Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Զուտ քաղաքական «նպատակահարմարություն». իսկ ո՞ւր մնաց «ժողովրդավարական երկրի նպատակը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը 80 օրից ավելի է, ինչ կալանավորված է: Ընդհանրապես, կալանքը բացառապես խափանման միջոց է, այսինքն՝ որոշակի ռիսկային վարքագիծ խափանելու մասին է, օրինակ՝ երբ անձը ձերբակալվում է սահմանը հատելու պահին, կամ գործով կարևոր վկաներ կան, որոնց վրա փորձ է կատարում ազդել: Հակառակ իրավիճակներում օրենսդրությունը նախատեսում է բազմաթիվ այլ խափանման միջոցներ, որոնք չեն ենթադրում քրեակատարողական հիմնարկում գտնվելը:


Սակայն Հայաստանում փաշինյանական իշխանության օրոք այս առումով ոչ միայն բազմակի ստանդարտներ են կիրառվում, այլև կալանքը դարձել է պատժի միջոց: Համեմատության համար հետաքրքիր է դիտարկել, թե աղմկահարույց այլ գործերով ինչ պատկեր է ձևավորվել: Բոլորը հիշում են քննչականի շենքից 590000 դոլար հափշտակելու քրեական գործը, որի մեջ առանցքային դերակատարում ուներ հենց ՔԿ վարչություններից մեկի պետը: Վերջինս 2025 թվականի մայիսի 25-ին կալանավորվեց երկու ամսով՝ առանձնապես խոշոր չափերով գողության մեղադրանքով, որի պատիժը չի կարող լինել տուգանք, այլ բացառապես ազատազրկում 4-8 տարի: Սակայն արդեն 2025 թվականի հուլիսի 22-ից հայտնի քննիչի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, և դատարանը ուղիղ արձանագրել է, որ բոլոր ոչ պատշաճ վարքագծի ռիսկերն առկա են, բայց կիրառվում է այլ խափանման միջոց:


Հաջորդ գործը վերաբերում է Շենգավիթի նախկին թաղապետին, որը նույնիսկ մեղադրվում է մարդուն խոշտանգելու մեջ: Շուրջ երկու ամիս կալանավորումից հետո նրա ու նրան օժանդակած անձի կալանքը փոխվել է տնային կալանքի:Վերադառնալով Սամվել Կարապետյանին՝ պետք է նշել, որ նա ինքնակամ ներկայացել է ՔԿ, հայտնի է բարեգործություններով, աշխատատեղեր ստեղծելով, տնտեսության մեջ ամենախոշոր ներդրումներով: 2025 թվականի հունիսի 17-ին Մայր Աթոռի պաշտպանությանն անդրադառնալով՝ Սամվել Կարապետյանն ասել էր. «Եթե դա չհաջողվի քաղաքական գործիչներին, մենք այդ ամեն ինչին կմասնակցենք մեր ձևով»: Եվ ահա, սոսկ այս արտահայտության համար Սամվել Կարապետյանը 80 օրից ավելի կալանավորված է, տեսակցություններն ամբողջությամբ սահմանափակված են, այլ խափանման միջոց չի կիրառվում: Այսինքն, օրը ցերեկով 600 հազար դոլար գողանալու մեջ մեղադրվողը, օրը ցերեկով մարդու առևանգող և խոշտանգող անձը իրեն օժանդակողի հետ կարող են այլ խափանման միջոցի հնարավորություն ստանալ, իսկ Սամվել Կարապետյանը՝ ոչ:


Հարգելով բոլորի անմեղության կանխավարկածը՝ այստեղ մի բան այն չէ: Կամ... շատ բան այն չէ: Ի հավելում, երևի թե տեղին է հիշել 2024 թվականի հոկտեմբերի 23-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթն ու արձանագրել դրա և իրականության միջև հերթական խզումը. «Սա էլ է խնդիր, որովհետև մանավանդ բարեփոխված մեր օրենսդրությունը, ժողովրդավարական երկրի նպատակը երբեք չի կարող լինել բանտերը լցնել, ընդհակառակը, մենք բարեփոխումներ ենք իրականացրել, որոնք չենք էլ նկատում։ Հիմա մենք, օրինակ՝ տնային կալանք ունենք։


Այսինքն, խափանման միջոցն ընտրված է, և այդ մարդիկ իրենց ընտանիքում են, իրենց երեխաների կողքին են, վա՞տ է դա, ես չեմ հասկանում։ Այսինքն, ի՞նչ, տանենք ամեն անգամ մարդուն կտրտենք, լցնենք բանտերը, փակենք, ոչ մի բան չանե՞նք»։Դե, իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Սամվել Կարապետյանի դեպքում նույնիսկ տնային կալանքը որպես խափանման միջոց չի ընտրվում, ո՞ւր մնաց Փաշինյանի ասած՝ «ժողովրդավարական երկրի նպատակը»:


Չնայած, եթե հավելենք նաև Փաշինյանի՝ «Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ» արտահայտությունը, ապա բոլոր հարցերի պատասխաններն իրենց տեղն են ընկնում:



Լրահոս

Զելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին
Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ
Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի
Իշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ Աբրահամյան
Վթարների կանխարգելման համար պետք է խստացնել հսկողությունն ու փոխել վարորդների վարքագիծը. Սարգսյան
Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարին
ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ
ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը
Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունից
Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն
Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան
Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում
Այո, Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար
Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում
Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան
Հայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավորներց մեկը հղի կին է
«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին