Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Էջմիածինը չի «հանձնվում». հոգևորն ընդդեմ քաղաքական ճնշումների. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայ հասարակությունը չի ընդունել Փաշինյանի հակաեկեղեցական ակտիվությունը. դրա պաշտպանությամբ հանդես են գալիս բացառապես իշխանամետ ֆեյքերը։ Նույնիսկ վարչապետի պաշտոնն զբաղեցնողի հավատարիմ ընտրազանգվածի մնացորդների շրջանում վրդովմունք առաջացրեց Հայ առաքելական եկեղեցու դեմ չափազանց ագրեսիվ հարձակումները։ Վրդովմունք առաջացրեց նաև Փաշինյանի փորձը՝ ՀԱԵ-ի գործերին միջամտությունը ներկայացնել որպես հանկարծ արթնացած «կրոնական զգացմունք»։Նրա «աղոթքներից» ու «հավատացյալ լինելու» հայտարարություններից բխող խոսքերը հնչում են կեղծ ու անբնական։


Եթե նա ազնվորեն խոստովաներ իր հակակրոնական դրդապատճառները, գուցե ստանար որոշակի աջակցություն՝ թեկուզ մարգինալ շրջանակներից։ Բայց սրբի անհաջող դիմակով Փաշինյանը դառնում է վանող՝ առանց բացառության բոլորի համար։Փաշինյանի նախաձեռնություններին հենարան չդարձավ անգամ վարչական ռեսուրսը։


Նույնիսկ ուժային կառույցների ներկայացուցիչներն են հրաժարվում մասնակցել, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները դատապարտում են։ Ամռանը մամուլում հայտնվեց տեղեկություն, որ Էջմիածնի դեմ հարձակումների համար կառավարությունը հավաքագրում է կեղծ «ակտիվիստների» խմբեր, որոնք հիմնականում բաղկացած են նախկին հանցագործներից և սոցիալապես անբարոյական վարք ունեցող անձանցից։


Բացի այդպիսի տարրերից, նույնիսկ վճարի դիմաց չգտնվեցին մարդիկ, որոնք ցանկություն հայտնեին ներգրավվել այդ կեղտոտ գործին։Հասարակական համընդհանուր մերժման պայմաններում Փաշինյանը ընտրեց այլ մարտավարություն՝ պառակտում սերմանել հենց ՀԱԵ-ի ներսում։


Նա հիմա Եկեղեցու ոչնչացման գործիքներ է փնտրում ոչ թե դրսում, այլ ներսում։ Եվ այս ծրագիրը կարող է թվալ գործնական։ ՀԱԵ-ն բարդ, հիերարխիկ կառույց է, և բնական է, որ դրա ներսում կան մարդիկ, ովքեր անձնական վիրավորվածություն ունեն Կաթողիկոսից կամ իրենց ինչ-որ բանով շրջանցված են զգում։


Կան կարգալույծ արված հոգևորականներ, նախկին եկեղեցականներ, նրանք, ովքեր ունեցել են կոնֆլիկտներ եկեղեցական ղեկավարության հետ կամ պարզապես դժգոհ են։


Փաշինյանը փորձում է հենց նրանց ներգրավել պառակտման գործընթացում՝ առաջարկելով համագործակցել և ստեղծել նոր եկեղեցական կառույց՝ ենթակա գործող իշխանությանը։ Նա բառացիորեն գայթակղում է հոգևորականներին՝ կասկածի տակ դնելով եկեղեցու Կանոնակարգը։ Ինչո՞ւ պետք է քահանաները ենթարկվեն եպիսկոպոսներին՝ հարցադրում է անում Փաշինյանը։


Երբ ֆեյսբուքում հայտնվեցին Հովհանավանքի հոգևորական Արամ քահանա Ասատրյանի քննադատական գրառումները՝ ուղղված բարձր եկեղեցական իշխանությանը, Փաշինյանը անմիջապես արձագանքեց՝ ողջունելով այդ «նախաձեռնությունը»։ Նա բացահայտ հայտարարեց, որ պատրաստ է աջակցել ու պարգևատրել յուրաքանչյուր քահանայի, որը բացասաբար կարտահայտվի ՀԱԵ-ի մասին։


Նա առաջարկում է ցանկացած ներքին տարաձայնություն վերածել սկանդալի, ցանկացած անձնական դժգոհություն՝ քաղաքական գործիքակազմի։Պետք է նշել, որ եթե հոգևորականների շրջանում գտնվեին մարդիկ, որոնք կգնային իրենց հույզերի հետևից, այս ծրագիրը կարող էր իրականանալ։ Բարեբախտաբար, հայ հոգևորականների մեծամասնությունը նման գայթակղություններին չի տրվում։ Նույնիսկ դժգոհները հասկանում են, որ այժմ ժամանակը չէ՝ Մայր Աթոռի հասցեին քննադատական ելույթներ ունենալու։


Քահանան, որ հանդես կգա ՀԱԵ-ի դեմ, փաստացի միավորվում է Փաշինյանի հետ, որի քաղաքականությունը բացահայտ հակահայկական է։ Եկեղեցուն ծառայելու ուղին ընտրում են արժանապատվություն ունեցող մարդիկ, ոչ թե պատահական անձինք։ Նրանց մեջ քիչ են նրանք, ովքեր կցանկանան հրապարակայնորեն հաշիվներ մաքրել՝ անձնական հավակնությունների համար։


Իսկ Փաշինյանի հետ համագործակցել՝ նշանակում է մրոտվել։ Բոլորը հասկանում են, որ անհնար է միաժամանակ լինել հոգևորական և համագործակցել Փաշինյանի նման հակաեկեղեցական կերպարի հետ։Սեպտեմբերի 15-ին տեղի կունենա դատավարություն Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի նկատմամբ։


Այս բարձրաստիճան հոգևորականը որոշեց չվտանգել իր հոտը, ովքեր փորձում էին պաշտպանել նրան ուժայիններից, և չվտանգել Սուրբ Էջմիածինը, որտեղ կարող էր հանգիստ ու երկար ժամանակ թաքնվել։ Նա ինքնակամ ներկայացավ քննչական մարմիններին և այդ պահից գտնվում է կալանքի տակ։ Իսկ դատախազները, ովքեր ստորագրել են ձերբակալման հրամանները, ստացել են պաշտոնի բարձրացումներ։


Փաշինյանը ստիպված է պարգևատրել այն քչերին, ովքեր համաձայն են մասնակցել Եկեղեցու դեմ հալածանքներին։ Նրանց անուններն են՝ Հայկ Հովհաննիսյան և Վահան Հարությունյան։ Երկիրը պետք է ճանաչի այդ անունները։ Ինչպես ասել է Աջապահյանը, «Տե՛ր, մի՛ ներիր նրանց, քանզի նրանք գիտեն, թե ինչ են անում»։ Նրանք կատարել են իրենց գիտակցված ընտրությունը։


Այժմ ընտրություն պետք է կատարի հայ հոգևորականությունը։ Բայց այդ ընտրությունը բարդ չի լինելու։ Փաշինյանի փորձերը՝ պառակտել Հայ առաքելական եկեղեցին, միայն կամրապնդեն Եկեղեցու միասնությունը։


Իսկ ինքը՝ Փաշինյանը, իր այսպիսի ձգտումներով կդառնա ավելի զավեշտալի, քան երբևէ։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթիայսօրվա համարում

Լրահոս

Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը
Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին
Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից
ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը
Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն
Մակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահ
Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
Արաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունը
Թրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունը
Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»
«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է
Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»
Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ
ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղում
ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը

Լրացուցիչ նորություններ

...

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում