Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իշխանությունը կուտակել է աղբ եւ թունավոր գազեր, քանի որ «աղբ վերամշակելը շահութաբեր չէ». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Շաբաթ օրը Երևանն արթնացավ սուր ծխի հոտից․ կրկին այրվում էր Նուբարաշենի աղբավայրը։Նուբարաշենին հարակից վարչական շրջանների բնակիչներն այս տապին փակում էին պատուհաններն ու անջատում էին օդափոխման համակարգը՝ վնասակար և թունավոր ծխից խուսափելու համար։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո, դեկտեմբերի 13-ի Կառավարության նիստում տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետի այն հարցին, թե ի վերջո մենք ունենալու ենք վերամշակում, թե ոչ, պատասխանեց, որ Հայաստանում աղբ վերամշակելը հետաքրքիր չէ պոտենցիալ ներդրողի համար, քանի որ այնտեղից շահույթ ստանալն անհնար է:Շահույթի հետևից վազող իշխանությունն այսօր, բացի աղբից, կուտակել է նաև մեծ քանակության թունավոր գազեր օդում, միայն այն բանի համար, որ «աղբ վերամշակելը շահութաբեր չէ»։

Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և միջազգային զեկույցների՝ Երևանի օդի աղտոտվածությունը տարիներ շարունակ գերազանցում է սահմանային թույլատրելի չափորոշիչները։ Սակայն ամեն անգամ աղբավայրի այրվելուց հետո, երբ երկնքում ամպ ու արև չի երևում, պետական կառույցները հուսադրում են, որ ամեն բան այդքան էլ վատ չէ և ներկայացնում են անհավանական թվեր։

Օրինակ՝ Երևանում օգոստոսի առաջին տասնօրյակում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.01-2.1 անգամ։Սա պաշտոնական տեսակետն է, իսկ գիտությունն ու բնապահպաններն այլ բան են պնդում։Բնապահպան Սիլվա Ադամյանը պնդում է, որ Երևանի էկոլոգիական խնդիրների պատճառով բնակչության առողջությունը և կյանքի որակը կարող են զգալիորեն վատթարանալ։Նման խնդիրների հիմնավոր պատճառները սրանք են. ավտոտրանսպորտ (հատկապես հին մեքենաներ), շինարարական փոշի, ջեռուցման համակարգեր՝ մազութով կամ փայտով, քամու պակաս և լեռնաշղթաներով շրջափակված դիրք՝ օդի շրջանառության դժվարություն։Այս ամենին օրերս գումարվեց Նուբարաշենի աղբավայրի հրդեհի ծուխը։

Բնակիչները բողոքում են, որ ծուխը արդեն լցվել է մարդկանց թոքերը, սակայն քաղաքային իշխանություններն ու շրջակա միջավայրի նորանշանակ նախարարը մատը մատին չեն տալիս։Նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանը պատրաստվում է հաջորդ տարի հյուրընկալել COP17 համաժողովը, որի հիմքը բնապահպանությունն է։ Սակայն ինչ բնապահպանություն, եթե անգամ աղբը չեն կարողանում անվտանգ պահպանել։Անգործության են մատնված պատասխանատու բոլոր կառույցները, միայն փրկարարներն են, որ ջանասիրաբար, վտանգելով առողջությունը, փորձում են պայքարել կրակի դեմ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
CBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը
Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականը
Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան
Նյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան
Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել Պուտինին
Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին
Կարևոր
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին
Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ
Պանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ
Կարևոր
ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի
Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար
Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.
Ուիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև
Թրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում
Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է Վրաստանում
Թրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասին
Reuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունը

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն

Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»