Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Էջմիածնում. կեղտաջրերը լցվում են բակեր, ավտոտնակներ


Վաղարշապատ քաղաքում տևական ժամանակ է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Չարենց թաղամասի թիվ 19 շենքի բակում և դրան հարակից խաղահրապարակում:  Ինչպես տեղից հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիտահորերից դուրս եկող կեղտաջուրը ամբողջությամբ անցնում է 5 մուտքանի 5 հարկանի շենքի մուտքերի մոտից և լցվում ավտոտնակների մեջ, հասնելով խաղահրապարակ:  Այսօր՝ օգոստոսի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «4 օր է՝ էս վիճակն է, բայց էնպես չի, որ սա առաջին դեպքն է:Երկար ու ձիգ տարիներ է՝ էս վիճակը, ոնց որ ասում են, չոքել է մեր դուռը ու ոչ Արմավիրի մարզպետարանը, ոչ Վաղարշապատի քաղաքապետարանը, ոչ «Վեոլիա ջուր»-ը չեն կարողանում կամ չեն ցանկանում դրա դեմն առնել:  Ամեն անգամ, երբ դիտահորերից կեղտը դուրս է գալիս, ահազանգում ենք Էջմիածնի քաղաքապետարան, այնտեղից ասում են՝ խնդրին ծանոթ ենք, դա մեր գործը չի, «Վեոլիա ջուր»-ը պիտի անի, զանգում ենք «Վեոլիա ջուր», իսկ այնտեղից ստանում ենք նույն պատասխանը՝ «ձեր հայտը գրանցել ենք, կմոտենանք», բայց վայ էդ մոտենալուն, մեզ մոտ՝ Էջմիածնում, «Վեոլիա ջուրը» դարձել է «Նոյի ագռավ», դեռ գալիս է:Արմավիրի մարզպետը, Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանն ու ներկայիս քաղաքապետի պաշտոնակատարը հայտարարում են, թե հեծանիվ քշեք, առաջնորդվեք առողջ ապրելակերպով, հետաքրքիր է՝ այդ պաշտոնյաների ու «Վեոլիա ջրի» աշխատակիցների երեխաները էս պայմաններում հեծանիվ կքշե՞ն, կմարզվե՞ն այն խաղահրապարակում, որն ամբողջությամբ լցված է կեղտաջրով:Վճարումները կանոնավոր կատարում ենք, փոխարենը՝ 0 սպասարկում:  Հիմա չգիտենք՝ ում դիմենք, մնում է նամակ գրենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ուզում ենք մեր երեխաները ձեր նման հեծանիվ քշեն, բայց թե որտեղ, ինչ պայմաններում՝ չգիտենք: Մի քիչ հույսներս մեր Արմավիրի նախկին մարզպետ, այժմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն է, էն էլ ոնց մտածում ենք, նրա կողմից էլ ենք արհամարհանք ստանում, որպես նախարար, որպես Արմավիրի նախկին մարզպետ, ինչի չէ՝ նաև որպես Արմավիրի մարզի բնակիչ, գոնե ինքը «Վեոլիա ջրին» տոկի տա, որ գա, հարցը լուծեն, հակառակ դեպքում տարածքում տիրող գարշահոտության պատճառով վարակ է սկսվելու»:

Լրահոս

Քանի դեռ կան ավտոմեքենաները, ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին
Հայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը
Պետք է հասկանալ մեր «բարերարների» ծագումնաբանությունը՝ 64 միլիարդ դրամի չարաշահման համատեքստում
Դիտարկում չունեմ. Փաշինյանը՝ ընդդիմության երեկվա հավաքի մասին
Սամվել Կարապետյանը կալանավորվեց, Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց. Ռուսաստանը սպառնալիք չէ․Պուտին
Փաշինյան․ Նպատակ ունենք Հայաստանը դարձնել արհեստական բանականության ոլորտի ներդրումների կենտրոն
ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին
Ընդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունը
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Փաստաբան․ Ծառուկյանի էմոցիոնալ խոսքը հիմք դարձրեցին կալանքը երկարացնելու համար
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով
Կարևոր
Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով
2027-ին պլանավորվում է 22 միլիարդ դրամ հատկացնել ԱԳՄԱ նախարարությանը
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»
Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»
Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում
«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում

Լրացուցիչ նորություններ

...

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել