Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Օգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը:Բերկառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես նշեց. «Վերափոխումը միայն հիշատակում չէ անցյալում տեղի ունեցած մի իրադարձության։Այն կենդանի և իրական ներկայություն է մեր հոգևոր կյանքում, որովհետև մեզ հրավիրում է կանգնելու հավիտենական կյանքի և մահվան, անցողիկի և անանցի, երկրայինի և երկնայինի սահմանին, ու այնտե՛ղ, լռության մեջ տեսնելու այն մեծ խորհուրդը, որ «մահու քնից» Աստվածածին Մարիամն անցավ դեպի Հայրական տուն, Որդու փառքի մեջ»։Մուշեղ Սրբազանն ընդգծեց, որ Աստվածաշունչն ու սրբազան ավանդությունը միասին հյուսում են այս տոնի հիմքը, որը ձևավորվել է Եկեղեցու աղոթքների մեջ, սրբերի տեսիլքներում, հավատացյալների սրտերում ապրող հոգևոր զգացումների մեջ, որոնք մեզ ոչ միայն տեղեկություն են տալիս, այլև ներգրավում են մի կենդանի խորհրդի մեջ։
«Տոնի խորքում պատգամ կա ուղղված մեզանից յուրաքանչյուրին. մահը, որքան էլ դառն ու ցավալի է, Քրիստոսով այլևս մեր կյանքի վերջին հանգրվանը չէ, այլ անցում դեպի հավիտենականություն: Աստվածամոր վերափոխմամբ մենք տեսնում ենք մահվան հաղթանակի կատարյալ օրինակը մարդկային պատմության մեջ։ Տիրամայրը անցավ մահվան քնի միջով, բայց նրա մարմինը չմնաց երկրում, այլ անմիջապես ընդունվեց փառքի օթևաններում։ Վերափոխումը մեզ հիշեցնում է, որ քրիստոնեական հավատքը մահվան նկատմամբ չունի հուսահատության գլխիկոր կեցվածք։ Հակառակը՝ այն խոսում է փոխակերպման մասին։ Մարիամը ոչ թե «մահացավ», այլ «ննջեց», քանի որ քունը ժամանակավոր վիճակ է, որից հետո կա արթնացում։ Սուրբ Մարիամի վերափոխումն այն հաստատումն է, որ Քրիստոսով ապրող մարդը մահվան մեջ ննջում է, իսկ նրա հոգին արթնանում է Աստծու գրկում։
Սիրելինե՛ր, մեզ համար կա այլ պատգամ ևս։ Վերափոխումը պարզապես մահից հետո տեղի ունեցող մի հրաշք չէ։ Այն սկսվում է այստեղ՝ մեր երկրային կյանքի ընթացքում, և որքան մենք թույլ ենք տալիս, որ Աստծո առատաբուխ շնորհները մեզ մաքրեն, փոխակերպեն և սրբեն մեր սրտերն ու մտքերը, այնքան մենք արդեն ապրում և հաստատում ենք մեր անձնական «վերափոխումը»»,- ասաց Սրբազան Հայրը՝ հավելելով, որ Աստվածածինը մշտապես եղել և մնում է Եկեղեցու մայրը, հավատացյալների բարեխոսը և յուրաքանչյուրի հոգևոր ուղեկիցը։«Աստվածամայրը մեզ համար մնում է սրբության կատարյալ օրինակ և իր կյանքով սրբության հասնելու իրատեսական ուղին է ցույց տալիս։ ․․․Նա ցույց տվեց, թե ինչպես կարելի է Աստծո կամքը կատարել առանց տրտնջալու, նույնիսկ դժվարությունների և տառապանքի պահին և հասնել սրբության»,-նշեց պատարագիչ Սրբազանը։Վերջում Սրբազան Հայրը հորդորեց հավատավոր հայորդիներին բացել իրնեց հոգիները, որպեսզի Աստվածամոր վերափոխման տոնը դառնա ամենքի համար մշտական հիշեցում, որ կյանքի վերջնանպատակը երկինքն է, և որ Աստծուն նվիրված կյանքը չի ավարտվում գերեզմանով, այլ սկսում է հավիտենականության մեջ՝ արժանացնելով Տիրոջ անանց փառքին։Սուրբ Պատարագի ավարտից հետո եկեղեցականաց թափորը Մայր Տաճարից ուղղվեց դեպի Սուրբ Տրդատի բաց խորան, որտեղ, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ, կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը: Օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին հավատավոր ժողովրդին:

Լրահոս

Քանի դեռ կան ավտոմեքենաները, ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին
Հայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը
Պետք է հասկանալ մեր «բարերարների» ծագումնաբանությունը՝ 64 միլիարդ դրամի չարաշահման համատեքստում
Դիտարկում չունեմ. Փաշինյանը՝ ընդդիմության երեկվա հավաքի մասին
Սամվել Կարապետյանը կալանավորվեց, Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց. Ռուսաստանը սպառնալիք չէ․Պուտին
Փաշինյան․ Նպատակ ունենք Հայաստանը դարձնել արհեստական բանականության ոլորտի ներդրումների կենտրոն
ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին
Ընդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունը
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Փաստաբան․ Ծառուկյանի էմոցիոնալ խոսքը հիմք դարձրեցին կալանքը երկարացնելու համար
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով
Կարևոր
Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով
2027-ին պլանավորվում է 22 միլիարդ դրամ հատկացնել ԱԳՄԱ նախարարությանը
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»
Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»
Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում
«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում

Լրացուցիչ նորություններ

...

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել