոլիվուդյան սկանդալում) հայաստանյան համերգում կփոխարինի մեգաաստղ Ջենիֆեր Լոպեսը։Սնուփ Դոգից՝ Ջենիֆեր Լոպես. ինչպե՞ս ԿԳՄՍՆ-ին եւ ՀՀ Կառավարությանը խաբեց «Դոպինգ Սփեյս» կազմակերպությունը։

Երեկ՝ հուլիսի 31-ին, ՀՀ Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է որոշում, ըստ որի՝ Սնուփ Դոգին կփոխարինի Ջենիֆեր Լոպեսը։ Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրի իրականացման համար Կառավարությունն արդեն իսկ 2023 թվականին «Դոպինգ Սփեյս» կազմակերպությանը հատկացրել է գումար, եւ Ջենիֆեր Լոպեսի համերգի համար հավելյալ ֆինանսավորում չի տրամադրվելու։

Ըստ որոշման՝ «Դոպինգ Սփեյս» կազմակերպության եւ Ջենիֆեր Լոպեսի միջեւ կնքված պայմանագիրն առկա է, որի օրինակը տրամադրվել է ԿԳՄՍ նախարարությանը: Նախագծում նշվում է նաեւ, որ միջոցառման ավարտից հետո պետական մարմնի եւ կազմակերպության միջեւ կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան՝ կազմակերպությունը պարտավոր է 60 օրվա ընթացքում պետական մարմնին ներկայացնել պայմանագրի կատարմանը վերաբերող ֆինանսական (հատկացված դրամական միջոցների ծախսերի մասով) եւ բովանդակային (արդյունքային ցուցանիշներ. մասնակիցների քանակ, լուսանկարներ, ազդագրեր, մամուլի հրապարակումներ եւ այլ տեղեկատվական նյութեր) հաշվետվություններ։Այսինքն՝ Ջենիֆեր Լոպեսը Կառավարության համար ոչինչ չի արժենա, այլ փաստացիորեն կդառնա Սնուփ Դոգի չկայացած համերգի փոխհատուցումը։

Հիշեցնենք, որ 2023թ. սեպտեմբերի 23-ին աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգը պետք է համերգ ունենար Երեւանում։ Կառավարությունը պայմանագիր էր կնքել «Դոպինգ Սփեյս» կազմակերպության հետ, որի արժեքը 2 մլրդ 318 մլն դրամ էր կամ 6 մլն դոլար։ Այդ գումարը պիտի ուղղվեր ռեփերի հոնորարի վճարմանը, նրա թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության եւ ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը եւ գովազդային միջոցառումների իրականացմանը:

ԿԳՄՍՆ-ն պահանջել էր, որ ընկերությունը վերադարձնի պետբյուջեից «խլված» գումարները, սակայն 2 տարի անց այդպես էլ ոչ մի լումա չէր վերադարձվել։2025-ի հունվարի 8-ին հրավիրված ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էր այս մասին հայտարարել, թե նախարարությունը գրավոր դիմում է ներկայացրել «Դոպինգ Սփեյս» կազմակերպությանը՝ Սնուփ Դոգի չկայացած համերգի ամբողջ գումարը պետական բյուջե վերադարձնելու պահանջով։ Բանակցությունները ընթանում են, սակայն անարդյունք։

ԿԳՄՍ նախարարությունն ամիսներ առաջ անգամ տեղյակ էլ չէր, թե ով է Ջենիֆեր Լոպեսին Հայաստան բերում։Ըստ գովազդի՝ նկատել էինք, որ Ջենիֆեր Լոպեսի համերգը հովանավորել է Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին գտնվող «Հոմպլեքս մոլ»-ը, «Էվոկաբանկը», «Վիզա քարտը», Pepsi եւ Martini ըմպելիք արտադրող ընկերությունները։

Իսկ ո՞ւմ է պատկանում համերգը կազմակերպող ընկերությունը. մամուլում բազմիցս գրվել է, որ «Դոպինգ սփեյսը», ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, հիմնվել է անցյալ ամսվա սկզբին՝ հուլիսի 4-ին։ Ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը Մակար Պետրոսյանինն է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) որդունը:

Ընկերության մյուս բաժնետերը Հայկ Սիմոնյանն է՝ «Դոպինգ» գովազդային գործակալության հիմնադիրը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց
Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական
Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ
Մեզ հայտնի չէ, որ Սամվել Կարապետյանը անձնագրից հրաժարվելու դիմում է ներկայացրել. ՆԳ նախարար
Հեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը
Երկար ժամանակ է դրա համար պահանջվում. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ)
Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը. ՊՆ փոխնախարար
Երեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է
Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքը
Փաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել

Լրացուցիչ նորություններ

...

Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան

Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում

Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին

ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են

Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով

Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան

Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը

Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ

Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ

Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»

Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»