Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կաշառքի սկանդալով հայտնի Նարեկ Վանեսյանին Արսեն Թորոսյանն ու նախարարը տնօրեն են փորձում դարձնել․ «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթին քիչ ժամանակ է մնացել. այն կայանալու է սեպտեմբերի 2-ին:Սոցապնախարար նշանակված Արսեն Թորոսյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ըստ տարբեր աղբյուրների, ջանքեր են գործադրում ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանին ՍԳԼ տնօրենից մեկընդմիշտ հեռացնելու համար:

Հիշեցնենք, որ տնօրենի այս պաշտոնի համար մրցելու են «մերժված նախկինների» օրոք բարգավաճ կյանքով ապրած, պաշտոններ զբաղեցրած Նարեկ Վանեսյանը, ՔՊ-ական նախկին պատգամավոր, ՍՄՍ-ով մանդատից հրաժարված Նարեկ Զեյնալյանը եւ «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը:Իսկ ով է Նարեկ Վանեսյանը:

Դեռեւս հեռավոր 2015 թվականին Նարեկ Վանեսյանը մեկ տարում 3 տարբեր պաշտոններ էր զբաղեցրել.2015 թվականի մայիսի 27-ին կայացած մրցույթի արդյունքում, որին մասնակցել էր 4 թեկնածու, Նարեկ Վանեսյանն ընտրվել էր Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն:2015 թվականի մայիսի 29-ին, մարզպետ Հ. Աբովյանի որոշմամբ, նա Իջեւանի ԲԿ-ի տնօրեն էր նշանակվել 6 ամիս ժամկետով:Իսկ 2015 թվականի հոկտեմբերի 12-ից Վանեսյանը պաշտոնավարեց որպես մարզպետարանի աշխատակազմի վերոհիշյալ վարչության պետ:Արդեն 2018 թվականի հետհեղափոխական Հայաստանում Նարեկ Վանեսյանը Արսեն Թորոսյանի կողմից նշանակվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի՝ Նուբարաշենի հոգեբուժարանի ղեկավար:

Նա աշխատանքից ազատման դիմում էր գրել, որին նախորդել էր սկանդալ, այն է՝ 2018 թվականի հոկտեմբերի 26-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել էր հայտարարություն այն մասին, որ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքումից հետո հոգեբուժարանից ազատ է արձակվել անձ, որը հոգեբուժարանում պահվել է առանց հիմքերի։ Հայտարարությունից հետո այդ հոգեբուժարանի ղեկավարը թույլ էր տվել անօրինական վարքագիծ (https://factor.am/94388.html):

Բանն այն է, որ բացի այս սկանդալից, Վանեսյանի մասին մամուլում ավելի աղմկահարույց հրապարակումներ են եղել։ Նմանօրինակ մի դեպք Նարեկ Վանեսյանի հետ է կապվում կաշառքի գործով։Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 1-ին մասի (խարդախությունը, խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Կայքի տեղեկություններով՝ մի քաղաքացի դիմել է իրավապահներին եւ հայտնել, որ Նարեկ Վանեսյանն իրեն աշխատանքի ընդունելու համար պահանջել եւ ստացել է 3000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն ամեն անգամ ձգձգել է աշխատանքի ընդունելու գործընթացը:Քաղաքացին տեսնելով, որ Վանեսյանը խաբել է իրեն, դիմել է իրավապահներին։

Նարեկ Վանեսյանը նշված քրեական գործում ներգրավված է եղել որպես կասկածյալ, եւ նրանից ստորագրություն են վերցրել՝ բնակության վայրից չհեռանալու վերաբերյալ (https://tert.am/am/news/2019/02/05/Narek-vanesyan/2913131?fbclid=IwAR0B4-qogkZBSThqee4gi3J6iljauGRMa8EVQynagnxCgwotQ34N6Bhrf2I):Ահա այս կոռուպցիոն դրսեւորումներից հետո Վանեսյանի «հովանավոր» Արսեն Թորոսյանը, որը երեկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակվեց, Նարեկ Վանեսյանի դեմքով պայքարում է ԲԿ-ի տնօրեն դառնալու համար։

Իսկ այդ բժշկական կենտրոնին ահռելի ֆինանսական հատկացումների եւ մյուս ենթադրյալ կոռուպցիոն երեւույթների մասին բազմաթիվ հրապարակումներ կան ու դեռ պատրաստվում են:Շարունակելի»։Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը
Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա
Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ
Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ)
Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին
«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին
Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների
ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին
Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում