Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչու են բժիշկները «հաղորդում ներկայացրել»՝ անհարիր վարք դրսեւորած Վանեսյանին պատասխանատվության կանչելու համար. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի թեկնածու Նարեկ Վանեսյանը, որը հայտարարված մրցույթի արդյունքում այդպես էլ տնօրեն չընտրվեց, դեռեւս 2018 թվականին մի շարք անվանի բժիշկների զայրույթի պատճառ էր դարձել: Բանը նրան էր հասել, որ բժիշկները անգամ բաց նամակ էին հրապարակել, կամ, այսպես ասած, «հաղորդում ներկայացրել»՝ անհարիր վարք դրսեւորած Վանեսյանին պատասխանատվության կանչելու համար։Մասնավորապես, 2018 թվականի հոկտեմբերի 25-ին հրապարակվեց հետեւյալը. «Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու եւ քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգանի եւ Ֆրեյզեր Ստոդդարտի՝ պատվավոր դոկտորների կոչման շնորհման հանդիսավոր արարողության ժամանակ գրանցվել է տհաճ միջադեպ, որը միայն համալսարանականների կողմից հանդուրժողականության եւ զսպվածություն ապահովելու գործադրած ջանքերի շնորհիվ չի ստվերել արարողությունը:

Այսպես, շրջանավարտներից մեկին՝ Նարեկ Վանեսյանին, վրդովեցրել է այն հանգամանքը, որ շրջանավարտները խոսքով հանդես գալ կարող են միայն Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգանի եւ Ֆրեյզեր Ստոդդարտի դասախոսություններից հետո, ինչը պայմանավորված է եղել նախօրոք ձեւավորված եւ հաստատված օրակարգով:Հանդիսավոր արարողության սցենարից շեղումներ թույլ չտալու նպատակով, եւ հաշվի առնելով, որ շրջանավարտների ելույթները նախատեսված են եղել արարողության ավարտական հատվածում` բուհի պրոռեկտորը բոլոր շրջանավարտներին, այդ թվում՝ նաեւ Նարեկ Վանեսյանին հրապարակային առաջարկել է նախատեսված օրակարգին համաձայն ելույթ ունենալ:Նարեկ Վանեսյանը, անհասկանալի պատճառներով վրդովվելով առաջարկից, դրսեւորել է շրջանավարտին, քաղաքացուն եւ բժշկին անհարիր ու անվայել պահվածք:

Մասնավորապես, Նոբելյան մրցանակակիրների ելույթների ընթացքում պարբերաբար տեղից անհարկի ռեպլիկներ է բաց թողել, ներազդել մագիստրոսական ծրագրի այլ շրջանավարտների վրա՝ արգելելով նրանց արարողության ավարտական հատվածում ելույթ ունենալ, արարողության ժամանակ բոլոր շրջանավարտների անունից բարձրաձայն, արհամարհական տոնայնությամբ հրաժարվել է ելույթ ունենալուց, որից հետո շրջանավարտների՝ դասախոսի հետ համատեղ լուսանկարման ժամանակ հրել է դասախոսին՝ խոչընդոտելով նրան լուսանկարվել շրջանավարտների հետ:Այնուհետեւ, համալսարանի աշխատակազմի ղեկավարի կողմից պարզաբանումներ ստանալու նպատակով հրավիրվել է նրա աշխատասենյակ, որտեղ շարունակել է դրսեւորել անվայելուչ ու կոպիտ վարքագիծ, ինչը հատկապես անընդունելի է կնոջ նկատմամբ դրսեւորվելու պարագայում:Մենք՝ համալսարանականներս, մտահոգված ենք միջադեպով, որն աննախադեպ է բուհի պատմության մեջ:


Հարգարժա՛ն պարոն Վարչապետ,համալսարանի համար նման դրսեւորումը հատկապես մտահոգիչ է՝ նկատի ունենալով, որ Նարեկ Վանեսյանը զբաղեցնում է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, բժշկական հաստատություն, որը կարեւորագույն դեր ունի հանրապետության հոգեբուժական օգնության եւ սպասարկման պատշաճ կազմակերպման եւ իրականացման գործում, եւ որի ղեկավարն անբասիր կենսագրություն եւ վարքագիծ պետք է դրսեւորի՝ օրինակ դառնալով ապագա բժիշկների եւ հատկապես հոգեբույժների համար:Պետք է նշել, որ միջադեպն իր աննախադեպությամբ մեծ արձագանք է գտել ինչպես անվանի բժիշկների, պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ ուսանողության շրջանում՝ հատկապես նկատի ունենալով, որ այն տեղի է ունեցել Նոբելյան մրցանակակիրների ներկայությամբ, ինչը նկատել եւ իրենց վրդովմունքն են հայտնել նաեւ Նոբելյան մրցանակակիրների այցի կազմակերպիչները:Պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսանողությունը, նպատակ ունենալով հետայսու բացառել նման դեպքերի կրկնությունը, որն արատավորում է բժշկի բարձր կոչումը եւ խաթարում համալսարանի ակադեմիական միջավայրում հաստատված համակեցության կանոնները, հաշվի առնելով, որ Նարեկ Վանեսյանի կողմից նախկինում եւս դրսեւորվել է նմանատիպ վարքագիծ համալսարանում, որոնք գրանցված են եւ արձանագրված են.Մենք՝ համալսարանականներս, խնդրում ենք երկրի բարձրագույն ղեկավարությանը ուշադրության արժանացնել միջադեպը՝ առաջարկելով համարժեք գնահատական տալ պետական ընկերության ղեկավարի, բժշկի բարձր կոչումը արատավորող, իր մայր կրթօջախի նկատմամբ անհարգալից անձի գործողություններին՝ ապագայում նման դեպքերի կրկնությունը եւ վատ օրինակները իսպառ բացառելու նկատառումներով:Տեղեկացնենք նաեւ, որ շրջանավարտների մի խումբ ներողություն է խնդրել տհաճ միջադեպի համար եւ իրենց շնորհակալությունն են հայտնել բացառիկ հնարավորության համար, որը իրենց տրված է եղել, այն է՝ Նոբելյան մրցանակակիրների ձեռքից ստանալ ավարտական վկայականներ:

Պրոֆեսոր Արմեն ՄուրադյանԱնվանի բժիշկ Արտավազդ ՍահակյանՊրոֆեսոր Մուշեղ ՄիրիջանյանՊրոֆեսոր Հմայակ ՍիսակյանՊրոֆեսոր Իրինա Մալխասյան««ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» Զավեն ՔոլոյանԳիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դրաստամատ ԽուդավերդյանՊրոֆեսոր Արտո ԶիլֆյանՊրոֆեսոր Մագդալինա ՄելքոնյանՊրոֆեսոր Շոթա ՎարդանյանԳիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Միքայել ԱղաջանովԲժշկական գիտությունների դոկտոր Լազար ԵսայանՊրոֆեսոր Կոնստանտին ԵնկոյանԴոցենտ Գառնիկ ԱվետիսյանԴոցենտ Երվանդ ՍահակյանՊրոֆեսոր Լարիսա ԱվետիսյանՊրոֆեսոր Տաթեւիկ ԱվագյանԴոցենտ Կարինե ԲարոյանԴոցենտ Սաթենիկ ԲաղդասարյանԴոցենտ Աննա ՍարգսյանՊրոֆեսոր Արեն ԲաբլումյանԳիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արտաշես ԱզնաուրյանԴոցենտ Բագրատ ԵնոքյանՊրոֆեսոր Թամարա ՍարգսյանՊրոֆեսոր Աննա ՊողոսյանԴոցենտ Գեւորգ ԹամամյանԱնվանի մանկաբույժ Հրանտ Կալանտերյան Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի անձնակազմ«Մենեջմենթ Միքս» խորհրդատվական եւ թրեյնինգային ընկերություն100-ից ավելի ուսանողներ, բժիշկներ եւ քաղաքացիներ»։

Նամակին արձագանքել էր առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որը Նարեկ Վանեսյանի «տանիքն» է, նշելով, թե երկրում չէ, կվերադառնա ու կուսումնասիրի դեպքը:Այս բաց նամակից 3 օր անց Վանեսյանը ազատման դիմում գրեց ու ազատվեց «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնից։Արդյո՞ք միայն պաշտոնից ազատվելով պետք է այս ամենը սահմանափակվեր։ Արդյո՞ք անվանի բժիշկների հորդոր-խնդրանքը Նարեկ Վանեսյանին պատժելու վերաբերյալ ունեցել է իր հետեւանքը։

Այս հարցերի պատասխանը ստանալու համար դիմում ենք ուղարկելու ՀՀ քննչական կոմիտե եւ մի շարք հարցադրումներ ենք անելու՝ կոնկրետ հարցերի պատասխան ստանալու ակնկալիքով։Անպատիժ պաշտոնյան պետք է իր պատասխանատվությունը կրի. հանցանքն ու լկտի պահվածքը վաղեմության ժամկետ չունեն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում
Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան
Հայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավորներց մեկը հղի կին է
«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները
Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել
Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը
ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի
Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները
Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ
Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը
«Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր
Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է
«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին