Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. Մաս 235. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.

«2019 թվականի օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի եւ Արցախի մասով ուշագրավ խոստումներ շռայլեց. «Մինչեւ 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետեւյալ խնդիրները.Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու։Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2.5 միլիոն մարդու զբաղվածության հարցը եւ վերացնել աղքատությունը։Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը։Ունենալ 10 մլրդ ԱՄՆ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն եւ 10000 աշխատող ստարտափ։7-ապատկել միջին աշխատավարձը։Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում։Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը:Ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն եւ առողջապահության ֆինանսավորումը 20-ապատկել։Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության եւ գիտության ֆինանսավորումը 20-ապատկել։Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի։Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ եւ շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»։Սակայն իրականում Հայաստանի բնակչությունը 5 մլն դարձնելու խոստումն այս պահին կարելի է համարել անիրականանալի։Հայաստանում 2022 թվականին անցկացված մարդահամարի համաձայն՝ մշտական բնակչությունը կազմում է 2 մլն 932 հազար 731 մարդ: Ի համեմատ նախորդ մարդահամարի արդյունքների, որն իրականացվել է 2011 թվականին եւ որի համեմատ ՀՀ-ում մշտական բնակչության թիվը նվազել է շուրջ 86 հազար 123-ով։ Համաձայն ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի վերլուծության, 2050 թվականին Հայաստանի մշտական բնակչությունը կնվազի՝ կազմելով 2,6 մլն մարդ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի խոստացածի կեսը։

2․5 մլն մարդու զբաղվածության հարց լուծելը եւս անիրականանալի է, զուտ այն պատճառով, որ այդ թվականին, համաձայն վերլուծության, այդքան չափահաս աշխատունակ բնակչություն Հայաստանում չի լինելու։ Եթե, իհարկե, դրսից չի բերվելու աշխատուժ, ինչպես այսօր է՝ ի հաշիվ հնդիկների:Անդրադառնալով բանակի մարտունակության ցուցանիշին․ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալով խոստովանում էր, որ ՀՀ բանակը տարածաշրջանի ամենամարտունակն է լինելու։ Վերջին շրջանում, սակայն, նա քանիցս նշել է, որ ՀՀ բանակը չի կարող պաշտպանել Հայաստանի անվտանգությունը։ Կարելի է անվտանգային պատկերը ընկալել թերեւս մեկ օրինակով․ 2021 թվականի մայիսի 12-ին, առանց կրակոցի թշնամին մտավ Հայաստան՝ Սյունիքի մարզից օկուպացնելով ավելի քան 40 քառակուսի կիլոմետր եւ հասնելով մինչեւ Սեւ լճի կեսը։ Կառավարության ղեկավարը հայտարարեց, որ Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ չի մղելու։ Ոչինչ չձեռնարկվեց թշնամուն հետ մղելու համար։ Կարելի է ցավով արձանագրել, որ Հայկական բանակը նահանջ է կատարել «տարածաշրջանի ամենամարտունակից», դառնալով ամենաոչմարտունակը։Աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը ունենալը եւս կասկածելի է, մանավանդ որ ի սկզբանե այն դրված է սխալ հենքի վրա։ Օրինակ՝ նորաստեղծ արտաքին հետախուզական ծառայությունը ղեկավարում է Քրիստինե Գրիգորյանը, որը ուղիղ մեկ տարի՝ 2022 թվականի հունվարից մինչեւ 2023 թվականի հունվարը զբաղեցրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, եւ Հայաստանի ամենակայացած ինստիտուտներից համարվող օմբուդսմենի հեղինակությունը սկսել է անկում ապրել։ Քրիստինե Գրիգորյանի աչքի առաջ կարմիր բերետավորները Եռաբլուրից բռնություն կիրառելով բերման ենթարկեցին զոհված զինծառայողների հարազատներին, իսկ նա պատշաճ գնահատական անգամ չտվեց։Մյուս խոստումներին կարելի է չանդրադառնալ՝ դատելով նրանից, որ այս խոստումից անցել է 4 տարի, իսկ պատկերը, առնվազն մտահոգիչ է եւ այսպես շարունակվելու դեպքում 2050 թվականին վստահ կարելի է արձանագրել, այս խոստումների լիակատար ձախողումը»։


Լրահոս

Պեսկովը հայտարարել է, թե Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել
Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել
61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում
Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի
Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
36 ժամ ջուր չի լինի
Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը
Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու
Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»
Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել
Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի
Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի
Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել
Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը
Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան
ԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»