Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կառուցապատողներն արտոնություն են ստանալու... «օդի հարկի» համա՞ր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն տևական ժամանակ է՝ քաղաքաշինական ոլորտում լրջագույն դժգոհություններ են կուտակվում։ Ի մասնավորի, ինչպես արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնել, այս տարվա մարտից պահանջում են գույքահարկ դեռևս չկառուցված կամ կիսակառույց շենքերի համար։ Չնայած օրենքը խորհրդարանն ընդունել էր դեռևս 2023-ի սկզբին, գործնականում այն մոռացության էր մատնվել։

Ոլորտի մասնագետները հարց են բարձրացնում՝ ի՞նչ է սա, եթե ոչ սովորական օդի հարկ. կառուցապատողներից պահանջում են հարկ վճարել դեռևս գոյություն չունեցող գույքի համար։Երևանի ավագանու սեպտեմբերի 9-ի նիստում քննարկվեց հարցը, որոշ արտոնություններ կիրառվեցին։ Իսկ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում հրապարակված է հարցը լուծող նախագիծ, որը կրկին սահմանում է արտոնություններ:

Սա նշանակում է, որ կառավարությունում էլ են հասկանում կառուցապատողների արդարացի դժգոհությունը, հասկանում են, որ եթե խնդիրը չլուծվի, ապա ուժեղ հարված է հասցվելու ոչ միայն քաղաքաշինական ոլորտին, այլև տնտեսության՝ քաղաքաշինության հետ փոխկապակցված բազմաթիվ այլ ճյուղերի։Էկոնոմիկայի նախարարությունը e-draft.am հարթակում հրապարակած նախագծով առաջարկել է հետաձգել գոյություն չունեցող գույքի հարկումը միջին հաշվարկով 18 ամսով՝ հնարավորություն տալով կառուցապատողներին ավարտել մեկնարկված նախագծերը։

Իսկ Երևանի ավագանին որոշեց «աջակցել» կառուցապատողներին՝ 25 % արտոնություն տրամադրելով նրանց։Այս իրողության մեջ իշխանությունները ոչ թե հերոսի, այլ ավելի շուտ «Չիպոլինոյի» աշխարհից եկած կերպարի են նմանվում՝ «Սենյոր Պոմիդորներ». այսուհետև «օդի հարկի» համար կառուցապատողներն արտոնություն են ստանալու:

Ըստ մասնագետների, այն, ինչ կատարվում է այսօր, սոսկ հարկային քաղաքականության հարց չէ։ Սա հերթական դրսևորումն է այն տրամաբանության, որով ղեկավարվում է գործող իշխանությունը: Այս իրավիճակը խորքային հետևանքներ է ունենալու։ Տնտեսական գործունեության ամենաակտիվ ճյուղերից մեկը՝ քաղաքաշինությունը, կանգնած է ռիսկերի առաջ։

Շինարարական ընկերությունների սնանկությունը նշանակում է անավարտ ծրագրեր, ներդրումային միջավայրի վատթարացում և նոր սոցիալական խնդիրներ։ Իսկ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ իրենց քաղաքականությունը հիմնված չէ կանխատեսելիության և ռազմավարական մոտեցումների վրա, այլ միայն պահի թելադրանքի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին