Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՌԴ-ում զայրացած են «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի երկակի խաղի վրա

«Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանը հանրությանը հայտնի է՝ որպես Հայաստանի ամենախոշոր ձեռնարկատերերից մեկը, երկար տարիներ զբաղվել է գյուղատնտեսական ապրանքների արտահանմամբ և բեռնափոխադրմամբ Հայաստանից դեպի Ռուսաստան: Գյուղատնտեսական բիզնեսը նրան հնարավորություն է տվել ունենալ որոշակի ազդեցություն ՀՀ-ում ապրող գյուղացիների վրա:  

Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո «Սպայկա»-ի դեմ քրեական գործեր հարուցվեցին։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների` ընկերությունը թաքցրել է ՀՀ ներկրված ապրանքների դիմաց հարկային պարտավորությունները` պետությանը պատճառելով 7 036 666 312 ՀՀ դրամի վնաս: 2019-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ այլ պարտադիր վճար չկատարելը): Դավիթ Ղազարյանը կալանավորվել էր, սակայն 1 միլիարդ դրամ գումար վճարելուց հետո դատախազի կողմից որոշում էր կայացվել խափանման միջոցը փոփոխելու մասին, որից հետո նա ազատ էր արձակվել:

Թերևս 2024 թվականին արդեն հայտնի էր դարձել, որ պետությանը 7 036 666 312 ՀՀ դրամի վնաս պատճառած «Սպայկա» ընկերության տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր, և գործը կարճվել էր, ըստ մամուլի հրապարակումների, 18 000 000 դոլար վճարի դիմաց, երբ 5 տարի անց պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ փոխհատուցել է։  Ստեղծված իրավիճակը, ըստ շրջանառվող լուրերի, Ղազարյանին ստիպեց իշխանությունների հետ գնալ գործարքի, և այս 7 տարվա ընթացքում նա խուսափել է ոչ միայն ազատազրկումից, այլև գործերը էլ ավելի լավ ընթացք են ստացել։  Հայտնի է, որ «Սպայկա» ընկերության մեջ միջնորդավորված մասնաբաժին ուներ նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, ինչով  պայմանավորված է նաև «Սպայկա»-ի այսօրվա «փառքի» մի մասը:

Տարիներ առաջ, երբ ընկերությունը կանգնած է եղել սնանկության շեմին, Միքայել Մինասյանը գնել է ընկերության զգալի մասը և բանկերից անսահմանափակ վարկեր է տրամադրել` ընկերությունը փրկելով կործանումից: Միքայել Մինասյանի «մեծահոգաբար» արված լավությունը չի կանգնեցրել Դավիթ Ղազարյանին՝ իշխանափոխությունից հետո պատեհ և անպատեհ առիթներով վատաբանելու Սերժ Սարգսյանի փեսային` նշելով, որ «փողերը կերավ Միշիկը, փոխարենը կալանավորվեց և պատասխան է տալիս ինքը»: 

Ստեղծելով նոր «փայլուն» հարաբերություններ փաշինյանական իշխանությունների հետ՝ Սպայկայի Դավիթը կարողանում է ինչ-որ չափով լուծել իր ազատության հարցը՝ տարբեր մանր ու միջին ծառայություններ մատուցելով ներկա իշխանություններին:  Դրա հետ մեկտեղ՝ նա ռուսաստանյան տարբեր շրջանակներին, այդ թվում՝ ուժային, համոզել է, որ ինքը Հայաստանում ունի մեծ ազդեցություն, որը հարկ եղած դեպքում կօգտագործի այնպես, ինչպես իրեն կասեն ՌԴ-ից՝ դրանով կանաչ լույս և արտոնություններ ստանալով այդ երկրում:

Սակայն ընտրությունները որքան մոտենում են, այնքան բոլորն անում են իրենց հստակեցումները, և ռուսական որոշ շրջանակներ հասկացել են, որ Դավիթ Ղազարյանն իրենց տարիներ շարունակ օգտագործել է միայն իր բիզնես շահերն առաջ մղելու համար, և մոտեցումների փոփոխություններ են իրականացրել՝ գիտակցելով, որ դրա դիմաց իրենք որևէ դիվիդենտ չեն ստանալու, այդ թվում՝ Հայաստանում ընտրական ձայների տեսքով: Հենց դա է պատճառներից մեկը, որ  նա Ռուսաստանում դարձել է «պերսոնա նոն գրատա», և նրա համար սկսել են, մեղմ ասած, տխուր օրեր Ռուսաստանի իշխանությունների նախաձեռնությամբ։ Սեպտեմբերի 1-ին Ռուսաստանը կալանել է հայկական «Սպայկայի» մոտ 100 բեռնատար։ Դրա մասին գրել են ռուսական լրատվամիջոցները` հստակ չնշելով պատճառները:

Որոշ աղբյուրներ էլ նշում են, որ ընկերության բեռնատարների կալանումը կապված է ընկերության կողմից որոշակի ֆինանսական պարտավորություններ չկատարելու հետ։ Նկատենք, որ այս պահին լուրջ խմորումներ են գնում Ռուսաստանում, քանի որ նրանց համար պարզորոշ է դարձել՝ Դավիթ Ղազարյանը երկակի խաղի մեջ է մտել, և քանի որ առաջիկայում ընտրություններ են, երկուստեք ուզում են հասկանալ` ի վերջո ում կողմից է խաղալու նա։Հստակ է մեկ բան՝ «Սպայկա» ընկերության խնդիրները ՌԴ-ում շարունակվում են, իսկ հայաստանյան իշխանությունները չեն շտապում աջակցություն ցուցաբերել իրենց սրտի գործարարին:  

Առավել մանրամասն խնդրին կանդրադառնանք հաջորդիվ և որոշ ուշագրավ դրվագներ կհայտնենք։ Թե ինչ զարգացումներ կունենա այս իրավիճակը, ցույց կտա ժամանակը։  

Լրահոս

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղում
ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը
Մոսկվան և Կիևը պայմանավորվել են հրադադարի շուրջ՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար
Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը
Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ
Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը
Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին
«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան
Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են
ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին
Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը
Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին
Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել
Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին
Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը
Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին
Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Լրացուցիչ նորություններ

...

ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը

Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը

Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին

«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան

ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին

Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը

Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին

Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը

Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները

ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը

Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը

Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց

Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին

Արմեն Աշոտյան․ Փաշինյանի առաջիկա մեկ տարվա երեք հիմնական սցենարներն են՝ Սահմանադրություն, ընտրություն, իմպիչմենտ

Պատերազմի ու դիվանագիտության թեժ զարգացումները. ՀՀ սահմանը հատած հովիվը կվերադարձվի Ադրբեջանին

Գառնիկ Դանիելյան․ Հայաստանում կալանքը դարձել է պատժի մեխանիզմ, գործում է ընտրովի արդարադատություն

Լուրեր կան, որ դատական գործը դիտավորյալ ձգձգում են՝ այն այլ դատավորի փոխանցելու համար

«Այս իշխանությունն է պետության համար համար մեկ սպառնալիքը»․ Սրբազան

Փաշինյան․ ՔՊ-ում հանրապետականի մեթոդներով գործողները չեն կարող ինձ հետ որևէ կապ ունենալ

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը