Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վարորդական վկայական ստանալը` պատուհաս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում վարորդական վկայական ստանալը դարձել է պատուհաս ապագա վարորդների համար։ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ահազանգած քաղաքացիները պնդում էին, որ վարորդական վկայականի տեսական քննությունը հանձնելուց հետո գործնական քննություն հանձնելու համար պետք է սպասել 6 ամիս՝ «Սեւանի» եւ «Աբովյանի» ՀՔԲ-ներում։

Ահազանգած քաղաքացին բացատրեց հետեւյալ խնդիրը. «Ես դրական արդյունք եմ ունեցել տեսական քննության ժամանակ։ Քննությունը հանձնել եմ օգոստոսին։ Հաջորդ օրն իսկ ցանկացա գրանցվել գործնական քննության, սակայն «Սեւանի» ՀՔԲ-ում հերթը միայն ինձ կհասներ փետրվարի 2-3-ին։ Մտածեցի՝ սպասեմ, նոր օրենքի ընդունումից հետո, հնարավոր է, օրեր ազատվեն։ Եկավ սեպտեմբերը, առաջին մեկ շաբաթում օրեր չազատվեցին։ Հիմա էլ նայում եմ՝ հերթն արդեն հասել է փետրվարի 27-28:

Եթե հայտնի թեզին հավատանք, որ «առաջին անգամ ոչ ոք չի ստանում», ապա 2-րդը եւս կլինի 6 ամիս անց, ու կլրանա իմ տեսական քննության ժամկետը։ Ստացվում է, որ էս նոր օրենքն էլ է բյուջե լցնելու համար. փողը տանք՝ ստանանք, կաշառքը օրինականացվել է, էլի»,- վրդովված պատմում է ահազանգողը։ Նոր օրենք ասելով՝ քաղաքացիները նկատի ունեն, որ այսուհետեւ հնարավոր է վճարի դիմաց վարորդական վկայական ստանալու համար քննությունը վերահանձնել նաեւ բացասական գնահատական ստանալու հաջորդ օրը։ Օրենսդրական նախագծերի համապատասխան փաթեթը հավանության էր արժանացել ՀՀ կառավարության մայիսի 15-ի նիստում։ Առաջին անգամ բացասական ստանալու դեպքում անձը կարող է արտահերթ մասնակցել քննությանը՝ հաջորդ օրը՝ 45.000 ՀՀ դրամ վճարի դիմաց, երրորդ օրը՝ 30.000 ՀՀ դրամ վճարի դիմաց: Եթե անձը բացասական է ստանում երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, նախկին 30-օրյա ժամկետի փոխարեն արագացված ծառայությունների միջոցով հնարավորություն ունի օգտվել հետեւյալ նոր ժամկետներում՝ յոթերորդ օրը՝ 45.000 ՀՀ դրամ վճարի դիմաց, տասնչորսերորդ օրը՝ 30.000 ՀՀ դրամ վճարի դիմաց: Հարկ է նշել, որ ներքին գործերի նախարարությունը հաշվառման քննական բաժանմունքներում ներդրել էր հերթային համակարգ։ Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում գործող ՀՔԲ-ների հերթերը՝ նկատեցինք, որ բաշխվածությունը ոչ համաչափ է։

Օրինակ՝ «Սեւանի», «Աբովյանի» եւ մի քանի այլ ՀՔԲ-ներում եւս տեսական եւ գործնական քննության գրանցվելու ժամկետը փետրվար ամսի վերջին է, իսկ, օրինակ, «Գյումրի» ՀՔԲ-ում ամենամոտ օրը հոկտեմբերի առաջին շաբաթն է։ Հարկ է ընդգծել, որ անգամ հերթային համակարգը ծանրաբեռնված բաժանմունքների դեպքում նախանշված գործառույթը չի իրականացրել եւ համոզմունքը, որ գումարով ավելի շուտ քննություն հանձնելը կկատարի սահմանված գործառույթը, գրեթե զրոյական է։ ՆԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին թե որն է ստեղծված պատկերի պատճառը. «Եթե այս պահին, տվյալ ստորաբաժանման դեպքում, ամենամոտ օրը ցույց է տալիս փետրվարին, ապա հնարավոր է՝ որոշ ժամանակ անց ազատ օր ու ժամ լինի հենց այս ամսվա ընթացքում։ Հերթերի համակարգը ճկուն է եւ ցանկացած անձ կարող է թե՛ ամրագրել եւ թե՛ չեղարկել ընտրած օրը։

Բացի դրանից, ՆԳՆ նախաձեռնությամբ իրականացված փոփոխության շնորհիվ քաղաքացին հնարավորություն ունի դիմել մեկ այլ Հաշվառման քննական ստորաբաժանում՝ գործնական քննություն հանձնելու համար։ Այս պահի դրությամբ էլ կան ստորաբաժանումներ, որտեղ հնարավոր է հերթագրվել հենց հիմա, եւ օրերի ընթացքում մասնակցել քննությանը»,- ասված էր ՆԳՆ-ի արձագանքում։

Ստացվում է՝ օրինակ Սեւան քաղաքում բնակվող քաղաքացին, իր տանը մոտ գտնվող բաժանմունքը պետք է թողնի եւ այցելի, օրինակ, Գյումրի՝ վարորդական վկայականի քննությունը ավելի մոտ օր հանձնելու համար։ Ահա եւս մեկ անհարմարություն՝ մտցված նոր համակարգում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին